Մամուլի տեսություն 20.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107557-Մամուլի_տեսություն_20.05.2019
Գազայի հատվածի բնակչությունը Ռամազան ամսում և պաշարման 13-րդ տարում, անասելի խաղաղությամբ և հուսով լցված սրտով, քաղաքի ավերակներում բացում է ծոմը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 20, 2019 12:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  20.05.2019

Գազայի հատվածի բնակչությունը Ռամազան ամսում և պաշարման 13-րդ տարում, անասելի խաղաղությամբ և հուսով լցված սրտով, քաղաքի ավերակներում բացում է ծոմը:

«Խորասան» օրաթերթ

Սենտրիֆուգների պատրաստման արագ ծրագիր

Նաթանզում Իրանի ցենտրիֆուգների մոնտաժման կենտրոնը պատրաստ է ընդունել մի կարևոր հրահանգ: 4+1 խմբի ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների չկատարումը կարող է բերել նրան, որ Իրանը օրական 60 արդիական սարքեր պատրաստելով, որոնք ունեն IR-1-ից տասն անագմ ավելի արագ ուրանի հարստացնել, այդ ոլորտում երկրի կարողությունը բարձրացնել և հասցնել այնպիսի ռազմավարական արագության, որից հետո թշնամիները փոշմանելու են իրենց խոստումնադրժության համար: Գործարանը խորհրդանշում է «Մենք կարող ենք» կարգախոսը: Այսօր իրանցի մասնագետները կարող են ցանկացած պահի սկսել ուրանի հարստացման արդյունաբերական իրանական սարքերի պատրաստումը :

 

 

«Քեյհան» օրաթերթ

Իֆթար Գազայի ավերակներում

Գազայի հատվածի բնակիչները հայրենիքի պաշարման 13-րդ տարելիցին քաղաքի ավերակների վրա կատարել են իֆթար և բացել են իրենց ծոմը: Պաղեստինցիների իֆթարի արարողկարգն ուղեկցվում է տարբեր միջոցառումներով: Ասես ամեն ինչ բնականոն հունով է ընթանում:

 

 

«Համդելի» օրաթերթ

Եվրամիության ընդդիմադիր եվրոպական միությունը

Ավելի քիչ քան մեկ շաբաթ է մնացել Եվրոխորհրդարանի ընտրությունների անցկացմանը: Եվրոպական 11 երկրի ծայրահեղ աջակողմյան կուսակցություններ Միլանում ի մի են եկել: Համագումարին մասնակից կուսակցությունները համարվում են «Եվրոպան հանուն ազատության ու ժողովուրդների» կոալիցիայի անդամներ: Մասնակիցները խոսել են Եվրամիության հեղինակությունը նվազեցնելու իրենց ծրագրերի մասին:

 

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Անսարալլահ .«ՄԱԿ-ը խոչընդոտում է միջազգային հանրության օգնությունները Եմենին հասցնելուն»

Եմենի Անսարալլահի խոսնակ Մոհամմեդ Աբդոլսալամը ՄԱԿ-ին մեղադրել է եմենցի վիրավորներին ու հիվանդներին միջազգային նահրության օգնությունների առաքումը խոչընդոտելու մեջ: «Բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել օգնելու եմենցի վիրավորներին, սակայն ՄԱԿ-ից ստացել ենք բացասական պատասխան».-ասել է նա:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ կառույցն անհրաժեշտ քայլեր է անում և ոչ մեկի օգնության կարիք չկա:

Դա այն դեպքում, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրենը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել է, որ ամեն օր մի երեխա է զոհվում կամ վիրավորվում պատերազմի պատճառով: Ամեն տասը րոպեն մեկ երեխա է մահանում թերսնման պատճառով:

 

 

168.am

Թրամփն կարգադրագրեր է ստորագրել Կանադայից և Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է երկու կարգադրագիր Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման մասին: Մայիսի 19-ին փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ես պարզեցի, որ … Կանադայից եւ Մեքսիկայից ալյումինի ներմուծումն այլես չի սպառնա վնաս հասցնել (ԱՄՆ-ի) ազգային անվտանգությանը»,- նշված է պետության ղեկավարի կարգադրագրում: Այդ եզրակացություններին համապատասխան՝ նա «որոշել է Կանադան եւ Մեքսիկան» հանել այն երկրների ցուցակից, որոնց նկատմամբ ներմուծման մաքսեր են կիրառվում:

Համանման փաստաթուղթ է հրապարակվել այդ երկու երկրներից պողպատի ներմուծման մաքսերի վերացման վերաբերյալ: 2018 թվականի մարտին ԱՄՆ-ն սկսել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանել՝ ժամկետի երկարաձգում տրամադրելով մի շարք երկրների: Անցյալ տարվա հունիսից սահմանափակիչ միջոցները գործողության մեջ էին մտել Կանադայի, Մեքսիկայի եւ Եվրամիության նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

slaq.am

Ադրբեջանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Մայիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել են լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, որոնց կմասնակցեն զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:

Զորավարժությունների հիմնական թեման է գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հակադարձումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:

Աղբյուրը մանրամասնում է, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժություններն ավարտվելու են մայիսի 24-ին: