Մամուլի տեսություն 24.05.2019
Իրանական այսօրվա մամուլուն անդրադարձել է Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածություններին ու պատերազմի բռնկման կամ բանակցության հավանականությանը:
«Համշահրի»
ՌԴ.«Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի հաշվարկները անտրամաբանական են»
ՌԴ-ի ԱԳ փոխնախարար և այդ երկրի միջուկային ավագ բանագնացը հայտարարել է.«Մենք չգիտենք, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունները մինչև ո՞ւր են գնալու, սակայն գիտենք, որ Վաշինգտոնի առավել ճնում գործադրելու քաղաքականությունը ապարդյուն կլինի և այս ոլորտում Վաշինգտոնի հաշվարկները զուրկ են տրամաբանական հիմքերից: Հինգշաբթի օրը, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին թե արդյոք ԱՄՆ-ն մտադի՞ր է բախվել Իրանի հետ, Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Մեզ համար պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը հուսով է, որ ճնշման քաղաքականությունը ի վերջո կհանգեցնի այն բանին, որ Իրանը ոչ միայն պատրաստ կլինի բանակցելու, այլև ընդունելու ԱՄՆ-ի պահանջները: Ես համոզված եմ, որ այս հաշվարկները զուրկ են տրամաբանական հիմքերից»:
«Էթեմադ»
ՌԴ-ի անհագ ծարավը՝ ոսկի գնելու համար
ՌԴ-ն զարմանալի անհագ ծարավով ոսկի է գնում ու պահեստավորում, ինչը գրավել է փորձագետների ուշադրությունը: 2019թ. առաջին եռամսյակին ՌԴ-ն 145.5 տոննայով ավելացրել է իր ոսկու պաշարները, ինչը 2018թ. նույն կտրվածքի համեմատությամբ, 68 տոկոսով աճել է: Ավելի վաղ, ոսկու համաշխարհային խորհուրդը հայտարարել էր, որ 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում ՌԴ-ն 55.3 տոննա ոսկի է գնել և իր պաշարները հասցրել է 2168 տոննայի: Ավելացնելով իր ոսկու պաշարները, Մոսկվան նվազեցրել է ամերիկյան արժեթղթերի բաժնում իր ներդրումները ու ջանքեր է գործադրում՝ նվազեցնելու ԱՄՆ դոլարից իր կախվածությունը: Մոսկվան ջանքեր է գործադրում նաև զերծ մնալու համաշխարհային տնտեսության մեջ կանխատեսվող հավանական ճգնաժամից:
«Ջամե Ջամ»
Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ահաբեկիչ կոչումը Թրամփին է վայել»:
Հակադարձելով Իրանի մասին ԱՄՆ-ի նախագահի անարժեք հայտարարությանը, Զարիֆն ասել է.«Իրանը տեսնելու է Թրամփի վերջը, բայց նա երբեք չի տեսնելու Իրանի վերջը»:
«Իրան»
Ֆեյքբուք թե Ֆեյսբուք
Ֆեյսբուքն իր վերջին զեկույցում հայտարարել է, որ 2019թ. հունվարից մարտ ամիսների ընթացքում փակել է շուրջ 2.2 միլիարդ կեղծ օգտատերերի հաշիվները: Նախորդ երեք ամիսների ընթացքում Ֆեյսբուքը կրճատել է 1.2 միլիարդ կեղծ օգտատերերի հաշիվները: Այս բոլորն այն դեպքում, երբ Ֆեյսբուքի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի խոսքերով, սոցիալական ցանցի ակտիվ օգտատերների հաշիվների շուրջ հինգ տոկոսը ևս հավանաբար կեղծ է:
Ալիք
Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ
Մայիսի 22-ի երեկոյան, 33 պատգամավորների մասնակցութեամբ Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամավորական ժողովը առաջիկա երկամյա գործադիր աշխատանքների համար ընտրեց նորընտիր Թեմական խորհրդի 11, Կրոնական խորհրդի 7 եւ Հաշվեքննիչ մարմնի 9 անդամներին: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի նախագահութփամբ, Ժոզեֆ Մեհրաբյանի ատենապետությամբ ու Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ տկն. Սէյէդիի ներկայութփամբ:
Նշենք, որ նորընտիր մարմինների անձնակազմերի մասին շուտով ՊԺ-ը հանդէս է գալու առանձին՝ պաշտոնական հաղորդագրութփամբ:
News.am
Հենրիխ Մխիթարյանը եզրափակիչը բաց կթողնի, քանի որ Հայաստանից է. սա սկանդալ է. բրիտանացի պատգամավոր
Այն, որ «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումը բաց կթողնի, որովհետեւ Հայաստանից է եւ Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչում իր անվտանգության հարցում մտավախություններ ունի՝ սկանդալ է: Այս մասին բրիտանական խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս ասել է պատգամավոր Թոմ Ուոթսոնը: «Սկանդալ է նաեւ այն, որ «Արսենալի» հայկական անուններով երկրպագուներին մերժում են Ադրբեջանի մուտքի վիզաները: Սա ցույց է տալիս գեղեցիկ խաղի այլանդակ կողմը»,- ասել է նա:
«Եթե ես պետքարտուղարը լինեի, ՈՒԵՖԱ-ին կհասկացնեի, որ սա բացարձակապես անընդունելի է: Այսպիսով, նախարարը ՈՒԵՖԱ-ից կպահանջի՞ ապահովել, որպեսզի երկրները, որոնք խաղացողներին ստիպում են ընտրություն կատարել իրենց մարզաձեւի եւ իրենց անվտանգության միջեւ, երկրպագուների միջեւ խտրականություն են դնում, երբեք չեն ստանա ապագա միջոցառումների անցկացման թույլտվություն»,- հարց է հնչեցնում Ուոթսոնը:
Tert.am
ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարելու է Գևորգ Դանիելյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ԲԴԽ հաղորդագրության մեջ ասված է.«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։
Հիշյալ դիմումին Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը։
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին»։