Մամուլի տեսություն 16.05.2019
Իրանը դադարեցրել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների մի մասը
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանը դադարեցրել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների մի մասը
Ստրատեգիական մեկամյա համբերությունից հետո, Իրանը որոշել է պակսեցնել ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունները: Միաժամանակ հայտարարելվել է նաև թմրանյութերի մաքսանենգման, ահաբեկչության դեմ պայքարի , նաև ներգաղթյալներին ընդունելու հարցում Իրանի միջազգային համագործակցության մասին: Այս քայլերը շատ ավելի մեծ ազդեցություն են ունենալու քան ԱՄՆ-ի պատժամիջոցների և Եվրոպայի պահած լռության հարցում Իրանի միջուկային հակադարձությունները:
«Համդելի» օրաթերթ
Պոմպեոն մնացել է ձեռնունայն
ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպումցի վերադարձել է ձեռնունայն: Սոչիում Պոմեպոն Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարբեր հարցեր , այդ թվում երկու երկրի միջև տարաձայնությունները, սակայն բանակցություններն ավարտվել են ապարդյուն: Քննարկվել են նաև Վենեսուելայի ու Իրանի խնդիրները, նաև ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Սպիտակ տունը խիստ դժգոհ է Բոլթոնի քայլերից
Ամերիկյան «Նաշընալ ինթերեստ» պարբերականը գրել է, որ ըստ երևույթին ԱՄՆ նախագահը նպատակ ունի ազատել Բոլթոնին ՝ իր ռազմամոլական ու ծայրահեղական մոտեցումների պատճառով:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
ՄԱԿ .-«Ռուհինգա մուսուլմանները մահամերձ են»
ՄԱԿ-ի մի պաշտոնյա Մյանմայի կառավարությունից պահանջել է փրկարարներին հասանելիություն տալ Ռախինի նահանգ, որպեսի հնարավոր լինի տարածք հասցնել հումանիտար օգնությունները: Օրսուլա Մուլերը հայտարարել է, որ Մյանմայի պետայրերը մերժել են Ռուհինգա մուսուլմանների հետ հանդիպելու նրա ցանկությունը:
«Համշահրի» օրաթերթ
Լինքոլն ավիակիր նավը կանգնել է արաբական ծովում
Զինված ուժերում մի տեղյակ աղբյուր հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի տեղաշարժերը կատարվում են սեփական անվատնգությունը պահպանելու համար և այդ երկրի կողմից հայտարարված մյուս նպատակներն ՝ ինչպես թշնամու հոգեբանական օպերացիան, ներկայացվում են միջազգային հանրության վրա ազդեցություն թողնելու նպատակով:
«Իրան» օրաթերթ
Հայտնաբերվել է իրանցի արքայազնի երկուհազարամայա կմախքը
Ռուսաստանի հարավում մի գյուղացի գետինը փորձելու ժամանակ գտել է 2000 տարվա վաղեմությամբ արաքայական գերեզման, որտեղ հայտնաբերվել է մի կմախք և գանձարան:
Հետազոտողները պարզել են, որ կմախքը պատկանում է սերմեթական ցեղախմբի առաջնորդին: Սերմեթները եղել են պարսխակոս ցեղախումբ : Ցեղախումբը համարվում է սեքաների արևմտյան ճյուղը, որոնք ապրել են մ.թ.ա 4-5 դարերում: Կմախքի ատամներն ամբողջությամբ պահպանված են: Կմախքի վրա կան թանկարժեք քարեր:
«Ալիք» օրաթերթ
Բրիտանացի գեներալը համաձայն չէ Իրանի հարցով ԱՄՆ-ի գնահատականների հետ
news.am- Իրաքում եւ Սիրիայում Իրանի կողմից աջակցվող ուժերի կողմից որեւէ սպառնալիք չկա: Այս մասին հայտարարել է բրիտանացի բարձրաստիճան գեներալ Քրիստոֆեր Գիկան, հաղորդում է Guardian-ը:
«Ոչ, որեւէ սպառնալիք չկա»,- ասել է գեներալ-մայոր Գիկան:
Նրա խոսքով՝ ինքը չի տեսել, որ Իրաքում շիա աշխարհազորայինները, որոնք, իր պնդմամբ, կապ ունեն Իրանի հետ, վերջին շրջանում փոխեն իրենց դիրքորոշումը: «Կարծում եմ՝ կարեւոր է ասել, որ նրանցից շատերը բավականին զիջող են, եւ մենք որեւէ փոոխություն չենք նկատել»,- հավելել է գեներալը:
Գիկայի մեկնաբանությունը հակասում է ԱՄՆ պաշտոնական անձանց մեկնաբանություններին, որոնց համաձայն՝ «ակնհայտ ազդանշաններ» կան, որոնք վկայում են, որ իրանի կողմից աջակվող ուժերը հնարավոր հարձակում են նախապատրաստում ԱՄՆ ուժերի դեմ՝ ի պատասխան Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի կողմից ավիակիրների և ռմբակոծիչների խմբի ուղարկմանը:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը քննադատել է բրիտանացի գեներալի հայտարարությունը:
«Քրիստոֆեր Գիկայի մեկնաբանությունը հակասում է փաստացի սպառնալիքներին»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
yerkir.am
Մարդկային ցեղը երբեք չի բախվել այսքան մեծ սպառնալիքների. ՄԱԿ-ը կոչ է անում բնական աղետների նվազեցման ակտիվ միջոցներ ձեռնարկել
ՄԱԿ-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել բնական աղետների նվազեցման ակտիվ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը`վկայակոչելով չորեքշաբթի Ժնևում հրապարակված` ՄԱԿ-ի տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության զեկույցը:
Զեկույցի համաձայն`ռիսկերը պարբերական են դառնում, քանի որ մեկ աղետը կարող է այլ աղետի պատճառ դառնալ՝ գլոբալ տնտեսության, մարդու ու բնության սերտ համագործակցության պատճառով. սա պահանջում է կառավարություններից` մշակել դրանց կանխման ազգային ռազմավարություններ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` տարերային աղետների գծով հատուկ ներկայացուցիչ Մամի Միցուտորիի խոսքով`այլևս խնդրի ձգձգման հնարավորություն չկա: «Եթե շարունակենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչ այժմ, մեր գոյությունը կդրվի հարցականի տակ: Մարդկային ցեղը երբեք չի բախվել այսքան մեծ սպառնալիքների: Վերջին 20 տարվա ընթացքում ծայրահեղ բնական երևույթների քսանապատիկ ավելացումը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ մեզ հարկավոր է նոր մոտեցում ցուցաբերել աղետների ռիսկի հիմնախնդիրը կարգավորելու գործում, եթե, իհարկե, ցանկանում ենք հասնել վնասի նվազեցման»,- նշել է նա: