Մամուլի տեսություն 18.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107487-Մամուլի_տեսություն_18.05.2019
Ամերիկացիները սխալ են հասկացել Իրանի ռազմական վերջին դասավորումը , Թրամփը չի ցանկանում Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2019 11:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  18.05.2019

Ամերիկացիները սխալ են հասկացել Իրանի ռազմական վերջին դասավորումը , Թրամփը չի ցանկանում Իրանի հետ պատերազմի մեջ մտնել

«Ջավան» օրաթերթ

ԱՄՆ-ի  պատերազմի պղպջակը պայթել է

 

ԱՄՆ անվտանգության աղբյուրներ «Wall Street Journalլ»-ին ասել են, որ Իրանի ռազմական դասավորումը, որի մասին խոսում են ամերիկացիները, հենց ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերի հետևանքն է , որի պատճառով էլ Իրանի փոխել է իր ռազմական դասավորումը: ԱՄՆ անվտանգության շրջանակների գնահատմամբ, հակառակ ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի և Թրամփի կառավարության մյուս դեմքերի դիրքորոշումներին, Թեհրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի դեմ հարձակվելու պատրաստություն չի տեսնում»:

 

«Համդելի» օրաթերթ

Մեյը՝ ելքի ճանապարհին

 

Բրիտանիայի վարչապետը հանձնվել է հրաժարականի ծրագրերի ներկայացման դեմ պահանջներին

 

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյլի իրավիճակում, որևէ այլ քաղաքական գործչի համար, ներկա պայմաններում հրաժարականը կլիներ ամենահնարավոր տարբերակը: Դա սակայն սովորական երևույթ չէ նրա համար, ով ճանաչված է իր կողմնորոշումներում անփոփոխ լինելով: Բրիտանիայի վարչապետն ասել է, որ հուլիսին խորհրդարանում քվեարկությունից հետո, որոշելու է իրեն փոխարինողի ընտրման ժամանակացույցը: Մեյի նախկին տեղակալ Բորիս Ջանսոնը հայտարարել է, որ դնելու է վարչապետին փոխարինելու իր թեկնածությունը:   

 

«Խորասան» օրաթերթ

Իրանի կիբերային պաշտպանության վահանի փորձարկումը հաջողությամբ է անցել

 

Իրանի հեռահաղորդակցության նախարարն ասել է, որ Իրանի համալսարանների երիտասարդ գիտնականները արդյունաբերական աթմասիոն համակարգերի համար պաշտպանական վահան էին ստեղծել, որը վնասազերծում է էլեկտրացանցերում ու այլ համակրգերում դիվերսիոն ծրագրերը: Վահանը հաջողությամբ է անցել փորձարկումների փուլը:

Սթաքսնեթը համակարգչային դիվերսիոն ծրագիր է, որը ճանաչվել է 2010 թ.-ին: ԱՄՆ նախկին նախագահը հրամայել էր գաղտնի հարձակում իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների համակարգչային ծրագրերի դեմ: Դրան առնչվող օպերացիան սկսվել էր Ջորջ Բուշի նախագահության օրոք ՝ Իսրայելի համագործակցությամբ:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Ամերիկացի օդաչուները սպանել են 17 աֆղան զինծառայողների

 

Ամերիկյան ինքնթիռների թիրախում են հայտնվել 17 աֆղան զինծառայողներ, ովքեր օգնություն էին փոխանցում Հիլմենդ նահանգում իրենց ռազմակիցներին : Ամերիկյան ինքնաթիռները հարձակվել են աֆղան ուժերի զորակայանի վրա:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Թրամփը փորձում է Շվեյցարիայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ

 

Վաշինգտոնում բոլորը գիտեն, որ Իրանի հետ լարված հարաբերությունները ծանր հետևան ք է ունենալու այդ երկրի համար : Ուշադրության կենտրոնում է Իրանի հետ կապված լրատվությունը: Դոնալդ Թրամփը, որ հոգեբանորեն պատերազմ է հրահրում Իրանի և իր երկրի միջև, այսօր  ասում է, թե ամեն ինչ նորմալ է:

Թրամփը թուիթերում գրել է.«Հակառակ լրատվամիջոցների տարածած կեղծծ լուրերի, տարածաշրջանում պատերազմ չի լինելու: Մենք պարզ մի քայլ ենք անում և վստահ ենք, որ Իրանը մոտ ապագայում վերսկսելուէ  բանակցությունը»:

 

slaq.am

Վրացի իրավապահների օժանդակությամբ տրանսազգային կիբերհանցագործություն է բացահայտվել. BBC

 

Վրաստանի դատախազության օժանդակությամբ բացահայտվել է տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործություն:

Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները դատավորի վճռի հիման վրա 2019 թվականի մայիսի 8-ին Վրաստանում ձերբակալվել են տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործության ցանցի ղեկավարին և նրա օգնականին: Նույն օրը նրանց մեղադրանք է առաջադրվել:

Միջազգային հանցախումբը GozNym ծրագրի միջոցով վարակում էր համակարգիչները, ապա ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող քաղաքացիներից կորզում էր գումարներ: Ընդհանուր առմամբ 40 հազար «համացանցային զոհից» խումբը հափշտակել էր մոտ 100 մլն դոլար:

BBC-ի փոխանցմամբ` ավելի քան 20 ցանցահեններից կազմված խումբը ձևավորվել էր ինտերնետային ֆորումների միջոցով, որտեղ ցանցահենները բացահայտել են իրենց տեխնիկական հմտությունները: Մոլդովայում ձերբակալված հանցախմբի անդամներից մեկը GozNym ծրագիրն այնպես էր կոդավորել, որ այն ցանցում անտեսանելի էր դարձել:

Խմբի հինգ անդամներին, այդ թվում` ծրագրի ստեղծողին, որոնում են Ռուսաստանում:

Հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու նպատակով համաժամանակյա հատուկ գործողություն է իրականացվել, որին մասնակցել են ԱՄՆ-ի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Եվրոպոլի և Եվրոջասթի ներկայացուցիչները:

Միջազգային հանցախմբի անդամները մեղադրվում են ամերիկյան շուրջ 1000 ընկերության կայքէջ անօրինական կերճպով մուտք գործելու, համակարգիչներից տվյալների հավաքագրելու, դրանք անօրինական կերպով պահել-տարածելու և գողության մեջ:

 

yerkir.am

ԵԽ-ը վերադարձրել է Ռուսաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքը

 

Եվրոպայի խորհուրդը վերադարձրել է Ռուսաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքը, որից երկիրը զրկվել էր 2014 թվականին Ղրիմի միացումից հետո. հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:

Այդ մասին նշվում է Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների ԱԳ նախարարների`երեկ ընդունած հայտարարությունում:

Փաստաթղթում, որն ընդուվել է ձայների մեծամասնությամբ, նշվում է, որ ԵԽ անդամ բոլոր երկրները պետք է իրավունք ունենան մասնակցել ԵԽ և ԵԽԽՎ աշխատանքներին  հավասար հիմքով: