Մամուլի տեսություն 27.05.2019
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է.«Այս տարի Ղոդսի (Երուսաղեմի) օրվա նշանաբանը լինելու է «Դիմակայել Դարի գործարք» նախագծին»։
«Էըթեմադ» օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի կաբինետը հայտնվել է փակուղային վիճակում
Ընդամենը չորս օր է մնացել Իսրայելի կաբինետի ձևավորման օրինական ժամկետի ավարտին,սակայն Բենիամին Նեթանյահուին դեռ չի հաջողվել կոալիցիա ստեղծել։
Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ Նեթանյահուի առջև ծառացած մեծագույն մարտահրավերը Ավիգդոր Լիբերմանի անհամաձայնությունն է։ Հեռուստաալիքը հղում անելով իրազեկ աղբյուրների հաղորդել է, որ առերևույթ Լիբերմանը համոզված է, որ վերստին ընտրությունների անցկացման դեպքում ավելի մեծ հաղթանակ է տանելու, ուստի չի պատրաստվում իր դիրքերը զիջել Նեթանյահուին։
«Ջամե Ջամ» օրաթերթ
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել ատոմային էներգիայի կազմակերպությանը՝ ԱՄՆ-ի շրջափակումներին դիմակայեու համար
Իրանի իսլամական խորհդրդարանի 146 պատգամավորներ իրենց աջակցությունն են հայտնել ատոմային էներգիայի կազմակերպությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս սահմանած շրջափակումներին դիմակայելու համար։
Պատգամավորները հրապարակել են հաղորդագրություն,որում ասված է.-«Մենք Իսլամական խորհրդարանի պատգամավորներս աջակցում ենք ատոմային էներգիայի կազմակերպության վերջին քայլերին,որոնք են՝ երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում կայացրած որոշումների իրագործումը, միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանի միջուկային պարտավորությունների մի մասի դադարեցումը, երկրի միջուկային ազգային արդյունաբերության որոշ սահմանափակությունների վերացումը, այդ թվում հարստացված ուրանի արտադրության ծավալի 4 անգամ ավելացումը և ծանր ջրի ու հարստացված ուրանի պաշարների հետ կապված սահմանափակումերի չհարգելը»։
«Իրան» օրաթերթ
2025 թվականին օդային տաքսիներ են թողարկվելու
Օդային տաքսիները փոխարինելու են գնացքներին ու ավտոբուսներին, որոնք շատ երկար ճանապարհ են կտրելու։
Գերմանիայի ավիացիայի Սթարթափ հաղորդակցության բաժնի տնօրեն Օլիվեր Վալքեր Ջոնսն ասել է.-«Հինգ տարի անց 2025 թվականին ծրագրվում է օդային տաքսիներ թողարկել մի քանի քաղաքներում։ Քաղաքների պաշտոնատարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այս նախագծին։ Իհարկե դեռ չենք որոշել թե որ քաղաքից ենք սկսելու տաքսիների թողարկումը».ասել է նա։
Նշենք, որ Lilium գերմանական սթարթափը ցուցադրել է 5 տեղանոց անօդաչու թռչող տաքսու նախատիպը: Ընկերությունը պնդում է, որ այս փոխադրամիջոցը մինչև այսօր նմանը չի ունեցել։Lilium ընկերության աշխատակիցները 5-տեղանոց անօդաչու տաքսու առաջին օրինակը հաջողությամբ փորձարկել են Մյունխենում։ Տաքսին ինքնուրույն բարձրացել է օդ, որոշ ժամանակ մնացել է երկնքում և վայրէջք կատարել:Էլեկտրաէներգիայով սնուցվող սարքը 1 ժամում կարող է անցնել 300 կմ:
«Համշահրի» օրաթերթ
Նասրոլլահ.«Այս տարի Ղոդսի (Երուսաղեմի) օրվա նշանաբանը լինելու է «Դիմակայել Դարի գործարք» նախագծին»
Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Դիմադրության հաղթանակի, Լիբանանի ամբողջական ազատագրման 19-րդ տարեդարձի և դիմադրության ու ազատության օրվա առիթով, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը հանդես եկավ ելույթով։
Լիբանանի ամբողջական ազատագրումը տեղի է ունեցել 2000 թ. մայիսի 25-ին։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն իր ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց Սիրիային և Իրանի իսլամական հանրապետությանը, 1982 թվականից ի վեր Դիմադրությանը աջակցություն ցուցաբերելու համար։
Նա Պաղեստինյան հարցի վերաբերյալ ասել է.-«Այսօր Պաղեստինի ժողովուրդը կանգնած է ամենախոշոր դավադրության առջև։ Ուստի այս տարի Ղոդսի օրվա նշանաբանը լինելու է «Դիմակայել Թրամփի «Դարի գործարք» նախագծին»։ Առաջիկա ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օրվա առիթով ժողովրդական հանրահավաք ենք անցկացնելու Բեյրութի հարավային հատվածում»։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բոլորը պատասխանատվություն են կրում Պաղեստինյան հարցի վերացմանը միտված այս նախագծին դիմակայելու գործում։
News.am
ԱՄՆ-ն չի շտապում չեղարկել ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները. Թրամփ
ԱՄՆ-ն շարունակելու է հետեւել ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ռեժիմին եւ մտադիր չէ ավելորդ արագացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացը: Երկուշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում Ճոպնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ ասուլիսից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հյուսիսային Կորեան մեծ տնտեսական ներուժ ունի: Ես կարծում եմ, որ Կիմ Չեն Ընը հասկանում է, որ միջուկային զենքով նա տնտեսական աճի չի հասնի, սակայն մենք չենք շտապում ապամիջուկայնացման հետ կապված, պատժամիջոցները պահպանվում են: Միեւնույն ժամանակ մենք շատ դրական պահեր ենք նկատում. մեզ փոխանցվել են ամերիկացի զինվորների դիակները»,- ասել է նա:
Aravot.am
ԵՄ դեսպան. «Դատաիրավական բարեփոխումները կենսական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար»
«Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի՝ պարտավորությունների, միջազգային հանձնառության հետ: Մասնավորապես՝ Եվրախորհրդի անդամակցությունից բխող պարտավորություններից, միաժամանակ նաեւ մտապահելով, որ մենք ունենք մեր սեփական երկկողմանի համաձայնագիրը, որը պարունակում է բաժին դատական իշխանությունն ու դատաիրավական համակարգը»,-մայիսի 26-ին այս մասին ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Aravot.am-ի՝ այն հարցին, թե՝ ՀՀ-ի դատաիրավական ոլորտում կարծես ճգնաժամ է, ինչպե՞ս կգնահատի Հայաստանում այս ոլորտում բարեփոխումներ սկսելու գործընթացն եւ արդյոք դեսպանին գոհացնում է ԵՄ աջակցությամբ այս նույն ոլորտում իրականացված ծրագրերի իրականացումը: Դեսպանը նորից կրկնեց.«Մենք ողջունում ենք բարեփոխումներ իրականացնելը եւ արտահայտում մեր պատրաստակամությունը դրանց աջակցել»:
Armenpress.am
ՀՀ-ում 2019-ի ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.2 տոկոս աճ
Հայաստանում 2019-ի ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.2 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորմամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2018 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել էր 7.3 տոկոս:
«Թափ ենք հավաքում»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Tert.am
Լիտվայի նոր նախագահի անունը հայտնի է
Լիտվայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 68,4 տոկոս ձայներով հաղթող է ճանաչվել 55-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Նաուսեդան առաջ է անցել իր մրցակից, երկրի ֆինանսների նախկին նախարար Ինգրիդ Շիմոնիտեից, ով ստացել է ձայների 30,3 տոկոսը: Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն, աղբյուրի տեղեկություններով, էական փոփոխություններ չեն լինի:
Հիշեցնենք, որ Լիտվայում նախագահական ընտրությունների առաջին փուլը մեկնարկել էր մայիսի 12-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 9 թեկնածու: Լիտվայում երկրի ղեկավարին ընտրում են 5 տարի ժամկետով: Ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հանրապետությունը ղեկավարում էր երկրորդ ժամկետով և երրորդ ժամկետին հավակնելու իրավունք չուներ: