Մամուլի տեսություն 29.05.2019
Ղոդսի համաշխարհային օրվա քայլերթից երկու օր առաջ արդեն պարզ է, որ աշխարհի մեծ թվով ազատախոսներ, բազմամիլիոնանոց մանսակցություն են ունենալու այս երթին:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանում կազմակերպություններն ու պետական մարմինները ժողովրդին կոչ են անում մասնակցել Ղոդսի օրվան նվիրված քայլերթին
Իրանի տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ և քաղաքական խմբեր, ժողովրդին հրավիրում են մասնակցել Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթին:
Ղոդսի համաշխարհային օրվա քայլերթն անցկացվելու է մայիսի 31-ին, Իրանում և մի շարք այլ երկրներում:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանի ֆոնդային բոսրան նվաճում է նոր գագաթներ
Թեհրանի ֆոնդային բորսան նոր ռեկորդ է սահմանել: Երեքշաբթի օրը, Թեհրանի ֆոնդային բորսայի ցուցանիշներն աճել են մոտ 5 հազար միավորով, հասնելով պատմական ռեկորդի: Նախատեսվում է, որ կապիտալի շուկայում դրական փոփոխությունների արդյուքնում, Թեհրանի ֆոնդային բորսան այս տարի կկարողանա դուրս գալ մրցակցային շուկա:
«Խորասան» օրաթերթ
Նեթանյահուն ապրում է ճակատարգրական ժամեր
Ապրիլի 9-ին Քնեսեթում հաղթելուց հետո, Բենիամին Նեթանյահուն պետք է ձևավորեր նոր կառավարություն, ինչը նրան չի հաջողվել: Եվ դրա հիմնական պատճառը Լիքուդ կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանն է:
Լիբերմանը պնդում է, որ օրթոդոքս հրեաները պետք է ծառայեն բանակում, սակայն ընդդիմադիր կուսակցությունները դեմ են այդ նախագծին: Նեթանյահուն և Լիքուդ կուսակցությունը, փորձելով ճնշել Լիբերմանին, որպեսզի հետ կանգնի իր նախագծից, Քնեսեթում հավաքել են 65 ձայն, ինչը սակայն բավարար չէ:
Նեթանյահուն հույս ունի, որ կկարողանա լուծում գտնել՝ նոր կառավարության ձևավորման համար: Այս հարցում նրան օգնության է հասել Դոնալդ Թրամփը, ով թուեթրյան գրառմամբ հույս է հայտնել, որ վերջնիս կհաջողվի ձևավորել իշխող կոալիցիա:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ն առաջարկում է բանակցություններ՝ այս անգամ ճոպանիայի միջնորդությամբ
Որոշ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներ, ձայնակցելով Իրանի որոշ ներքին լրատվամիջոցների , այնպես են ձևացնում, թե Իրանի ու ԱՄՆ-ի միջև առկա հիմնական խնդիրը բանակցությունների բացակայությունն է: Սակայն խնդիրն իրականում ոչ թե բանակցություններն են, այլ այն փաստը, որ ԱՄՆ-ի կառավարությունները երեբք հավատարիմ չեն մնում բանակցությունների արդյունքներին:
Վերջին օրերին, ԶԼՄ-ները հայտարարել են, որ ԱՄՆ-ի նախագահը համաձայնել է, որպեսզի Ճապոնիայի վարչապետը ժամանի Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցություններում միջնորդելու նպատակով:
Քիոդո լրատվական ծառայությունը գրել է, որ Շինզո Աբեն Թեհրան է ժամանելու Հունիսի 12-13-ը:
«Իսլամական հանրապետություն» օրաթերթ
Եմենի խաղաղ բնակիչները շարունակում են դառնալ Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի ռազմական աջակցությունների զոհը
New York Times-ը գրել է, որ Եմենի խաղաղ բնակիչները շարունակում են դառնալ Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի ռազմական աջակցությունների զոհը
Թերթը գրել է, որ Եմենի բնակիչները ենթարկվում են Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիոն ուժերի ռմբակոծություններին, Իսկ ԱՄՆ-ն ռազմական աջակցույթուն է ցուցաբերում Ռիադին:
New York Times-ն անդրադառնալով Եմենի պատերազմում օդային հարձակումների հետևանքով ժողովրդի կրած վնասներին, գրել է. «Եմենի անպաշտպան ժողովրդի վիճակը առթել է համաշխարհային հանրության զայրույթը»
Lragir.am
ԵԱՏՄ-ն նոր հնարավորություններ է բացում անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Նուր-Սուլթանում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կազինֆորմ» գործակալությունը, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում:
«Պետք է նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը գնալով զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործընկերների շրջանակը: «Հիմա արդեն ուժի մեջ է մտնելու Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, արդեն ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հերթական անգամ ընդգծել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերակատարումը՝ ինտեգրացիոն այս նախագծի ստեղծման հարցում: «25 տարի առաջ Նուրսուլթան Աբաշևիչն առաջարկել է Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը և 5 տարի առաջ այն կյանքի է կոչվել: Հայաստանի կառավարության նպատակն է աշխատել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ուղղությամբ, դարձնել այն ավելի արդյունավետ և ավելի գրավիչ մեր միջազգային գործընկերների համար: Ես վստահ եմ, որ այսօր մեր որոշումները կնպաստեն զարգացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
panarmenian.net
Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում կմնա մինչև 2021թ.
Անգելա Մերկելը հաստատել է, որ մտադիր է Գերմանիայի կանցլերի պաշտոնում աշխատել մինչև 2021 թվականը, երբ սպառվում է ընթացիկ օրենսդրական շրջանի ժամկետը: «Ես պատրաստ եմ: Ես դա խոստացել եմ մարդկանց՝ աշխատել մինչև այս օրենսդրական շրջանի ավարտը»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում, գրում է «Կոմերսանտը»:
Ավելի վաղ, այն մասին, որ Մերկելը կարող է առաջիկայում հեռանալ պաշտոնից, հայտնել էին Bloomberg-ի աղբյուրները: Ենթադրվում էր, որ կանցլերը կարող է հայտարարել հեռանալու մասին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո:
Քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշման վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր 2018-ի հոկտեմբերին: Այդ հայտարարությունը նա արել է Հեսսենում տարածաշրջանային ընտրություններում մեծ կորուստներից հետո, որտեղ Քրիստոնյա-ժողովրդավարական միությունը ցածր արդյունք է գրանցել: Ըստ Մերկելի, նրա հեռանալը կուսակցության ղեկավարի պաշտոնից «շատ ավելի մեծ ծախսեր է պարունակում, քան ռիսկեր երկրի և կուսակցության համար»:
panarmenian.net
ԵԱՀԿ-ն կաջակցի ՀՀ-ում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը և ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչները` Անդրեյ Մունտեանի գլխավորությամբ քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք հարցեր:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադարձ է եղել հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:
Տվյալ ծրագրի շրջանակում, մայիսի 27-31-ը ԵԱՀԿ փորձագիտական խումբը Հակակոռուպցիոն մարմնի տեսլականի նախանշման շուրջ առաջարկություններ կազմելու նպատակով հանդիպումներ կունենա շահագրգիռ պետական այլ մարմինների հետ ևս: