Մամուլի տեսություն 15.05.2019
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է ԱՄՆ-ի հետ չբանակցելն ընդգծելով ճնշումներին դիմագրավելու անհրաժեշտությունը:
«Քեյհան» օրաթերթ
ԱՄՆ-ի հետ բանակցելը թույն է. ոչ մի իրանցի բանակցության չի ձգտում
Համակարգի պատասխանատուների հետ հանդիպմանը Այաթոլլահ Խամենեին շեշտել է .«ԱՄՆ-ի հետ բանակցելը թույն է քանի դեռ ինչպես իսլամական հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Խոմեյնին էր ասել, այդ երկիրը մարդկային վերաբերմունք չունի: Ի դեպ այդ երկրի ներկա կառավարության հետ բանակցելը կրկնակի թույն է»:
Իրանի առաջնորդն անդրադարձել է ԱՄՆ պետական կենտրոնների պաշտոնական տվյալներին, նշելով, որ այդ երկրում 41 միլիոն ամերիկացիների սննդի խնդիր ունեն, նորածինների 40 տոկոսն ապօրինի ծնունդ են, երկու միլիոն 200 հազար բանտարկյալների առկայությունը բնակչության համեմատությամբ, աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է, թմրանյութերի օգտագործման բարձր մակարդակ կա, աշխարհի հրաձգության դեպքերի 31 տոկոսն այդ երկրում է տեղի ունենում: Նա ավելացրել է .«Չպետք է գերագնահատել Ամերիկային, իհարկե չպետք է նաև կորցնել զգոնությունը, սակայն իրողությունն այն է, որ ԱՄՆ-ը բազմաթիվ խնդիրների մեջ է թաղված»:
«Բացի ներքին խնդիրներից, ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունից տուժել է այդ երկրի անվտանգությունը և մեր տարածաշրջանում, Եվրոպան և ասիական որոշ ուժերի առճակատումը , նրանց ավելի բարդ իրավիճակի մեջ է դրել».ասել է Ն Վ առաջնորդը:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Գերմանիան ու Բրիտանիան նախազգուշացրել են ԱՄՆ-ին՝ Թրամփի հակաիրանական քաղաքականության հետևանքների կապակցությամբ
Գերմանիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարներն իրենց ամերիկացի պաշտոնակցի հետ Բրյուսելում ունեցած հանդիպմանը, զգուշացրել են Թրամփի հակաիրանական քաղաքականության հետևանքների կապակցությամբ, հուշելով տարածաշրջանում լարվածությունից զերծ մնալու անհրաժեշտության կապակցությամբ Եվրամիության դիրքորոշման մասին:
«Քեյհան» օրաթերթ
«Ֆորին փոլիսի» .-Իրանը կարող է փակել Հորմոզի նեղուցը
Ամերիկյան «Ֆորին փոլիսի» պարբերականը գրել է, որ Իրանն ԱՄՆ-ի դեմ հզոր ու կանխարգելիչ ուժ ունի: Աշխարհի անմշակ նավթի մեկ երրորդը՝ օրական 18 միլիոն բարելը, տեղափոխվում է 21 մղոն լայնք ունեցող Հորմոզի նեղոցի միջոցով: Նույն ճանապարհով է անցնում բնական գազ տեղափոխող նավերի 30 տոկոսը: Օգտագործման ենթակա նեղուցի լայնքը սրանից ավելի քիչ է, քանի որ նավթակիրների երթևեկության ուղին ունի երկու ճանապարհ: Իրանը տիրապետում է հյուսիսային ափերին և տարածքի մի քանի կղզիներին: Այս ներկայությունը Իրանի Զինված ուժերին և Պահապանների կորպուսին թույլ է տալիս վերահսկել տնտեսական գլխավոր անցուղիներից մեկը և մրցակիցներին ծանր վնասներ պատճառել:
«Ջավան» օրաթերթ
Անսարալլահի ԱԹՍ-երի մեծ օպերացիան ՝ Արամկոյի դեմ
Արաբիայի կառավարությունն առաջին անգամ վերջին հիսուն տարիների ընթացքում հաստատել է, որ Արաբիայի արևմուտքում Մեդինայի Յանըաբի նավահանգստի նավթային օբյեկտները թիրախավորվել են Կարմիր ծովի ափերում: Վերջին տարիներին Ռիադը Հորմոզի նողեցի ապակայունության դեպքում որպես նավթային արտահանումների ալտերնատիվ, այդ նավահանգիստն է ներկայացրել: Անսարալլահը ստանձել է գործողության պատասխանատվությունը: Յոթ ԱԹՍ-եր թիրախավորել են Արաբիայի նավթային կենսական նշանակության օբյեկտները:
168.am
Սիրիայի իշխանությունները վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի հետ
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Ջիբրինի հետ Հալեպի երկաթուղային հաղորդակցությունը, հեռանկարում հաղորդակցության վերականգնումն է Դամասկոսի եւ մյուս խոշոր քաղաքների հետ:
Հալեպ-Ջիբրին գնացքը երթեւեկում է օրական երկու անգամ: Առանց կանգառի ճանապարհն ընդամենը 20 րոպե է, բայց այնուհետեւ ճանապարհ չկա: Երկաթուղու պաստառը ոչնչացրել են զինյալները քաղաքի շրջափակման ժամանակ: Մոտ ապագայում պլանավորվում է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել Դամասկոսի հետ: Հալեպի կայարանի շենքը կառուցվել է անցյալ դարի սկզբին եւ ճարտարապետական հուշարձան է:
«1902 թվականին կառուցված այս շենքը հիանալի պահպանվել է: Հալեպով է անցել Բեռլին-Ստամբուլ-Բաղդադ հայտնի երկաթուղային երթուղին: Առաջ մենք նաեւ էքսկուրսիա էինք կազմակերպում կայարանում եւ պատմում այդ մասին: Եթե զբոսաշրջիկներ լինեն, անշուշտ, կվերադառնանք այդ պրակտիկային»,-լրագրողներին պատմել է Հալեպի կայարանապետը՝ Թալյադ Մահմուդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
«Ալիք» օրաթերթ
Սիրիայում հայ երեխա է զոհվել
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանների բնակելի շրջանները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի «Ֆեյսբուք»-ի էջը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ մայիսի 12-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե գյուղի ուղղությամբ:
Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:
Զոհերից մեկը Ջեսիկա Հարութ-Սեմերճյանն է:
Մայիսի 13-ին զինյալները դարձյալ հրթիռակոծել են գյուղը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ: