Մամուլի տեսություն 16.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107456-Մամուլի_տեսություն_16.05.2019
Իրանը դադարեցրել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների մի մասը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 17, 2019 13:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16.05.2019

Իրանը դադարեցրել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների մի մասը

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանը դադարեցրել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների մի մասը

 

Ստրատեգիական մեկամյա համբերությունից հետո, Իրանը որոշել է պակսեցնել ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունները: Միաժամանակ հայտարարելվել է նաև թմրանյութերի մաքսանենգման, ահաբեկչության դեմ պայքարի , նաև ներգաղթյալներին ընդունելու հարցում Իրանի միջազգային համագործակցության մասին:  Այս քայլերը շատ ավելի մեծ ազդեցություն են ունենալու քան ԱՄՆ-ի պատժամիջոցների և Եվրոպայի պահած լռության հարցում Իրանի միջուկային հակադարձությունները:

 

«Համդելի» օրաթերթ

Պոմպեոն մնացել է ձեռնունայն

 

ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպումցի վերադարձել է ձեռնունայն: Սոչիում Պոմեպոն Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարբեր հարցեր , այդ թվում երկու երկրի միջև տարաձայնությունները, սակայն բանակցություններն ավարտվել են ապարդյուն: Քննարկվել են նաև Վենեսուելայի ու  Իրանի խնդիրները, նաև ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Սպիտակ տունը խիստ դժգոհ է Բոլթոնի քայլերից

 

Ամերիկյան «Նաշընալ ինթերեստ» պարբերականը գրել է, որ ըստ երևույթին ԱՄՆ նախագահը նպատակ ունի ազատել Բոլթոնին ՝ իր ռազմամոլական ու ծայրահեղական մոտեցումների պատճառով:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

ՄԱԿ .-«Ռուհինգա մուսուլմանները մահամերձ են»

 

ՄԱԿ-ի մի պաշտոնյա Մյանմայի կառավարությունից պահանջել է փրկարարներին հասանելիություն տալ Ռախինի նահանգ, որպեսի հնարավոր լինի տարածք հասցնել հումանիտար օգնությունները: Օրսուլա Մուլերը հայտարարել է, որ Մյանմայի պետայրերը մերժել են Ռուհինգա մուսուլմանների հետ հանդիպելու նրա ցանկությունը:

 

«Համշահրի» օրաթերթ

Լինքոլն ավիակիր նավը կանգնել է արաբական ծովում

 

Զինված ուժերում մի տեղյակ աղբյուր հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի տեղաշարժերը կատարվում են սեփական անվատնգությունը պահպանելու համար և այդ երկրի կողմից հայտարարված մյուս նպատակներն ՝ ինչպես թշնամու հոգեբանական օպերացիան, ներկայացվում են միջազգային հանրության վրա ազդեցություն թողնելու նպատակով:

 

«Իրան» օրաթերթ

Հայտնաբերվել է իրանցի արքայազնի երկուհազարամայա կմախքը

 

Ռուսաստանի հարավում մի գյուղացի գետինը փորձելու ժամանակ գտել է 2000 տարվա վաղեմությամբ արաքայական գերեզման, որտեղ հայտնաբերվել է մի կմախք և գանձարան:

Հետազոտողները պարզել են, որ կմախքը պատկանում է սերմեթական ցեղախմբի առաջնորդին: Սերմեթները եղել են պարսխակոս ցեղախումբ : Ցեղախումբը համարվում է սեքաների արևմտյան ճյուղը, որոնք ապրել են մ.թ.ա 4-5 դարերում: Կմախքի ատամներն ամբողջությամբ պահպանված են: Կմախքի վրա կան թանկարժեք քարեր:

 

«Ալիք» օրաթերթ

Բրիտանացի գեներալը համաձայն չէ Իրանի հարցով ԱՄՆ-ի գնահատականների հետ

 

news.am- Իրաքում եւ Սիրիայում Իրանի կողմից աջակցվող ուժերի կողմից որեւէ սպառնալիք չկա: Այս մասին հայտարարել է բրիտանացի բարձրաստիճան գեներալ Քրիստոֆեր Գիկան, հաղորդում է Guardian-ը:

«Ոչ, որեւէ սպառնալիք չկա»,- ասել է գեներալ-մայոր Գիկան:

Նրա խոսքով՝ ինքը չի տեսել, որ Իրաքում շիա աշխարհազորայինները, որոնք, իր պնդմամբ, կապ ունեն Իրանի հետ, վերջին շրջանում փոխեն իրենց դիրքորոշումը: «Կարծում եմ՝ կարեւոր է ասել, որ նրանցից շատերը բավականին զիջող են, եւ մենք որեւէ փոոխություն չենք նկատել»,- հավելել է գեներալը:

Գիկայի մեկնաբանությունը հակասում է ԱՄՆ պաշտոնական անձանց մեկնաբանություններին, որոնց համաձայն՝ «ակնհայտ ազդանշաններ» կան, որոնք վկայում են, որ  իրանի կողմից աջակվող ուժերը հնարավոր հարձակում են նախապատրաստում ԱՄՆ ուժերի դեմ՝ ի պատասխան Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի կողմից ավիակիրների և ռմբակոծիչների խմբի ուղարկմանը:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը քննադատել է բրիտանացի գեներալի հայտարարությունը:

«Քրիստոֆեր Գիկայի մեկնաբանությունը հակասում է փաստացի սպառնալիքներին»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ: 

 

yerkir.am

Մարդկային ցեղը երբեք չի բախվել այսքան մեծ սպառնալիքների. ՄԱԿ-ը կոչ է անում բնական աղետների նվազեցման ակտիվ միջոցներ ձեռնարկել

 

ՄԱԿ-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել բնական աղետների նվազեցման ակտիվ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը`վկայակոչելով չորեքշաբթի Ժնևում հրապարակված` ՄԱԿ-ի տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության զեկույցը:

Զեկույցի համաձայն`ռիսկերը պարբերական են դառնում, քանի որ մեկ աղետը կարող է այլ աղետի պատճառ դառնալ՝ գլոբալ տնտեսության, մարդու ու բնության սերտ համագործակցության պատճառով. սա պահանջում է կառավարություններից` մշակել դրանց կանխման ազգային ռազմավարություններ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` տարերային աղետների գծով հատուկ ներկայացուցիչ Մամի Միցուտորիի խոսքով`այլևս խնդրի ձգձգման հնարավորություն չկա: «Եթե շարունակենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչ այժմ, մեր գոյությունը կդրվի հարցականի տակ: Մարդկային ցեղը երբեք չի բախվել այսքան մեծ սպառնալիքների: Վերջին 20 տարվա ընթացքում ծայրահեղ բնական երևույթների քսանապատիկ ավելացումը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ մեզ հարկավոր է նոր մոտեցում ցուցաբերել աղետների ռիսկի հիմնախնդիրը կարգավորելու գործում, եթե, իհարկե, ցանկանում ենք հասնել վնասի նվազեցման»,- նշել է նա: