Մամուլի տեսություն 25.05.2019
Բրիտանիայի կառավարության շենքի առջև ոգևորված Թերեզա Մեյի ելույթը և Բրեքզիթը փակուղու առջև հայտնվելու պատճառով Մեյի հրաժարականը գրավել է իրանական լրատվամիջոցների ուշադրությունը:
«Ջավան»
Բերքզիթի սեպը Մեյի վարչապետության դագաղի վրա
Երեք տարի է անցնում Բրիտանիայում Բրեքզիթի հարցով անցկացված հանրաքվեից և այդ երկրի երկու վարչապետներ Բրեքզիթի հետ կապված հրաժարական են տվել իրենց պաշտոնից, սակայն այս համաձայնության ճակատագիրը շարունակում է մնալ անորոշության մեջ: Ուրբաթ օրը, երբ Թերեզա Մեյը իր գրասենյակի առջև ելույթ էր ունենում, հայտարարելով իր հրաժարականի մասին ասել է.«Այսօր հայտարարում են, որ Բրեքզիթի հարցով պառլամենտին համոզելու համար իմ բոլոր ջանքերը գործադրել եմ: Երեք անգամ փորձեցի, բայց չհաջողեցի: Այժմ ինձ համար պարզվել է, որ երկրի օգտին է մի նոր վարչապետ առաջնորդի տարվող ջանքերը: Հետևաբար հունիսի 9-ին վայր եմ դնելու պաշտոնի հետ կապված իմ բոլոր լիազորությունները»:
«Մարդոմսալարի»
Իրանի նավթը, ԱՄՆ-ին դիմակայելու հարցում Չինաստանի հաղթաթուղթն է
Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ու Չինաստանի առևտրական պատերազմի բեկորները ազդել են համշխարհային բոլոր շուկաների վրա, Իրանի սև ոսկու շուկան նույպես զերծ չի մնացել այս խնդրից: Չինացիները, ովքեր զայրացած են ԱՄՆ-ի անտրամաբանական վարքագծից, հատկապես իրենց արտադրանքների համար սահմանված սակագներից, հնարավոր է որոշումներ կայացնեն նավթի շուկայում, որոնք այնքան էլ դուր չգան ամերիկացիներին:
«Քեյհան»
Անսարալլահն իր ԱԹՍ-երով իրականացրած 4-րդ հարձակման թիրախ է դարձրել Արաբիայի Փաթրիոթ համակարգը
Այնպես ինչպես Անսարալլահ շարժման ղեկավարները խոստացել էին այս շարժումը նկատի է առել ռազմավարական տարբերակներ, որոնք կարող են փոխել պատերազմական հավասարությունները: Սաուդական կոալիցիայի կողմից Եմենի ժողովրդի վայրագ սպանությունից հետո, եմենցի հեղափոխականները Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի համար կենսական նշանակություն ունեցող վայրերի ցուցակ են պատրաստել և հայտարարել են քանի դեռ չեն ավարտվել սաուդցիների ոտնձգությունները, հարձակվելու են այդ թիրախների վրա: Սաուդյան Արաբիայի նավթային կառույցների, Նաջրանում սաուդցիների զինապահեստի, Նաջրանի օդանավականում սաուդցիների կործանիչների կայանատեղիի վրա իրականացված հարձակումները և այժմ էլ «Փաթրիոթ» համակարգի վրա հարձակումը ցույց է տալիս Անսարալլահը ագրեսորների դեմ գործադրում է իր ռազմավարական տարբերակները:
«Իրան»
Հստակ պատասխան ԱՄՆ-ի դեսպաններին
Իրանը իր հստակ պատասխանն է տվել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև լարվածությունները նվազեցնելու համար տարբեր երկրների պաշտոնյաների բացահայտ ու թաքուն այցելություններին: Հակազդելով Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունների սրման խնդրին և երկու երկրի միջև միջնորդելու համար պատրաստակամություն հայտնած որոշ երկրների քայլին: ԻՌՆԱ-ում հրատարակված կարճ հաղորդագրության մեջ Քեյվան Խոսրավին գրել է.«Այլ երկրների պաշտոնյաների կատարած այցերի ընթացքում հստակորեն ասել ենք, քանի դեռ մոտեցումները չեն փոխվել և մեր իրավունքները չեն վերականգնվել ոչ մի բանակցություն չի լինելու»: «Այս պաշտանյաները ԱՄՆ-ի ներկայացուցիչներն են»:
«Քեյհան»
Թրամփը Ռիադին զենք վաճառելու համար Իրանին սպառնալիք է ներկայացնում
ԱՄՆ-ի «Կոնեկտիկուտ» նահանգի դեմոկրատական սենատոր Քրիս Մորֆին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է Իրանի հետ վերջերս առաջացած լարվածությունների պատրվակով առանց կոնգրեսի արտոնության զենք ու ռումբ վաճառել Սաուդյան Արաբիային:
news.am
Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո
Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, իսկ տանն ընդունել է Սերժ Սարգսյանին։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին։
Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասաց Սողոմոնյանը։
Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։
Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել:
Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի հետագա անելիքներին ու քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ։
«Չեմ կարող կոնկրետ ասել` ինչքան, բայց ոչ երկար ժամանակ հետո, կարծում եմ, ինքը հնարավորություն կունենա իր պլանների, ասելիքների, ծրագրերի մասին հայտարարելու` կա՛մ լրագրողների հետ շփվելու միջոցով, կա՛մ ելույթների, հրապարակումների միջոցով»,– ասաց Սողոմոնյանը։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, բացի այդ` տանը ընդունել է ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներին, այդ թվում` Սերժ Սարգսյանին։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով` Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։
Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:
tert.am
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումները և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին Հենրիխ Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ-ի մեկնաբանությունը CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:
«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:
«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե տրամադրել է բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նույն CNN-ի հետ զրույցում անգամ հեգնել էր՝ ասելով. «Ի՞նչ հավելյալ երաշխիքներ են պետք: Ավելին քան երաշխի՞ք: Ավելի քան 100 տոկո՞սը: Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք: Մասնավոր ինքնաթի՞ռ ուղարկեինք: Ուղեկցեինք F16 ռազմական կործանիչներով կամ ռազմանավերո՞վ»:
Երբ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Բաքվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, խաղը Բաքվում անցկացնելու որոշումն ավելի փոթորկեց երկրպագուների և բազմաթիվ սպորտային մեկնաբանների ու ֆուտբոլային վերլուծաբանների դժգոհությունը: Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ:
armenpress.am
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն, բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև կանխարգելիչ գործողությունների: