Մամուլի տեսություն 28.05.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107821-Մամուլի_տեսություն_28.05.2019
Իրանի այսօրվա մամուլն անդրադարձել է մեծ մասամբ Թրամփի՝ Իրանի հետ բանակցելու ցանկությանը և այն թեմային, որ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն նպատակ ունի մեկնել Թեհրան՝ բանակցություններ անցկացնելու համար: Իրանի պաշտոնյաները սակայն պնդում են, որ չեն ընդունելու բանակցության առաջարկը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 28, 2019 14:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.05.2019

Իրանի այսօրվա մամուլն անդրադարձել է մեծ մասամբ Թրամփի՝ Իրանի հետ բանակցելու ցանկությանը և այն թեմային, որ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն նպատակ ունի մեկնել Թեհրան՝ բանակցություններ անցկացնելու համար: Իրանի պաշտոնյաները սակայն պնդում են, որ չեն ընդունելու բանակցության առաջարկը

 

«Մարդոմսալարի». Քաղաքական ողբերգություն՝ Իսրայելում

Իսրայելի քաղաքական վիճակն արդեն վաղուց լավ չէ: Բենիամին Նեթանյահուն կարծում էր, որ Դոնալդ Թրամփն իր աներկբա աջակցություններով կփրկի իրեն: Սակայն Թել Ավիվում վիճակն այնպիսին է, որ նրան ոչ ոք չի կարող փրկել: Երեկ երեկոյան, ընդունելով, որ պարտվել է կոալցիոն կառավարություն ձևավորելու հարցում, Նեթանյահույն  կազմալուծել  է Քնեսեթը:  

Թել Ավիվում քաղաքական ճգնաժամը մեկնարկել է մեկ տարի առաջ, ամեն շաբաթ կազմակերպվող ցույցերով, ինչը Թել Ավիվի համար վերածվել է քաղաքական ողբերգության: Ներկայումս, բռնագրավված տարածքները գտնվում են քաղաքակն ճգնաժամում:

 

«Իսլամական Հանրապետություն» ԱՄՆ-ի ու Հս. Կորեայի միջև լարվածության շարունակումը և Փխենյանի խիստ պատասխանը Բոլթոնին

Վեջերս Փխենյանը խիստ պատասխան է  ըվել Ջոն Բոլթսնին, նշելով, որ նա խելագարված է պատերազմի հողի վրա: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Վաշինգտոնի և Փխենյանի միջև փոխադարձ հարգանքի մասին:

Անցած տարի Կորեական թերակզղում կայունություն հաստատելու նպատակով ԱՄՆ-ի ու Հս. Կորեայի միջև բնակցությունները, պարտության մատնվեցին: Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափմանն ուղղված երկրորդ բանակցությունները, որ մեկնարկեցին նախորդ փետրվարին Հանոյում, ապարդյուն անցան:

 

Ջավան օրաթերթ. Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամանքն ավելացել է  

Վաշինգտոնը նոր զորուժ է ուղարկում տարածաշրջան՝ Իրանի «սպառնալիքին» դիմագրավելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նորից հանդես է գալիս բանակցությունների առաջարկով: Թրամփն ով այս օրերին գտնվում է Ճապոնիայում, այդ երկրի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպման ժամանակ, փորձեց մեղմել Իրանի վերաբերյալ իր խոսելաոճը:

Ֆրանս Պրեսի լրատվության համաձայն, Թրամփը պատրաստակամություն հայտնելով բանակցել Իրանի հետ, ասաց, որ Վաշինգտոնը չի ցանկանում Իրանում վարչակարգ փոխել: Թրամփը, ով նախապես Սպիտակ Տան այլ պաշտոնյաների հետ միաիսն հայտարարել էր, թե ԻԻՀ չի տեսնի հեղափոխության 40 ամյակը, երեկ, զիջելով իր դիրքորոշումից հայտարարել է, որ Իրանն իր ներկա վարչակազմով կարող է վերածվել մի հզոր երկրի: Նա ասաց. «Ուզում եմ ասել, որ մենք նպատակ չունենք փոխել Իրանի վարչակարգը: Մենք ցանկանում ենք միայն, որ Իրանն ատոմային զենքին հասանելիություն չունենա»:

 

«Իրան» օրաթերթ. Կանաչների փոթորիկը՝ կանաչ մայրցամաքում

Ավելի քան 28 եվրոպական երկրներում տեղի են ունեցել ԵՄ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցել է ընտրողների կեսից ավելին: Թերևս վերջին 20 տարիների ընթացքում նման մասնակցությունը, կարող է ԵՄ-ն փրկել ճգնաժամից:

Ընտրությունների արդյունքում, ձախ և չափավոր աջ ավանդական կուսակցությունները, պահպանելով իրենց մեծամասնությունը, միևնույն ժամանակ իրենց ձայները զիջել են կանաչ և լիբերալ կուսակցություններին, որպեսզի կանաչ մայրցամաքն առավել քան երբևէ, դառնա ավելի կանաչ ու ազատ:

Գարդիան օրաթերի համաձայն, ծայրահեղ աջերն ու պոպուլիստներն իրենց լայնածավալ աշխատանքների արդյունքում կարողացան շատ ձայներ ձեռք բերել, սակայն հակառակ կանխատեսումների, այս հաջողությունն այնքան էլ ուշագրավ չէր:

 

Tert.am

Մադուրոն հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել իր ղեկավարած Միասնական սոցիալիստական կուսակցության անդամներին նախապատրաստվել խորհրդարանական ընտրությունների, որը նա ցանկանում է անցկացնել «ավելի շուտ, քան ավելի ուշ»:

«Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցությանը խնդրում եմ պատրաստ լինել նախընտրական քարոզարշավի, որպեսզի հաղթենք ընտրություններում և թարմացնենք Ազգային ժողովը՝ ավելի շուտ, քան ավելի ուշ:  «Մենք ընտրություններ ենք ուզում, վաղ ընտրությունները», սա է մեր կարգախոսը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ նշել է Մադուրոն՝ դիմելով կուսակիցներին:

Նշենք, որ մայիսի 21-ին Մադուրոն առաջարկել էր ընդդիմությանը, որը վերջին ընտրությունների արդյունքներով մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրա խոսքով՝ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է չափեն ուժերը, որպեսզի Ազգային ժողովն օրինական աշխատի: Հիմա այն, ըստ Մադուրոյի, փաստացի մասնակից չէ երկրի քաղաքական կյանքին, քանի որ օրենսդիր իշխանությունը կենտրոնացած է Գուաիդոյի ձեռքում:

 

News.am

Թել-Ավիվում բողոքի ակցիաներ են

Հազարավոր իսրայելցիներ բողոքի ակցիա են իրականացրել Թել-Ավիվում։ Նրանք դեմ են կառավարության մտադրությանը՝ ընդունելու մի օրենք, որը վարչապետին, կառավարության անդամներին և Կնեսեթի պատգամավորներին իմունիտետ կտա դատական հետապնդումից և կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները, փոխանցում է Panorama-ն:։
Ինքը՝ Բենյամին Նեթանյահուն, կասկածյալ է կոռուպցիայի վերաբերյալ երեք գործով։ Նեթանյահուն, որի կուսակցությունը հաղթել է ապրիլյան խորհրդարանական ընտրություններում, կասկածվում է գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու և երկրի խոշորագույն հեռուստահաղորդակցության ընկերության շահերի լոբբինգի մեջ։ Ըստ քննության տվյալների, Իսրայելի ամենահայտնի կայքերից մեկը պետք է բարեհաճ լուսաբաներ վարչապետի աշխատանքը։ Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները։ Նրա ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունում խոսում են վարչապետի քաղաքական հետապնդման մասին:

 

Panorama.am

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 7 տոկոսով

ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով։ Ապրիլ ամսվա ՏԱՑ-ն էլ  մարտի նկատմամբ նվազել է 0.3%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 9.2%:

Ըստ վիճակագրության՝ շինարարության ոլորտում հունվար-ապրիլին աճը կազմել է 8 տոկոս, առևտրաշրջանառությունն աճել է 9.8%-ով, ծառայությունների ծավալը՝  (առանց առևտրի) 17 տոկոսով, սպառողական գների ինդեքսը՝ 1.7%-ով:

Այս տարվա չորս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն էլ 2018թ-ի հունվար-ապրիլի համեմատ աճել է 4,5%-ով։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրությանը, ապա այստեղ ծավալները նվազել են 9.2%-ով։

Հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.2%-ով նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում` արտահանումը նվազել է 8.6%-ով,  իսկ ներմուծումը՝ 1.9%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.2 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 1%-ով: Մասնավորապես,  պետական հատվածում նախորդ տարվա համեմատ աշխատավարձն աճել է  6.7%-ով, մասնավոր հատվածում՝  4.8%-ով: