Մամուլի տեսություն 01.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107959-Մամուլի_տեսություն_01.06.2019
Ուրբաթ օրը «Ոչ՝ Դարի գործարք նախագծին» կարգախոսով Ղոդսի համաշխարհային օրվա շքեղ քայլարշավի անցկացումը դարձել է իրանական մեծ թվով օրաթերթերի առաջին ու գլխավոր վերնագիրը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 01, 2019 14:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01.06.2019

Ուրբաթ օրը «Ոչ՝ Դարի գործարք նախագծին» կարգախոսով Ղոդսի համաշխարհային օրվա շքեղ քայլարշավի անցկացումը դարձել է իրանական մեծ թվով օրաթերթերի առաջին ու գլխավոր վերնագիրը:

«Քեյհան»

Դարի գործարքը վերածվեց Դարի դիմադրության

Նրանով հանդերձ, որ ամեն տարի Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը անցկացվում է նախորդից ավելի շքեղ, այս տարի՝ հաշվի առնելով տարածաշրջանային, արաբական ու ամերիկյան առանցքի սադրիչ քայլերը, հատկապես ամերիկա-իսրայելական «դարի գործարք» նախագիծը, այս քայլերթը մեծ նշանակություն էր ստացել: Կուլիսներում տեղի ունեցող սադրանքների վերաբերյալ Իրանի ժողովրդի ու մուսուլմանների ճիշտ ընկալումը և արաբական որոշ երկրների կողմից Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացումն ու դրա բացահայտումը պատճառ դարձան, որ ժողովուրդը հզոր ու շքեղ ներկայություն ունենա այս համաշխարհային երթին:

Նույնիսկ քայլարշավին մասնակցելու շարժառիթները խափանելու համար հակառակորդի լրատվամիջոցների կողմից տարածված սուտ տեղեկատվությունները չկարողացան կանխել ժողովրդի ներկայությունը: Տնտեսական ճնշումներն ու ԱՄՆ-ի սպառնալիքները նույնպես չկարողացան անտարբերություն առաջանցել ժողովրդի մոտ:

 Փաստորեն Իմամ Խոմեյնիի կողմից բռնության դեմ պայքարի համար հռչակված Ղոդսի համաշխարհային օրը կարողացել է անցնող 40 տարիների ընթացքում իսլամ աշխարհի համար պահպանել այս առաջնահերթությունը և դրան որպես համաշխարհային տարողություն օգտագործել սադրանքներին դիմակայելու հարցում մուսուլման ժողովուրդներին իրար միացնելու համար:

 

«Խորասան»

Պատժամիջոցներից զերծ մնացած ճանապարհներ նավթի վաճառքի գումարն ստանալու համար

Իրանի Կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է նավթի վաճառքի արտարժութային գումարները ստանալու համար նոր ճանապարհներ գտնվելու մասին: Նա ասել է, որ Իրանի նավթի վաճառքի դեմ ԱՄՆ-ի կողմից տարված ջանքերը գտնված միջոցների վրա ազդեցություն չունեն: Հեմաթիի խոսքերով, այս տարվա առաջին 2 ամսվա ընթացքում, 3 մլրդ. 800 մլն. դոլարից 3 մլրդ. դոլարը հայթայթվել է Իրանի նավթի արտահանողների կողմից, որ պատժամիջոցների գագաթնակետի շրջանում մեծ նշանակություն ունի:

 

«Իրան»

Դատական իշխանության ղեկավարը աջակցում է վիրտուալ միջավայրի տարածմանը

Հարավային Խորասան նահանգի վարչական խորհրդի նիստի ընթացքում, Իրանի Դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռեիսին իր աջակցությունն է հայտնել գյուղական շրջաններում վիրտուալ միջավայրի տարածմանը:

Ուրբաթ գիշեր կայացած նիստում, Ռեիսին ասել է.«Այսօր վիրտուալ միջավայրի տնտեսությունը չափազանց կարևոր է: Հետևաբար մենք ոչ միայն գյուղերում պետք է ապահովենք ինտերներտին հասանելիությունը, այլ պետք է վիրտուալ միջավայրի տնտեսության ուղղությամբ ակտիվացնենք գյուղաբնակներին:

 

«Էթեմադ»

Մեքքայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի վերջնական բանաձևը

Իսլամական համագործակցության կազմակերխության նիստին մասնակից երկրները վերջնական բանաձևում ընդգծել են Պաղեստինի և Ղոդսի խնդրի կենտրոնականությունը և դատապարտել են Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունները:

Այս բանաձևի մեջ կարևորվել են Պաղեստինի և Ղոդսի խնդրի կարևորությունը և անկախ կառավարություն ունենալու պաղեստինցիների իրավունքը:

 

«Համաշահրի»

ՄԱԿ.«Ասանժը հոգեբանական խոշտանգման է ենթարկվել»

Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչը հայտարարել է.«Ջուլիան Ասանժը հոգեբանական խոշտանգումների ենթարկվեց ԶԼՄ-ների, դատավորների եւ ականավոր քաղաքական գործիչների կողմից իր դեմ ուղղված զրպարտության համար»:

Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելզերը, ով մայիսի 9-ին Լոնդոնի անվտանգության ծառայության կալանավայրում հանդիպել է Վիկիլիքս կայքի հիմնդիր Ջուլիան Ասանժին՝ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ասանժի դեմ առաջադրված նոր մեղադրանքների կապակցությամբ: Այս պաշտոնյան մի անգամ ևս կոչ է արել չարտահանձնել Ասանժին:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Իրանում բազմամարդ երթեր են անցկացվել հաջակցություն Պաղեստինի

Իրանում Ալ-Քուդսի միջազգային օրվա առթիվ երթեր ու ցույցեր են անցկացվել ի պաշտպանության Պաղեստինի եւ ի նշան սեփական իրավունքների համար պաղեստինցիների պայքարում իրանցիների համերաշխության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, Թեհրանում միջոցառման համար, որն ընթացել Է իրավապահների ուժեղացված հսկողությամբ, ընտրվել Էր տասը երթուղի, որոնք վերջում հանգուցվել են մեկ կետում՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Թեհրանի համալսարանի մոտ:

Թեհրանի փողոցներով անցել են հազարավոր մարդիկ, որոնք վանկարկում Էին հակամերիկյան եւ հակաիսրայելական կարգախոսներ, մարդիկ ձեռքներին տանում Էին «Պաղեստինն ազատ կլինի» մակագրությամբ ցուցանակներ եւ երկրի դրոշները:

Երթեր են անցկացվել նաեւ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Թավրիզը, Շիրազը, Մեշհեդը եւ ուրիշներ: Ալ-Քուդսիի օրը, որը նշվում Է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը, սահմանվել Է Իրանի հոգեւոր առաջնորդ եւ պետական գործիչ այաթոլլա Խոմեյնիի նախաձեռնությամբ 1979 թվականին՝ ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության եւ իր իրավունքների համար նրա պայքարի աջակցության:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

news.am

ՀՀ-ից պետական մակարդակով փորձել են Facebook-ից ստանալ 81 օգտատիրոջ տվյալ. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին, այսինքն արդեն նոր կառավարության օրոք, Ֆեյսբուքից վեցը դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ եւ օգտատիրուհու տվյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 «Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որեւէ չափով Ֆեյսբուքը բավարարել է հարցումները»,-հավելել է նա:

news.am

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ:

Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը եւ համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաեւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:

tert.am

Նախագահը 5 նախարար է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանը 5 նախարար նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով որոշվել է՝

Հակոբ Արշակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից.

Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից

Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից.

Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից.

Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից: