Մամուլի տեսություն 03.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108015-Մամուլի_տեսություն_03.06.2019
Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի նախօրեին՝ հունիսի 3-ին, իրանական մամուլն անդրադարձել է այն մեծ սիրուն ու հարգանքին, որ իմամ Խոմեյնին տածել է ժողովրդի նկատմամբ: Այսօրվա թերթերն անդրադարձել են նաև լուսահոգի Իմամ Խոմեյնու գործունեությանը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 03, 2019 12:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.06.2019

Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի նախօրեին՝ հունիսի 3-ին, իրանական մամուլն անդրադարձել է այն մեծ սիրուն ու հարգանքին, որ իմամ Խոմեյնին տածել է ժողովրդի նկատմամբ: Այսօրվա թերթերն անդրադարձել են նաև լուսահոգի Իմամ Խոմեյնու գործունեությանը:

«Մարդոմսալարի» օրաթերթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի շոշափելի ժառանգության ոլորտում Իրանն աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցնում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվել են Իրանի 23 տեսարժան ու պատմական վայրեր: Ցուցակում ընդգրկված է 22 մշակութային և մեկ բնական ժառանգություն: Յոթ հազար տարեկան   քաղաքակրթություն ունեցող  Իրանի համար աշխարհում զբաղեցրած այս դիրքն ընդունելի չէ: Թեև ներկայումս Իրանի կողմից մոտ 50 վայր առաջարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվելու համար, բայց այս բացողումը պատճառ է դարձել, որպեսզի Իրանը, որը հայտնի է որպես թանգարանային երկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության աղյուսակում  ԱՄՆ-ի հետ միասին զբաղեցնի 11-րդ տեղը, մինչդեռ Միացյալ Նահանգները ավելի քիչ քան 300 տարվա պատմություն ունի: Իրանը շոշափելի ժառանգության առումով Ասիայում զբաղեցնում է երրորդ տեղը:

Ներկայումս 32 հազար 478 պատմական, 1983 ոչ նյութական, 570 բնական,  1322 շարժական նյութական արժեքների ժառանգություն է գրանցված երկրի ազգային ժառանգության ցուցակում, իսկ 3490 պատմական ժառանգություն հաստատվել է գրանցման համար: 

 

«Արմանե էմրուզ»օրաթերթ

Հունիսի 4-ին լրանում է լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 30-րդ տարելիցը

Ժողորդի հետ ԻԻՀ հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի հարաբերությունը լի էր սիրով, բարությամբ ու երկկողմանի պատասխանատվությամբ: Հունիսի 4-ին լրանում է լուսահոգի Իմամ Խոմեյնու մահվան 30-րդ տարելիցը: 30 տարի առաջ Իմամը հրաժեշտ տվեց իր հավատարիմ ժողովրդին: Այաթոլլահ Սեյեդ Հոսեյն Մուսավի Թաբրիզին, խոսելով նախքան հեղափոխությունը իմամի մասին, ասել է.«Իմամը ժողովրդին էր համարում երկրի տերն ու տիրականը: Եվ հենց այդ հայեցակետի հիմամբ տեսանք, որ ժողովուրդը՝ ինչպես ինքն էր ասում ոտաբոբիկները, որոնք հետագայում կոչվեցին ճնշվածներ, առանց որևէ ակնկալիքի ներկայացան բոլոր ասպարեզներում և առաջատար հանդիսացան երկրի խնդիրների կարգավորման հարցում:

Վաղը հունիսի 4-ին նշվում է լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 30-րդ տարելիցը:

 

«Քեյհան» օրաթերթ

Առանց նախապայմանների բանակցություններ սկսելու մասին Պոմպեոյի խաբեությունը միայն խելագարներին կարող է ոգևորել

Շաբաթ երեկոյան, չեմպիոնների ու մարզիկների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մենք՝ տրամաբանության ու բանակցության կողմնակիցներս, պատրաստ ենք բանակցել նրա հետ, ով հարգանքով է նստում բանակցության սեղանի շուրջ, ոչ թե բանակցության հրաման է արձակում»:

Ռոհանիի այդ խոսքից կարճ ժամանակ անց, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն  Շվեյցարիայի իր գործընկեր Ինյացիո Կասսիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Վաշինգտոնը պատրաստ է «առանց նախապայմանների» Թեհրանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

Պոմպեոն այն դեպքում է նման հայտարարություն արել, երբ այնուհետև ասել է, որ  ԱՄՆ-ն կշարունակի իր ջանքերը, մինչև Իրանը  փոխի իր վարքագիծը:

Նա հստակեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի իր ջանքերն Իրանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չարակամ գործունեությունը փոխելու համար: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իրանի Առողջապահության նախարար. «Երկրում հիմնական դեղերի հայթայթման խնդիր չկա»

Իրանի Առողջապահության նախարար Սաիդ Նամաքին հայտարարել է.«Չնայած ամերիկացիների կողմից գործադրվող ճնշումներին, մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ դեղորայքի հայթայթման բնագավառում լուրջ խնդիր չունենք: Ամերիկացիների ճնշումների պատճառով միայն դրամական փոխանցումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել»: 

 

Tert.am

«Նա աճող գլոբալ սպառնալիքի վառ օրինակ է». Լոնդոնի քաղաքապետը Թրամփին համեմատել է 20-րդ դարի ֆաշիստների հետ

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աջակիցներին իր շուրջը համախմբելու համար օգտագործվող լեզուն համեմատել է 20-րդ դարի ֆաշիստների լեզվի հետ:Ինչպես նշում է The Guardian-ը, նման հայտարարություն քաղաքապետն արել է Թրամփի՝ Բրիտանիա կատարելիք եռօրյա այցին ընդառաջ, որը կսկսվի երկուշաբթի օրը: Ակնկալվում է, որ Թրամփի այցը Բրիտանիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ալիք կբարձրացնի:«Նախագահ Դոնալդ Թրամփն աճող գլոբալ սպառնալիքի ամենավառ օրինակներից մեկն է: Աշխարհում իշխանության են գալիս ծայր աջակողմյանները, որոնք սպառնում են դժվարությամբ ձեռքբերված ազատությանն ու իրավունքներին, որոնք ավելի քան 70 տարի իշխել են մեր ազատական, ժողովրդավար հասարակությունում»,- ասել է Սադիկ Խանը:Քաղաքապետը հայտնել է, որ Թրամփը և մի շարք այլ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ օգտագործում են միևնույն այլաբանությունները, ինչ 20-րդ դարի ֆաշիստները, սակայն իրենց հաղորդագրությունները տեղ հասցնելու համար նոր մեթոդներ են գործածում:«Այդ մարդը փորձել է օգտագործել լոնդոնցիների՝ մեր քաղաքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակմանը հետևած վախերը, նա չափազանցված գրառումներ է կատարում Բրիտանիայի ծայր ձախակողմյան ռասիստ խմբերի մասին և գլոբալ տաքացման սպառնալիքների վերաբերյալ հսկայական գիտական ապացույցները կեղծ լուրեր որակում: Այժմ նա փորձում է անամոթաբար միջամտել Պահպանողական կուսակցության առաջնորդի մրցապայքարին՝ կարծելով, որ կարող է մեր կառավարությունում դաշնակից շահել»,- ասել է Խանը:Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ, իր կարծիքով, Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները «գերազանց» կարող է կատարել այդ երկրի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, եթե, իհարկե, Պահպանողական կուսակցությունը պաշտպանի հենց նրա թեկնածությունը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա պաշտոնից՝ Brexit-ի անիրագործման պատճառով: Երկրի վարչապետի պաշտոնին հավակնում է արդեն 12 թեկնածու:

 

«Իրավունք»օրաթերթ

Միացյալ  Նահանգները 5 տեսակի սանկցիաներ է կիրառելու ընդդեմ «Հյուսիսային Հոսք-2»-ի 

ԱՄՆ Սենատը նախապատրաստում է օրինագիծ, որը սահմանում է սանկցիաներ ընդդեմ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի մասնակիցների։ Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Կոնգրեսի բազայում։ Ըստ այդմ, նախատեսվում է առնվազն հինգ տեսակի սանկցիաներ սահմանել այն արտասահմանյան ընկերությունների հանդեպ, որոնք կտրամադրեն նավեր՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի խողովակները տեղափոխելու եւ տեղադրելու համար։ Սահմանափակումներ են նախատեսվում նաեւ այն նավերի համար, որոնք խողովակները անցկացնելու են մոտ 30,5 մետր խորության վրա։ Միաժամանակ նաեւ հնարավոր է սանկցիաներ սահմանվեն գազամուղի ապահովագրությունն իրականացնող ընկերության հանդեպ։ Օրենքի հեղինակները մտադիր են այն անվանել «Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը պաշտպանող օրենք»։

 

Shabat.am

ԱՄՆ-ի հետ կայացած գագաթնաժողովի ձախողման պատճառով մահապատժի են ենթարկել 5 բարձրաստիճան դիվանագետի

Հարավային Կորեայի հրապարակումներից հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հանոյում գագաթնաժողովի ձախողումից հետո հինգ բարձրաստիճան դիվանագետների մահապատժի են ենթարկել՝ մեղադրելով նրանց ԱՄՆ-ի համար լրտեսության համար:

Հյուսիսային Կորեայում մարտ ամսին Հյուսիսային Կորեայի հատուկ դեսպանորդ Կիմ Հյուք Չխոլը եւ երկրի արտաքին գործերի նախարարության եւս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ մահապատժի են ենթարկվել ԱՄՆ-ի հետ կայացած գագաթնաժողովի ձախողման պատճառով: Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի Chosun Ilbo թերթը:  Թերթը գրում է, որ բոլորը մեղադրվում են Միացյալ Նահանգների համար լրտեսություն անելու պատճառով  եւ մահապատժի են ենթարկվել Փհենյանի Միրիմ ռազմական օդանավակայանում: Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Քիմ Յոն Չխոլը, որը Քիմ Չեն Ընի առաջին տեղակալն էր դատապարտվել է տաժանակիր աշխատանքի եւ գաղափարական վերապատրաստման:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպումը ԿԺԴՀ առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ տեղի ունեցավ 2019 թ. փետրվարի 27-ին եւ 28-ին: Կողմերն ավարտեցին գագաթնաժողովը նախատեսվածից ավելի շուտ առանց որեւէ համաձայնության, իսկ համատեղ ճաշկերույթը չեղարկվեց:  Հանդիպման ընթացքում տարաձայնությունների պատճառ է դարձել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները: Գագաթնաժողովից հետո Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեան պահանջում էր պատժամիջոցների ամբողջական վերացում իր միջուկային ծրագրի դիմաց:   

 

«Իրավունք»օրաթերթ

ԱՊՀ այլ երկրների համեմատ Ադրբեջանում երեխաներն ավելի վատ են ապրում

Երեաների պաշտպանության օրվա առթիվ Save the Children միջազգային մարդասիրական կազմակերպությունը, 

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Save the Children միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որ համագործակցում է ՄԱԿ-ի հետ, հրապարակել է աշխարհի 176  երկրներում երեխաների կյանքի որակի մասին ուսումնասիրություն:

Ըստ այդմ, Ադրբեջանն զբաղեցնում է 89- րդ, Հայաստանը` 61-րդ տեղը: Ուսումնասիրությունը պարզել է, որ Ադրբեջանում երեխաների 6, 4 տոկոսն առհասարակ դպրոց չի հաճախում, կրթություն չի ստանում: Դպրոցահասակա աղջիկների 8,9 տոկոսը թողնում է կրթությունը եւ վաղաժամ ամուսնանում, հիմնականում` ծնողների պարտադրանքով: Ադրբեջանցի երեխաների 6, 5 տոկոսն աշխատում է, 0,9 տոկոսը չունի ապրելու մշտական տեղ, 18,9 տոկոսը թերսնվում է:

Ադրբեջանում ծնված 1000 երեխայից 23-ը մահանում է: 1000 աղջիկներից  56-ը վաղաժամ հղիանում է: Ընտանեկան խռովությունների պատճառով երեխաների 6,4 տոկոսը կորցնում է բնակարանում ապրելու հնարավորությունը: Այս տվյալները փոխանցում է «Թուրան» գործակալությունը եւ հավելում, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները հիշյալ ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակում: