Մամուլի տեսություն 19.05.019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107524-Մամուլի_տեսություն_19.05.019
ԱՄՆ նախագահը նահանջել է Իրանի դեմ կոշտ հռետորաբանությունից։ Նա Թեհրանի հետ բանակցելու ցանկություն է հայտնել։ Պենտագոնը անտեղյակ է Իրանի դեմ հարձակվելու վերաբերյալ  արված անհիմն հայտարարությունից։ Այս և այլ ուշագրավ թեմաներ են տեղ գտել Իրանի այսօրվա մամուլում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2019 12:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.05.019

ԱՄՆ նախագահը նահանջել է Իրանի դեմ կոշտ հռետորաբանությունից։ Նա Թեհրանի հետ բանակցելու ցանկություն է հայտնել։ Պենտագոնը անտեղյակ է Իրանի դեմ հարձակվելու վերաբերյալ  արված անհիմն հայտարարությունից։ Այս և այլ ուշագրավ թեմաներ են տեղ գտել Իրանի այսօրվա մամուլում:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Պենտագոնը անտեղյակ է Իրանի դեմ հարձակման վերաբերյալ արված  անհիմն հայտարարությունից

«Թայմ» պարբերականը, հղում անելով Պենտագոնի իրազեկ աղբյուրներին հաղորդել է, որ ոչ մի իրական ու իրագործելի ծրագիր չկա Իրանի հետ ռազմական առճակատման համար։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ «Թայմ»  պարբերականը գրում է.«Անցած օրերի ընթացքում լուրեր են հրապարակվել առ այն, որ Միջին Արևելքում «Լինքոլն» ավիակիր նավի տեղակայումից հետո, Միացյալ Նահանգները դիտարկում է այդ տարածաշրջան 120 հազար զինծառայող ուղարկելու հնարավորությունը՝ Իրանին զսպելու և այսպես կոչված «Իրանի սպառնալիքներին» դիմակայելու նպատակով»։

ԱՄՆ-ի երեք ռազմական պաշտոնյաներ, որոնք ներգրավված են տարածաշրջանում ամերիկյան ուժերին վերահսկելու  և  պլանավորելու  աշխատանքներում, «Թայմ» պարբերականին հայտնել են, որ ոչ մի իրական ու իրագործելի նախագիծ չկա Պարսիցծոցյան տարածաշրջանում զինուժ տեղակայելու համար։

 

«Խորասան» օրաթերթ

Խորասանի պետրոքիմիական արդյունաբերությունը նոր ռեկորդ է սահմանել

Իրանի հյուսիս-արևելյան Խորասան նահանգի պետրոքիմիական արդյունաբերությունն իրանական 1397 թվականին նոր ռեկորդ է սահմանել։ Խորասանի պետրոքիմիական արդյունաբերության ընկերության գործադիր տնօրենն այդ մասին հայտնելով ասել է.-«Այս ընկերությունն իրանական 1397 թվականին ավելի քան 621 հազար տոննա միզանյութ (կարբամիդ) արտադրելով,  նոր ռեկորդ է սահմանել և մեկ պանծալի էջ ավելացրել Իրանի պետրոքիմիական արդյունաբերության փայլուն էջերին»։  

 

 «Իրան» օրաթերթ

Թրամփ.«Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատը պետք է պողպատից լինի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը պահանջել է,որ Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին կառուցվող պատը պողպատից  լինի, որից հնարավոր չլինի բարձրանալ, իսկ նրանք, ովքեր կփորձեն բարձրանալ, կվիրավորվեն։ Սպիտակ Տան ներկա և նախկին  պաշտոնյաները հայտարարել են, որ Թրամփը այդ նախագծի մանրամասներն ինքն է պլանավորում  և իր նկատի առած փոփոխությունները մոլորեցրել են ճարտարագետներին ու աշխատողներին։

 

«Էըթեմադ» օրաթերթ

Իրանի նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն են թողնելու Թուրքիայի տնտեսության վրա

Փորձագետներն ու վերլուծաբաններն կարծում են,որ Իրանի նավթարյդունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով ճնշումների մեծացմանը զուգահեռ, Թուրքիայի տնտեսությունն իր բացասական ուղին կկտրի։ Թուրքիան իրանական նավթի հիմնական գնորդներից մեկն է, բայց իր էներգիայի ռեսուրսներն ապահովելու համար պետք է այլ տարբերակ գտնի»։

 

«Քեյհան» օրաթերթ

Իրարահաջորդ պայթյուններ Թելավիվում․Ոչնչացվել է սիոնիստ բանակայինների կարևոր ռազմակայանը

Սիոնիստական ռեժիմի բանակը ուրբաթ երեկոյան տեղեկացրել է Թելավիվում այդ ռեժիմի ռազմակայաններից մեկում խոշոր հրդեհ բռնկվելու մասին։ Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակը պնդում է, որ Հրդեհը բռնկվել է «Թել Հաշոմեր» ռազմակայանի բժշկական  պահեստում։ Սակայն դեպքի վայրում գտնվող թիմերը ասում են,որ հրդեհը վերաբերում է պայթյուցիկ նյութերի պահեստներից մեկին։

 

«Համշահրի» օրաթերթ

Իտալիան հետաքննություն  է անցկացնելու Google-ի վերաբերյալ՝ առևտրային  մոնոպոլիզացիայի պատճառով

Իտալիայի կառավարությունը պատրաստվում է հետաքննություն անցկացնել այդ երկրում Google-ի  գործունեության վերաբերյալ,որպեսզի պարզվի ,թե արդյոք այդ ընկերությունն իր գերակա դիրքը չարաշահում է խելամիտ արտադրանքների շուկա ներփափանցելու համար , թե՞ ոչ։

 

News.am

ՀԱՊԿ երկրները կարող են գլխավոր քարտուղարի հարցի շուրջ համաձայնության գալ. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ երկրները կարող են կոնսենսուսի հասնել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցի շուրջ: Այս մասին ռուս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարցը կարող է լուծվել մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կազմակերպությունը բավականին կայուն է, առաջին հերթին, անդամ երկրների համագործակցության շնորհիվ: Մենք կհասնենք կոնսենսուսի: Չկա որեւէ իրավիճակ, երբ մեր տարաձայնությունները լինեն մի մակարդակի, որը սպառնալիքի տակ կդնի համաձայնության գալու մեր կարողությունը: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս դա կապացուցենք»,- գործակալությունը մեջբերում է Զոհրաբ Մնացականյանի խոսքը:

Նա հիշեցրել է, որ Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչման հարցը կապ ունի միայն Հայաստանի ներքաղաքական հարցերի հետ:

Զոհրաբ Մնացականյանը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք հարցը կլուծվի Բիշքեկի հանդիպման ժամանակ:

«Համաձայնության կհասնենք: Մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, քիչ մնաց»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:  

 

Tert.am

Շվեյցարիայում  հանրաքվե է անցկացվում, զենքի գնման օրենքների խստացման վերաբերյալ 

Այսօր՝ մայիսի 19-ին, Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում, որի շրջանակում քաղաքացիներն իրենց կարծիքը կարտահայտեն զենքի գնման օրենքների խստացման և ձեռնարկությունների համար հարկային բարեփոխումների վերաբերյալ, գրում է New York Times-ը:Նոր օրենքի համաձայն՝ ավտոմատ զենքերի վաճառքը կարգելվի, իսկ կիսաավտոմատ զենքի առևտուրը խիստ վերահսկողության տակ կառնվի: Խոսքը, մասնավորապես, ավելի քան 20 փամփուշտ տեղավորող պահեստատուփով ատրճանակներին և 10 և ավելի փամփուշտ տեղավորող հրացանների մասին է:Զենքի գնման ավելի խիստ օրենքների ընդունումը հրահանգված է Եվրամիության կողմից, իսկ հրահանգը մշակվել է 2015թ.-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Չնայած Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, այն չի կարող շրջանցել հրահանգը, քանի որ դա կսպառնա Շենգենյան գոտու պետությունների հետ համագործակցությանը:Ապրիլի վերջին անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ քվեարկողների 65%-ը կողմ է զենքի ձեռքբերման օրենքների խստացմանը: