Մամուլի տեսություն 02.06.2019
Իրանի պողպատի արտադրության «Մոբարաքե» ընկերությունը հայտարարել է, որ երկրի պողպատի արտադրության 75 տոկոսը տեղական է և ներքին մասնագետների ջանքերով, մինչև առաջիկա հինգ տարի կլինի լիովին տեղական:
«Համդելի» օրաթերթ
Արդյոք Նեթանյահուի ժամանակը հասել է իր ավարտին
Բենիամին Նեթայնահուն կապված է համաշխարհային մի ցանցի հետ, որը տարածված է ամբողջ աշխարհում: Այս տնտեսական ցանցը աշխարհի տարբեր երկրներում մասնաճյուղեր ունի: Նեթանյահուն և Լիքուդ կուսակցությունը այդ ցանցի մի մասն են կազմում: Այդ ցանցի նպատակն է դիվանագիտական ճանապարհով հասնել «դարի գործարք» նախագծի իրականացմանը: Դարի գործարք նախագծի իրագործմանը հետևում է Սպիտակ տան մի փակ խումբ, որի անդամներն ուղղափառ հրեաներ են: Նրանցից են Ջեյսոն Գրինբալդը, Ջերադ Քուշները և այլն: Սակայն այս ցանցն արդեն թուլացել է: Բացի այդ, թուլացե; են նաև Թել Ավիվում՝Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի դիրքերը, ինչին նպաստել են Մյուլլերի կողմից հետապնդվող գործը և Թրամփի նրա քաղաքական ու տնտեսական քաղաքականությունները, որոնց դեմ է կոնգրեսը:
«Ջոնհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի պողպատի արտադրության 75 տոկոսը տեղական է
Իրանի պողպատի արտադրության «Մոբարաքե» ընկերությունը հայտարարել է, որ երկրի պողպատի արտադրության 75 տոկոսը տեղական է և ներքին մասնագետների ջանքերով, մինչև առաջիկա հինգ տարի կլինի լիովին տեղական:
Համիդռեզա Ազիմիյանն ընդգծել է, որ համալսարանների և արդյունաբերական բաժնի համագործակցության շնորհիվ, պողպատի արտադրության տեխնոլոգիան զարգացել է, իսկ արտադրությունն ավելացել:
Նա հավելել է, որ նախատեսվում է մինչև առագիկա 5 տարիները հասնել այդ նպատակներին: «Մոբարաքե» պողպատի արտադրության ընկերությունը, որը Միջին Արևելքի տարածաշրջանի ամենախոշոր պողպատ արտադրողն է, պետք է կարողանա հասնել ավելի բարձր մակարդակի:
«Ջավան» օրաթերթ
Դոլարի դիրքերն աշխարհում նահանջել են
Ուոլ Սթրիթ օրաթերթը գրել է, որ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի դաշնակիցները փորձում են հրաժարվել դոլարից, Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամմեդը Արևելյան Ասիայի երկրներին կոչ է արել նոր արտարժույթ ստեղծել ոսկու հիման վրա, որպեսզի վերջ դրվի դոլարի տիրապետությանը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Չմանաք Թրամփի խաղին
Դեյլիբիստ լրատվական ցանցը հաղորդել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջացած լարվածությունից հետո, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության մի քանի պաշտոնյաներ կապվել են իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ և խորհուրդ են տվել խաղի մեջ չմտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և լինել սառնարյուն:
«Քեյհան օրաթերթ»
Եմենցիները Ղոդսի համաշխարհային օրվա առիթով ցույց են անցկացրել Իսրայելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դեմ
Ղոդսի համաշխարհային օրվա առիթով, Եմենի ժողովուրդը ցույց է անցկացրել ի պաշտպանություն Պաղեստի ժողովրդի:
Եմենցիները 12 նահանգներում մասնակցել են Ղոդսի համաշխարհային օրվա քայլերթին և բողոքել են «դարի գործարք» պլանի և ԱՄՆ-ի քաղաքականությունների դեմ: Եմենցիները նաև բողոքել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բնութագրմամբ «կաթնատու կով7 Սաուդյան Արաբիայի դեմ, փողոց հանելով մի կով՝ որպես այդ երկրի խորհրդանիշ: Վերջին տարիներին ԱՄՆ-ը միլարդավոր դոլարներ է ստացել Սաուդյան Արաբիայից և պարզապես հայտարարել է, որ երբ կարիք լինի, կմորթի այդ կաթնատու կովին:
Armenpress.am
Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք հրադադարը պահպանելու ուղղությամբ. ԱԳՆ
Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը:
Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
«Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչով:
news.am
«Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» 5-րդ բիզնես-համաժողովը Ծաղկաձորում
Ծաղկաձորում մայիսի 31-ից հունիսի 3-ն ընթանում է «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» 5-րդ բիզնես-համաժողովը։
Համաժողովի թեման է՝ «Եվրասիական տնտեսական միություն. համագործակցության հինգ տարի, ձեռքբերումներ եւ նոր հնարավորություններ»։ Միջոցառման ծրագիրը ներառում է լիագումար եւ սեկցիոն նիստեր, որոնց մոդերատորներն են ԵՏՄ երկրների ներկայացուցիչները Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների հետ միասին։ Նախատեսված են նաեւ երկկողմ բիզնես-հանդիպումներ։
Համաժողովն անցկացվում է ԵՏՄ ընկերությունների միջեւ գործնական նոր կապերի հաստատման, տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի, ինչպես նաեւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առեւտրատնտեսական փոխգործակցության հարցերի քննարկման նպատակով։
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի առեւտրատնտեսական պալատները, KAZAKH INVEST արտահանման եւ ներդրումների Ազգային գործակալությունը եւ «Ինվենցենտր» ընկերությունը։ Համաժողովը կազմակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Հայաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցում են պետական մարմինների, բիզնես-միությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչներ, ԵՏՄ խոշոր ընկերությունների ղեկավարներ։
Armenpress.am
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:
Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»: