Մամուլի տեսություն 14.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107357-Մամուլի_տեսություն_14.05.2019
Պաշտոնական Աբու-Դաբին թերացել է Էմիրությունների ու Արաբիայի նավթակիր նավերի պայթյունի դեպքի մասին տեղեկատվության հարցում
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 14, 2019 11:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  14.05.2019

Պաշտոնական Աբու-Դաբին թերացել է Էմիրությունների ու Արաբիայի նավթակիր նավերի պայթյունի դեպքի մասին տեղեկատվության հարցում

«Քեյհան» օրաթերթ

«Ալ-ֆուջեյրա»-ի պայթյունները սարսափ են հարուցել շեյխերի մոտ

 

Կիրակի օր չափազանց կարևոր նորություն հաղորդվեց: Սկզբում լրատվամիջոցները փորձեցին գտնել աղբյուրը: Դժվար էր հավատալ, որ Էմիրությունների «Ալ-ֆուջեյրա»-ի նավահանգստի դեմ հարձակման հետևանքով, վառվել են 7-ից 10 լցանավեր:

«Ալ-մայադին» հեռուստատեսությունն էր լուրի աղբյուրը: Ապարդյուն էին այլ աղբյուրներ գտնելու փորձերը: 16 ժամ շարունակ արևմտյան լրատվամիջոցները փորձում էին կանխել նորության տարածումը: Էմիրությունների ԱԳ նախարարությունը հաստատեց լուրն իր իսկ ոճով: Նախարարությունը հաղորդեց  առևտրային նավերի դեմ դիվերսիոն հարձակումների մասին: Էմիրությունների ԱԳ նախարարությունը 16 ժամ սուտ լուրեր տարածելուց հետո, այս անգամ հայտարարեց, որ նավահանգիստն առանց խափանումների շարունակում է իր աշխատանքը: Պատկան մարմինները վախենում էին, որ այս լուրի տարածումն ունենալու է քաղաքական, անվտանգության ու տնտեսական ծանր հետևանքներ, քանի որ Էմիրությունները հայտարարել է, որ այդ երկրում տիրող անվտանգության պատճառով, չի հաջողվել ծաղկեցնել երկրի տնտեսությունը:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին

 

Չինաստանի ԱԳ նախարարությունը շեշտել է, որ երբեք չի հանձնվելու ԱՄՆ-ի առևտրական ճնշումներին:  Չինաստանից բոլոր ապրանքների ներմուծումների դեմ բարձրացրած հարկերի համար ԱՄՆ-ի սպառնալիքները վերսկսելուց հետո Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը երբեք չի հանձնվելու արտաքին ճնշումներին:

 

«Ջավան» օրաթերթ

ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպան փորձում է ժամանակ շահել

 

Մոգերինիի խորհրդական Նատալի Տուչին անդրադարձել է ՀԳՀԾ-ի նշանակությանը և ԱՄՆ կառավարության ռազմամոլական դիրքորոշումներին, ասելով.«Եվրոպան ԱՄՆ-ի նման թաքուն նպատակներ չունի: Նվազագույնը 120 օր ժամանակ է պահանջվելու՝ Իրանին միջուկային համաձայնության հետ կապված բարյացակամությունն ապացուցելու համար»:

 

«Էբթեքար» օրաթերթ

Իրանի վիրտուալ միջավայրի ազգային կոնտրոնում ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմագրավման աշխատանքային խումբ է ձևավորվել

 

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության նախարարն ասել է .«ԱՄՆ-ի կիբերա սպառնալիքներին դիմակայելու համար, անցյալ մեկ տարվա ընթացքում աշխատանքային խումբ է ձևավորվել:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Իրանի էներգետիկայի նախարարություն «Երկրի 86 ջրամբարտակներն ավելի քան 90 տոկոսով ջրով են լցվել»

 

Անցյալ տարվա ընթացքում, տեղումների հաշվին, երկրի 178 ջրամբարտակներից 86-ը 90 տոկոսով ջրով են լցվել: Ըստ նախարարության տեղեկատվության, այս տարվա տեղումները 114 տոկոսով գերազանցում են անցյալ տարվան, 43 տոկոսով՝ երկարատև միջին մակարդակի տեղումներին: Առատ տեղումների պատճառով, այս տարի համարվում է կեսդարյա ամենաջրառատը: Իրանի բոլոր նահանգները միջին տեղումներից ավելի թվեր են գրանցել:

 

 «Ալիք» օրաթերթ

Մեր երկրի համար կարևոր է ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը. Արմեն Սարգսյան

 

panorama.am- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը, որի կազմում էին 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահը ողջունել է միջազգային հեղինակավոր խորհրդատվական կառույցի ներկայացուցիչների այցը Հայաստան և մանրամասներ ներկայացնել վերջին մեկ տարում Հայաստանում կատարված փոփոխությունների մասին:

«Մեր երկրի համար կարևոր է բոլոր ուղղություններով զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը: Այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած Հայաստանի համար»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին հրավերի համար՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցություն ցուցաբերել մեր երկրի զարգացմանը: Նրանք ընդգծել են, որ այցի ընթացքում կձգտեն առավելագույնս տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ:

«Դուք այժմ ձգտում եք կառուցել իսկապես հիանալի ու ժողովրդավարական երկիր: Մենք բոլորս հիացած ենք ձեր երկրով, այդ իսկ պատճառով այստեղ ենք»,- ասել է Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ը շահույթ չհետապնդող, անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը: Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, անվտանգության ոլորտի արդիականացումը, ահաբեկչական կազմակերպություններին դիմակայումը և գերիների ազատ արձակումը, քաղաքական հաշտեցումն ու միջազգային համաձայնագրերի կիրառումը, ընտրություններն ու տնտեսական բարեփոխումները, առևտուրն ու ռեսուրսների կառավարումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հումանիտար օգնության հասանելիությունը, հակամարտությունների կառավարումը և այլն:

Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը:

 

168.am

ԱՄՆ-ը մտադիր է փակել մետաղների արտահանումից Իրանի եկամտի աղբյուրները. Սպիտակ տուն

 

Իրանի տնտեսության՝ մետաղների արտադրության հետ կապված սեկտորների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են այն բանին, որ փակվի արտահանումից Թեհրանի եկամտի խոշորագույն աղբյուրներից մեկը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Առեւտրի ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոն՝ Financial Times թերթում մայիսի 14-ին հրապարակված հոդվածում:

Ինչպես պնդում է հեղինակը, այդ պատժամիջոցները նպատակ ունեն կանխել այդ միջոցների օգտագործումը «հրթիռների մշակման, ահաբեկչական խմբավորումների եւ տարածաշրջանային հակամարտությունների հրահրման ֆինանսավորման համար»:

Արտասահմանում միայն նավթի վաճառքից Իրանը 2018 թվականին ստացել է 4,2 մլրդ դոլար, ինչը 53 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: «Առանց այդ պատժամիջոցների, պողպատի արտահանումից Իրանի եկամուտներն զգալիորեն կաճեին»,-նշել է Նավարոն:

Սպիտակ տան նոր պատժամիջոցները պետք է էականորեն սահմանափակեն իրանական մետաղների արտահանումը դրա հիմնական սպառողների շուկաներ, այդ թվում՝ Ինդոնեզիա, Թաիլանդ, Իրաք, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Եգիպտոս, հավելել է նա:

Ամերիկյան պատժամիջոցները, ինչպես ասված է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի հոդվածում, «նաեւ հստակ ազդանշան են տալիս այն մասին, որ Չինաստանը կարող Է բարձր գին վճարել, եթե շարունակի պաշտպանել վտարակ-պետությունների ռեժիմները, ներառյալ Իրանը»:

«Պատմականորեն Չինաստանն էր պողպատի իրանցի արտադրողներին տրամադրում ներդրումների, սարքավորումների եւ ռազմավարական հանձնարարականների զգալի մասը, որոնք անհրաժեշտ են արդյունաբերության ընդլայնման համար»,-հավելել է Նավարոն:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն, պատժամիջոցներ են սահմանվում ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնք աշխատել են Իրանի մետալուրգիական սեկտորում կամ «տիրում են, վերահսկում կամ կառավարում տվյալ ճյուղի ձեռնարկություններ»:

Փաստաթուղթն արգելում է «Իրանին մետաղագործական սեկտորի հետ կապված ապրանքների կամ ծառայությունների վաճառքի, մատակարարումների կամ փոխանցման նշանակալի գործարքների» կնքումը: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, սահմանափակումներ կկիրառվեն նաեւ նրանց նկատմամբ, ովքեր զբաղվում են Իրանից երկաթի, ալյումինի, պողպատի, պղնձի կամ դրանցից պատրաստված արտադրանքի «գնմամբ, ձեռքբերմամբ, վաճառքով, փոխադրմամբ կամ իրացմամբ»:

Պատժամիջոցներն ունեն արտատարածքային բնույթ եւ կարող են կիրառվել օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների դեմ: Սեւ ցուցակում գտնողներին արգելված է մուտքն ԱՄՆ, Միացյալ Նահանգներում դրանց ակտիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ին քաղաքացիներին արգելված է բիզնես վարել նրանց հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: