Մամուլի տեսություն 21.05.2019
Իրանը քառապատկելու է ուրանի հարստացումը, Թրամփը նահանջել է Թեհրանի դեմ պատերազմի մտքից
«Քեյհան» օրաթերթ
Իրանը քառապատկել է ուրանի հարստացման տարողությունը
Երկուշաբթի օրը Իրանում UF6 300 կիլոգրամ առաստաղը չհարգելու կապակցությամբ Իրանի նախագահի աշխատակազմի ու ազգային անվտանգության գերագույն խորհրդի վերջին ծանուցագրի , նաև ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հրամանի համաձայն, երկրի ուրանի հարստացման տարողությունը չորս անգամով բարձրացվել է ՝ առանց ցենտրիֆուգները հաշվի առնելու: Նախագծի հետ կապված տեղությունները ներկայացվել են ՄԱԳԱՏԷ-ին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն այդ մասին հայտարարել է Նաթանզի նահատակ Ահմեդիռոշանի անվան հարստացման համալրային օբյեկտում:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
ԱՄՆ-ը Բաղդադում ինքնավնասմամբ է զբաղվում
Բաղդադում կասկածելի պայթյուններից հետո, մեղադրանքի սլաքն ուղղված է ԱՄՆ-ի կողմը: Խիստ անվտանգության տարածքը, որն ունի պահպանողական մի քանի շերտեր, ինչպես է կարող դառնալ նման դեպքերի թիրախ : Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ կասկածելի ձեռքեր գործեն անվտանգության օղակում: Իրաքի անվտանգության պաշտոնյաներ ասել են, որ ԱՄՆ-ն է մեղավոր այդ պայթյունների համար:
ԱՅդ հարցում Թրամփի չուշացած հակազդեցությունը վկայում է այդ մասին: Թրամփն Իրանին է մեղադրում այդ հարցում: Նա այդ մեղադրանքը ներկայացրել է առանց հետաքննությունների ու եզրահանգումների: Ամերիկյան ուժերն ու նրանց վարձկաններն են այս տարածքում համատեղ շահողները և անում են ինչ ցանկանան:
«Էբթեքար» օրաթերթ
Սաուդցիների պատրանքը
Ռիադը ինչպես անցյալում ձախողելու է տարածաշրջանում հակաիրանական կոալիցիա ձևավորելու գործում: Ռիադի գլխավոր խոչընդոտը ՝ հարևանների մոտ անօրինականությունն է: Ռիադը, Էմիրությունները, Բահրեյնը ձգտում են Իրանի հետ լարվածությանը, իսկ Իրաքը, Կատարը, Քուվեյթը և Օմանը դեմ են այդ դիրքորոշմանը: Ռիադի քաղաքականությանը կասկածում են պարսիցծոցյան արաբական երկրները:
«Արաբական ՆԱՏՕ» ձևավորելու նախագիծը ձախողելուց հետո, որի նպատակն ի դեպ Իրանի սպառնալիքների դիմագրավումն էր հայտարարվել, Ռիադը փորձում է Իրանի դեմ նոր կոալիցիա ձևավորել: Ջադդայում արտահաերթ նիստի մասնակցելու արաբական պետություններին ուղղած հրավերը մի նոր փորձություն է Ռիադի համար, ով ցանակնում է կրկին անգամ գնահատել իր տարածաշրջանային դաշնակիցների ու ամերիկացիների հակաիրանական քաղաքականությունները:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Թրամփ .«Չեմ ցանկանում Իրանի դեմ պատերազմ սկսել»
Թրամփը կրկնել է, որ Իրանը ձգտում է միջուկային սպառազինության ձեռքբերմանը և ասել է, որ Իրանին թույլ չի տալու նման բան անել: «Ես Իրանի դեմ պատերազմի չեմ ձգտում, սակայն երբ տարածքումկա Իրանի նման պայմաններ, չի կարելի թույլ տալ, որ նա ունենա միջուկային սպառազինություն».-ասել է ԱՄՆ նախագահը:
yerkir.am
Պուտինն ուրախ կլինի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրախ կլինի հանդիպում ունենալ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում, սակայն ԱՄՆ-ի կողմից որևէ գործողություն այն նախաձեռնելու ուղղությամբ չկա: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել էին` կքննարկե՞ն, արդյոք, Պուտինը և Թրամփը «Հյուսիսային հոսք-2» ի շուրջ իրավիճակը, եթե նման հանդիպում կայանա:
armtimes.com
Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում բարեփոխումներ անելու մասին հայտարարությունը. ԵԽԽՎ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ կոչին:
ԵԽԽՎ-ի Հայաստանի մոնիթորինգի խմբի համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելը (Սլովենիա), մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել:
Ընդ որում ուշագրավ է, որ նրանք այդ հայտարարությունը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը դատարանի կողմից փոխելու հետ: «Ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է և, հետևաբար, օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում: Իսկ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:
Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ենթադրում է նաև հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ով են նրանք:
Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ տվյալ դատական վճռի վերաբերյալ հանրության արձագանքը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության շրջանում վստահության դեռևս ցածր մակարդակը: Ակնհայտ է, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ: