Մամուլի տեսություն 23.05.2019
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հանդիպումը ուսանողների հետ և Սպիտակ Տան նկատմամբ ԱՄՆ Կոնգրեսի անվստահությունը Իրանի այսօրվա մամուլի գլխավոր խորագրերն են եղել:
«Ջավան» օրաթերթ
«Երիտասարդ կառավարության» համար ենթահող ստեղծեք
Երեկ կեսօրից հետո Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ ուսանողների երեք ժամ տևած հանդիպման ընթացքում, գերապատիվ առաջնորդն «խորհրդարանական կառավարման համակարգի» գաղափարի մասին ասել է.«Այս հարցերը հանգամանորեն քննարկել ենք Սահմանադրության վերանայման ժողովում և հասել ենք այն եզրակացության ,որ խորհրդարանական կառավարման համակարգը կարող է ավելի մեծ խնդիրներ ստեղծել երկրի համար, քան նախագահական կառավարման համակարգը»:
«ՀԳՀԾ-ի վավերացումը առաջնորդին վերագրելու ոմանց քայլի» մասին Իրանի մեծարգո առաջնորդն ասել է.« ՀԳՀԾ-ի վերաբերյալ երկրի պատասխանատուներին ուղղված նամակում նշել եմ,որ վավերացումն ինչպես պետք է լինի: Այդ նամակում պայմաններ եմ նշել,որոնց դեպքում վավերացումը տեղի կունենա: Իհարկե եթե նշված պայմանները չհարգվեն,դա առաջնորդի պարտականությունը չէ,որ ասի չպետք է իրագործել ՀԳՀԾ-ն»:
Նա հավելել է.«Դուք երիտասարդներդ համոզված եղեք,որ մարդկության թշնամիների, ԱՄՆ-ի ու Իսրայելի անկման ականատեսը կլինեք :
Հանդիպման սկզբում ուսանողական խմբերի 11 ներկայացուցիչներ երկու ժամ տևողությամբ ուսանողության տեսակետներն ու մտահոգությունները ներկայացրեցին:
***
«Իրան» օրաթերթ
Կանաչ մայրցամաքի 400 միլիոն քաղաքացիների մասնակցությամբ Եվրախորհրդարանի ընտրությունները մեկնարկել են
Այն դեպքում ,երբ ծայրայեղական խմբերի ու կուսակցությունների ծանր ստվերը մտահոգել է եվրոպացի դիտորդներին ու քաղաքական գործիչներին, և Եվրամիության փլուզման ռիսկը մեծացել է առավել քան երբևէ, մայիսի 23-26-ը 400 միլիոն քաղաքացիներ մասնակցելու են ընտրություններին,որպեսզի որոշեն Եվրախորհրդարանի ճակատագիրը:
Քվեարկությունը միաժամանակ տեղի է ունենում ԵՄ-ի անդամ 28 երկրներում: Երեք օրերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրել իրենց թեկնածուներին:
***
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Սպիտակ տան երկու այլ օգնականներ հրաժարվել են պաշտոնից
ԱՄՆ ԶԼՄ-ները հաղորդել են, որ շարունակվում է ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության պաշտոնատարների հրաժարականը այդ թվում հրաժարվել են Կոնգրեսում Սպիտակ տան խորհրդականը:
«Էբթեքար» օրաթերթ
Իրանի հարցով ճեղք է առաջացել դեմոկրատակաների և Թրամփի միջև
Այն բանից հետո երբ ԱՄՆ-ի օրենսդիրները բողոքել և մտահոգություն են հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Իրանի հետ կապված սխալ տեղեկատվության մասին, երեքշաբթի օրը Սպիտակ տան երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ պետքարտուղար Մայք Պամպեոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Ջոզեֆ Դենֆորդը, փակ նիստում կպատասխանեն Կոնգրեսի և Սենատի ներկայացուցիչների հարցերին:
«Էըթեմադ» օրաթերթ
Ուկրաինայի ժողովուրդը ձգտում է խաղաղություն պահպանել Ռուսաստանի հետ
Չնայած Կիևի և Մոսկվայի միջև առկա հարաբերությունների խիստ լարվածությանը, Ուկրաինայում բնակվող ժողովրդի 75 տոկոսը կոչ են արել նոր նախագահին բանակցել Ռուսաստանի ղեկավարության հետ:
Ուկրաինայի «Յարիմենկո» կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցման համաձայն, այդ երկրի ժողովրդի 50.8% -ը կողմ է Ուկրաինայի նոր նախագահը բանակցի Ռուսաստանի հետ արեւելյան Ուկրաինայում խաղաղության հաստատման համար: 24,2 տոկոսը նախընտրել է պատասխանել այո: 16% -ը դեմ է այս գաղափարին, և 9% -ը նախընտրեց չպատասխանել այս հարցին:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Հյուսիսային Կորեան զգուծացրել է ԱՄՆ-ին
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայում դեսպանը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից այդ երկրի առևտրային նավի առգրավումը բացասական ազդեցություն կարող է ունենալ երկու Կորեաների ապագա հարաբերության վրա:
ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեայի աջևտրային նավը առգրավելու կապակցույամբ Փխենյանը զգուշացրել է, որ այս քայլը Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության խախտում է և խաթարում է երկու երկրների հարաբերությունը:
«168 ժամ»թերթ
Զգուշացում՝ ԵԽԽՎ-ից. համազեկուցողների հայտարարությունն արդյոք հետևանքներ կունենա՞
«ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն օբյեկտիվ է և անկողմնակալ։ Իսկ մտահոգիչ է, թե ոչ, պետք է որոշեն Հայաստանում, քանի որ համազեկուցողներն իրենց դիտարկումները, դիտողություններն են ներկայացնում, հետևություններ կարող է անել կամ չանել հայկական կողմը, դա հայկական կողմի որոշման տիրույթում է։
Հասկանալի է, որ Հայաստանը ներկայումս փոփոխությունների փուլում է, շատ ոլորտներում դեռ սպասվում են փոփոխություններ, եվրոպական կառույցները, դատելով բոլոր հայտարարություններից, աջակցում են այդ բարեփոխումներին, սակայն դրանց իրականացման որոշ ձևեր գուցե անընդունելի լինեն»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականին։
Ըստ նրա՝ դրանց իրականացման ժամկետը գուցե համընկնի այլ իրադարձությունների հետ, ինչը կարող է դիտարկվել կամ ճնշման կասկած առաջանալ։
«Եթե հայտարարության մեջ ճնշումից է խոսվում, նշանակում է՝ կան կասկածներ, որ այդ գործողությունները կարող են ընկալվել իսկապես ճնշումներ, բայց եթե դրանք նախաձեռնվեին այլ տեսքով, ամիսներ առաջ, գուցե նման զարգացումներ չլինեին»,- ասել է Հալբախը։
Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարած արժեքների, ծրագրերի իրականացման հարցում ըստ էության երկու կարծիք չկա։ Սակայն հարցը, նրա կարծիքով՝ բարեփոխումների նախաձեռնման ձևի մեջ էր, որը ոչ այնքան դրական ընկալվեց մի շարք գործընկերների կողմից, քանի որ դատական համակարգն իշխանության կարևորագույն թևերից մեկն է, որն իր գործունեության մեջ չպետք է լինի կաշկանդված։ Նա ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը համարում է զգուշացում ՀՀ իշխանություններին»,-գրում է թերթը:
***
Tert.am
Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու ԵՄ–ի միջև համագործակցության կամուրջ. Արմեն Սարգսյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումի քննարկմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը, քննարկման սկզբում անդրադառնալով դեգլոբալիզացիայի գաղափարին, նշել է, որ չի հավատում այդ եզրույթին: «Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է և լինելու է ավելի արագ: Այն չի սկսվել այսօր, տարիներ կամ տասնամյակներ առաջ, այն սկսվել է հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ՝ Մետաքսի ճանապարհից ու դրանից էլ առաջ: Աշխարհն այդ ժամանակ արդեն իսկ գլոբալիզացվել էր և գլոբալիզացիայի տարբերակներն այլ էին: Այսօր գլոբալիզացիան շարունակվում է»,- նշել է նա: Արմեն Սարգսյանը համաձայնել է քննարկման մասնակիցների հետ, որ գլոբալիզացիայի գործընթացում դժվարություններ կան տարբեր մակարդակներում, և այսօրվա կարևորագույն հարցը վերաբերում է այդ գործընթացը կառավարելուն:
«Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, և կարծում եմ, որ մենք կլինենք այն ժողովուրդը, որը գիտի, թե ինչպես ադապտացվել: Ժողովուրդ, որը պատմության ընթացքում անցել է հսկայական ողբերգությունների միջով և կյանքը սկսել է նորից: Սա կարևոր որակ է նոր աշխարհում, որտեղ ավելի քիչ են որոշակիություններն ու ավելի շատ են անորոշությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաչմերուկում: «Հայաստանը խաչմերուկ է: Այդ պատճառով մեր երկիրը սովորել է աշխատել բոլորի հետ և սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, և ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում: Ավելին, Հայաստանն ունի առավելություն, և միջազգային հանրությունը պետք է փորձի օգտվել այդ առավելությունից, քանի որ Հայաստանը միակն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի և Եվրասիայի հետ: Ուստի ինչո՞ւ չօգտագործել որպես կամուրջ հանդես եկող Հայաստանի հնարավորությունները»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Հանրապետության նախագահը պատասխանել է դահլիճում ներկաների տարաբնույթ հարցերին: Մասնավորապես, անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սոցիալական մեդիան կարող է փոխարինել ավանդական մեդիային՝ նա նշել է. «Չեմ կարծում: Ի վերջո դրանք միաձուլվելու են: Ոչ թե մեկը փոխարինելու է մյուսին, այլ երկուսը դառնալու են մեկ ամբողջություն»:
Նախագահը նկատել է, որ գլոբալիզացված աշխարհում սոցիալական ցանցերն այսօր միավորում են մարդկանց: Նա խոսել է համաշխարհային քաղաքականության քվանտային բնույթի մասին՝ նշելով, որ մեր օրերի քաղաքական առաջնորդները կարողանում են ճիշտ օգտվել նոր գործիքներից՝ սոցիալական ցանցերից:
Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին առնչվող հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ ներկայում երկու պետությունները բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նա հիշեցրել է, որ հայկական կողմից բանակցությունները վարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ արտգործնախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևն ու այդ երկրի ԱԳ նախարարը:
«Ես իմ լիակատար աջակցությունն եմ ցուցաբերում խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն այս խնդիրը Հայաստանին չի հեռացնում՝ միջազգային հարաբերությունների, Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության հարթակ լինելու հնարավորությունից»,- նշել է Արմեն Սարգսյանը: