Մամուլի տեսություն 22.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107633-Մամուլի_տեսություն_22.05.2019
Ասիայի արևմուտքում Աբրահամ Լինքոլն նավի սկանդալային ներկայության համար ԱՄՆ-ը գումարներ է ստացել Արաբիայից ու Էմիրություններից:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 22, 2019 14:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  22.05.2019

Ասիայի արևմուտքում Աբրահամ Լինքոլն նավի սկանդալային ներկայության համար ԱՄՆ-ը գումարներ է ստացել Արաբիայից ու Էմիրություններից:

«Խորասան» օրաթերթ

300 միլիոն դոլարանոց կաթնատու կովը

Ինչպես Դոնալդ Թրամփն էր ավելի վաղ հայտարարել, Արաբիան և Էմիրությունները վճարել են տարածաշրջանում Լինքոլնի նավի ներկայության 300 միլիոն դոլարանոց գինը:

Նա հայտնել էր, որ իր երկիրը նավը տարածաշրջան է գործուղում, սակայն Արաբիան ու Էմիրությունները պետք է վճարեն տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության ամեն վայրկյանի համար: Հիշյա նավը համարվում է ամենաժամանակակիցներից , որի օգտագործման տարեկան ծախսերը կազմում են 240-320 միլիոն դոլար : Այդ գումարները նախապես վճարվել է Ռիադի ու Աբուդաբիի կողմից: Դոնալդ Թրամփն ավելի վաղ Արաբիային ու Էմիրություններին կաթնատու կովի էր նմանեցրել , որոնք պարտավոր են վճարել տարածաշրջանում ԱՄՆ կառավարության ծախսերի համար:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանը չի հանձնվելու բռնությանը

Իրանի նախագահի ասածով, նույնիսկ ճնշումների ենթարկվելու դեպքում, Իրանը չի հանձնվելու բռնություններին:

Հասան Ռոհանին ասել է.«Իրենց թերհամոզմամբ մտածում են կարող են կոտրել Իրանի հզորությունը: Մենք թիկունքում ենք թողել պատժամիջոցների դժվարին օրերը և ամեն օր տեսնում ենք մեր երկրի բարգավաճումը: Սա հենց Սպիտակ տանը տված մեր կտրուկ պատասխանն է : Հաջորդ շնորհանդեսները լինելու են տարբեր նահանգներում և դա է պատասխանը, նրանց, ովքեր մտածում են, թե  կարող են ճնշումների դեմ կոտրել Իրանի ժողովրդին»:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Չնայած պատժամիջոցներին, Իրանի նավահանգիստներն աշխատում են

Չնայած արտասահմանյան լրատվամիջոցների քարոզչություններին, Իրանի նավահանգիստները շարունակում են աշխատել : Թեև որոշ գործընկերներ հեռացել են, սակայն դրանց փոխարինել են մյուսները : Իմամ Խոմեյնիի անվան  նավահանգիստում կատարվել է աննախադեպ բեռնաթափում:

 

«Քեյհան» օրաթերթ

«Վաշինգտոն փոստ» -«Իրանի դեմ պատերազմը լինելու է բոլոր ճահճուտների մայրը»

Ամերիկյան օրաթերթը գրելով վերջին լարվածությունների մասին , հայտնել է.« Իրանի դեմ պատերազմը լինելու է բոլոր ճահճուտների մայրը»: Վերջին օրերին Թրամփը ժամանակավորապես մեղմել էր Իրանի դեմ լարվածությունը, սակայն թուիթերում արված գրությամբ, կրկին անգամ թեժացրեց իրավիճակը: Նա գրել էր.«Եթե Իրանը պատերազմի է ձգտում, դա լինելու է Իրանի վերջը: Այլևս երբեք չսպառնաք ԱՄՆ-ին»: Թրամփի քաղաքականության կողմնակիցները հակազդել են նրա թողած գրությանը: Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն գրել է.«Հարձակում հավասար է կտրուկ պատասխանի»:

 

«Էբթեքար» օրաթերթ

Կոնգրեսը պատասխան է պահանջում Սպիտակ տան ծայրահեղականներից

Իրանի դեմ ԱՄՆ-ի հոգեբանական պատերազմը սաստկանալով և Օմանի ծովում չորս նավերի դեմ կասկածելի հարձակումերից , Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ ռակետային պայթյունից հետո, միջազգային հանրությունը մեծ մտահոգություն է ապրում : Կոնգրեսի ներկայացուցիչները դռնփակ նիստ են գումարել ՝ տիրող իրավիճակի մասին ամերիկացի օրենսդիրներին տեղյակ պահելու նպատակով:

 

168.am

Յունկերը հորդորել է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին հորդորել է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին։ ԵՄ-ի երկրներում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների շրջանում զգալիորեն իջել է վստահության մակարդակը հանրակցության եւ նրա ինստիտուտների նկատմամբ: Միաժամանակ կտրուկ ուժեղացել է քաղաքական այն ուժերի ակտիվությունը, որոնք հանդես են գալիս ազգայնական եւ հակագլոբալիստական դիրքերից:

«Ընտրությունների օրը կարելի է օգտագործել այն վտանգին թիկունք դարձնելու համար, որը բխում է աջից»,-մայիսի 22-ին Յունկերի խոսքը մեջբերել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը:

Ավելի վաղ Յունկերն ասել է, թե որ կուսակցությունները կարող են իրենց հիրավի ժողովրդական անվանել: ԵՄ-ի գործադիր կոլեգիայի ղեկավարի կարծիքով, «դուք ժողովրդական կուսակցություն եք, եթե ստանում եք ընտրողների ձայների 30 տոկոսը, դրանից պակասի դեպքում դուք պարզապես կուսակցություն եք»:

Դիտորդների կարծիքով՝ դրանով իսկ Յունկերը ցանկացել է ընտրողներին համոզել՝ քվեարկելու ԵՄ-ի առաջատար քաղաքական ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության օգտին, որը նա ինքը ներկայացնում է: Եվրախորհրդարանը ԵՄ-ի միակ ընտրովի ինստիտուտն է: Միավորված Եվրոպայի, ներառյալ ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի մոտավորապես 430 մլն քաղաքացիներ պետք է ընտրեն ԵԽ-ի 751 պատգամավորների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

yerkir.am

Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորություն կա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորություն, այնուամենայնիվ,  կա: Ըստ նրա`  զրույց, հավանորեն, լինելու է: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հանդիպում կունենա Պուտինի հետ Օսակայում հունիսի վերջին նախատեսված «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում: