ԱՄՆ-ը կրկին փորձում է Եվրոպայի համագործակցությունը ձեռք բերել Իրանի դեմ
Շարունակելով թշնամական քաղաքականությունը և Իրանի դեմ ճակատ կազմելու ջանքերը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դեպի Եվրոպա կատարելիք ուղևորության ընթացքում հանդիպելու է Գերմանիայի, Շվեյցարիայի և Հոլանդիայի պաշտոնյաների հետ:
Հանդիպումների ընթացքում խոսվելու է Իրանի հետ Եվրոպական հատուկ տնտեսական մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման քաղաքականության մասին:
Պոմպեոյի այցը երեք եվրոպական երկրներ, կատարվում է այն պայմաններում, երբ վերջին շաբաթների ընթացքում, Վաշինգտոնի պաշտոնյաները մեծացրել են սպառնալիքները Իրանի դեմ: Մյուս կողմից, նրանք Իրանի հետ երկխոսության հայտարարություններ են անում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Եվրոպա, որպեսզի խորհրդակցի եվրոպական երկրների պաշտոնյաների հետ՝ Իրանին դիմակայելու համար:
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուց հետո, հատկապես Իրանի հարցով մեծացել է անհամաձայնությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև: ՀԳՀԾ-ից ամերիկայի հեռանալով, Եվրոպան ընդգծել է իր հավատարմությունը միջուկային համաձայնության վերաբերյալ և մինչ այժմ կոչ է արել այն պահպանել և իրագործել:
Եվրոպական պաշտոնյաները նաև խոսել են Վաշինգտոնի պատժամիջոցների հաղթահարման նպատակով Իրանի հետ ֆինանսական հատուկ մեխանիզմի ստեղծման մասին: Ամերիկացի պաշտոնյաները սպառնում են, որ INSTEX-ի կիրառման դեպքում Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Եվրոպայի դեմ:
Մյուս կողմից, Եվրոպան Իրանի հետ ռազմական առճակատման հարցում չի ուղեկցում Վաշինգտոնին, և եվրոպացի պաշտոնյաներն իրենց դժգոհությունն են հայտնել արևմտյան Ասիայում Թրամփի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նիլս Աննեն իր մտահոգությունն է հայտնելով ամերիկացի պաշտոնատարների ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն այս հարցում անօրինական է, քանի որ նա անտեսում է ՄԱԿ-ի բանաձևերը:
Թեև եվրոպացի պաշտոնյաներն իրենց ինքնության և ամբողջականության պահպանման համար վերջին տարիներին Վաշինգտոնին չեն ուղեկցել Իրանի դեմ ուղղված թշնամական քաղաքականության մեջ, սակայն նրանք չեն ձեռնարկել արդյունավետ և գործնական քայլեր՝ Իրանի շահերը պաշտպանելու համար,ք անի որ INSTEX-ը գործադրման չի հանձնվել:
Նման իրավիճակում, այժմ Վաշինգտոնի պաշտոնյաները նորից որոշել են Եվրոպային վախեցնելով ու սպառնալով նրանց ստիպել ուղեկցել իրենց հակաիրանական քաղաքականությանը և օգտվել եվրոպական աջակցությունից: Նրանք փորձում են եվրոպական պաշտոնյաներին համոզել և խրախուսել` համաձայնվել Իրանի դեմ Վաշինգտոնի քաղաքականության հետ: Այս խնդիրը հակասում Եվրոպայի անվտանգության քաղաքականությանը և դիվանագիտական հարաբերություններին:
Եվրոպայի տեսակետից ՀԳՀԾ-ն հետապնդումը Եվրամիության ամենակարևոր դիվանագիտական ձեռքբերումներից մեկն է, որն ապահովում է Եվրոպայի անվտանգությունը: Սակայն Վաշինգտոնը ոչ միայն անտեսել է այն, այլև կրճատել է դրա իրագործման հնարավորությունը:
Չնայած ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ կրկնակի ջանքեր է գործադրում Եվրոպայում, սակայն Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնյաների հակասական քաղաքականությունները և տարբեր մոտեցմները նկատի առնելով, թվում է թե, Պոմպեոն չի կարող զգալի ձեռքբերում ունենալ այս ճամփորդության ընթացքում: