Մամուլի տեսություն 17.05.2019
Աշխարհն արդեն գիտի , որ ամենառազմամոլ ու վտանգավոր մարդը Ջոն Բոլթոնն է:
«Համշահրի» օրաթերթ
«Գարդիան»-ը ներկայացրել է ամենավտանգավոր մարդուն
Բրիտանական օրաթերթը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական ՝Ջոն Բոլթոնին ճանաչել է աշխարհի ամենավտանգավոր մարդը և նրան է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև հավանական ռազմական բախման գլխավոր մեղավորը:
Բրիտանական մամուլը «Հաղթանակ առանց պատերազմի» հակապատերազմական շարժման հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավարի գրչին պատկանող հոդվածում գրել է.«Բոլթոնը ձգտում է Իրանի հետ պատերազմի: Մենք գիտենք այդ մասին, քանի որ նա այդ մասին խոսել է քսան տարի առաջ»: «Պետք է քննարկել Իրանի հետ հարաբերությունների հետ կապված Թրամփի կառավարության բոլոր քայլերը, մասնավորապես 2018 թ.-ի ապրիլից Բոլթոնի պաշտոնավարումից հետո: Այդ քայլերից են նաև վերջին երկու շաբաթներին Միջին Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը»:
«Էըթեմադ» օրաթերթ
Իրանի 130 հազար տոննա նավթի բեռնվածքը Չինաստան է հասել
«Ռոյտերզ»-ը գրել է, որ Իրանի անմշակ նավթը կրող նավերը հասել են չինական նավահանգիստ և բեռնաթափվել: Դա տեղի է ունենում ԱՄՆ-ի հակաիրանական շատժամիջոցների սահմանից դուրս:
«Ջամե ջամ» օրաթերթ
ԱՄՆ ռազմական ինքնաթիռի ճանապարհը կտրած թռչունը 2 մլն դոլարի վնաս է հասցրել
Ճապոնիայում գտնվող Իվակունի ավիաբազայից օդ բարձրանալու ժամանակ ամերիկյան զինված ուժերի F-35B ինքնաթիռը դիմահար բախվել է տարածքում սավառնող թռչնին։ Օդաչուներն այդ պահին դադարեցրել են թռիչքը, ինչի արդյունքում մարդկային կորուստներ չեն եղել։
Ամերիկյան հրամանատարությունը, սակայն, այս միջադեպի ամենաբարձր վտանգավորության աստիճան է տվել։ Սա նշանակում է, որ ինքնաթիռն այդ բախման պատճառով առնվազն 2 միլիոն դոլարի վնաս է կրել։
Բանն այն է, որ ամերիկյան արտադրության այս ինքնաթիռները շատ թանկարժեք դետալներից, նյութերից ու հանգույցներից են հավաքվում։ Դրանց մեկ հատի գինը մոտ 100 միլիոն դոլար է։
«Իրան» օրաթերթ
Անսարալլահ .«Սաուդական նավթամուղին հարձակումն Իրանի հետ առնչություն չի ունեցել»
Եմենի Անսարալլահի ղեկավարներից մեկը հայտարարել է, որ Արաբիայում նավթամուղի դեմ հարձակումն Իրանի հետ առնչություն չի ունեցել: Ալհոսին ասել է, որ Անսարալլահի ուժերը չորս տարի է պատերազմում են Արաբիայի ղեկավարության կոալիցիայի դեմ :
Նա շեշտել է.«Իրանը ոչ մի դեր չի ունեցել Արաբիայի նավթամուղի դեմ հուսիների ուժերի հարձակման որոշումներում: մենք Իրանի մարդիկ չենք : Այդ դեպքում ձեզ հետ չէինք խոսելու: Մեր պահանջը միմիայն բռնությունների դադարեցումն է : Եմենի ժողովրդի դեմ հարձակումները դադարեցնելու դեպքում, մենք դադարեցնելու ենք նաև մեր ռակետային հարձակումները».-ասել է նա:
Ալհուսին զավեշտական է համարել այն միտքը, թե Իրանը կարող է Եմենին հրթիռներ մատակարարել : Նա ասել է.«Նույնիսկ մի կտոր հաց չի կարող անցնել սաուդական կոալիցիայից»:
«էըթեմադ» օրաթերթ
Թրամփը հուսով է , որ Իրանի հետ պատերազմ չի լինելու
Շվեյցարիայի նախագահի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Իրանի հետ պատերազմ չի սկսվելու:
Վերջին շաբաթներին սրվել է պատերազմի սկսման հետ կապված լարվածությունը: Շվեյցարիան անկողմնակալ երկիր է և վերջին շաբաթներին , երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են , Շվեյցարիան եղել է երկու երկրի միջռ կապի միակ միջնորդը:
168.am
Զարիֆը նշել է գործնական քայլերի անհրաժեշտությունը միջուկային գործարքը պահպանելու համար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել 1, որ միջազգային հանրակցության կողմից գործնական քայլեր են անհրաժեշտ միջուկային գործարքը պահպանելու համար։
«Կարեւոր 1, որ այս նոր փուլի ընթացքում մենք սերտ կոնսուլտացիաներ ունենանք չինական կողմի հետ իրադրության զարգացման, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով Իրանի իրավունքների իրացման վերաբերյալ Թեհրանի որոշման շուրջ»,-ասել է Զարիֆը Պեկին ժամանելուց հետո, որի ելույթի տեսագրությունը հրապարակված է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:
«Միջուկային գործարքի փրկումը միջազգային հանրակցության պարտականությունն է: Եթե համաշխարհային հանրակցությունն զգում է, որ ԳՀՀԾ-ն կարեւոր ձեռքբերում է, ապա նա պետք է Իրանի օրինակով գործնական քայլեր ձեռնարկի դրա պահպանման ուղղությամբ»,-հավելել է Իրանի նախարարը:
Նա նշել է, որ նաեւ քննարկելու է Թեհրանի եւ Պեկինի երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով՝ Չինաստանն Իրանի կարեւորագույն գործընկերներից մեկն է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:
Ինչպես հայտնել է Իրանի ԱԳ նախարարությունը, Զարիֆը մայիսի 17-ին նշված հարցերի շուրջ բանակցություններ կվարի Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
yerkir.am
Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարարը կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդիպել են Հելսինկիում` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստի շրջանակում. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մաասը և Լավրովը կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, ինչպես նաև ՌԴ-ի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: