Մամուլի տեսություն04.06.209
Այսօր ԻԻՀ հիմնադիր, իմամ Խոմեյնու մահվան տարելիցն է: Իրանի թերթերի մեծ մասն անդրադարձել է այս օրվան: Իմամ Խոմեյնին հայտնի քաղաքական գործիչ էր, ով իրականացրեց դարի ամենամեծ փոփոխությունը:
«Էթեմադ» օրաթերթ
Իրաքի ղեկավարները հրամայել են այրել իսրայելական արտադրանքը
Իրսայելական ապրանքների Իրաք ներմուծման ծավաների աճին զուգահեռ, այդ երկրի կառավարությունըւ հրաման է ստորագրել հայտնաբերել բոլոր առևտրային կենտրոններում առկա իսրայելական արտադրության ապրանքներն ու այրել դրանք:
«Համշահրի» օրաթերթ
Իրանի ֆոնդային բորսան կոտրել է համաշխարհային ռեկորդը
Մոտ մեկ ամիս առաջ, Իրանի ֆոնդային բորսան առաջին անգամ կոտրեց 224 հազար միավորի ցուցանիշը: իսկ երկուշաբթի օրը, 26 աշխատանքային օր անց, այս ցուցանիշը գրանցել է նոր ռեկորդ:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողով. Ահաբեկիչներին ու ահաբեկչական խմբավորումներին հովանավորելն ԱՄՆ-ի մշտկան քաղաքականությունն է
Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովը հայտարաարել է, որ ահաբեկիչներին ու ահաբեկչական խմբավորումներին հովանավորելն ԱՄՆ-ի մշտկան քաղաքականությունն է, որը վետո է դրել հակասիոնսիտական 40 բանաձևերի վրա:
«Իրան» օրաթերթ
Հյուսիսային Կորեայի ավագ բանակցողին, նրա մահապատժի վերաբերյալ հրապարակումներից հետո, տեսել են Ընի հետ
Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն այսօր հրապարակել են պատկերներ մի համերգից, որտեղ Կիմ Չեն Ընի կողքին նստած է այդ երկրի ԱԳՆ և ավագ բանակցող Կիմ Յունգ Չուլը:
Ավելի վաղ, որոշ լրատվական գործակալություններ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի հետ անհաջող բանակցություններցի հետո, վերջինս մահապատժի է ենթարկվել:
«Էթեմադ» Օրաթերթ
Սեռական սկանդալ ՄԱԿ-ում
ՄԱԿ-ը հաստատել է, որ այդ կառույցի աշխատակիցները բողոք են ներկայացրել իրենց նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ:
Անատոլու լրատվական գործակալությունը, հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաղին, հայտարարել է, որ այս տարվա առաջին եռամսյակում, ՄԱԿ-ում հարուցվել է 37 դատական գործ՝ սեռական բռնությունների կամ ոտնձգությունների վերաբերյալ:
«Համշահրի» օրաթերթ
Boeing- ը խոստովանել է, որ Boeing 737 օդանավի վրա օգտագործվել են սխալ պահեստամասեր
Boeing ընկերությունն ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն գործակալությանը տեղեկացրել է, որ Boeing 737 ինքնաթիռներից ավելի քան 300-ը, այդ թվում նաև 737 Max- ը, կարող են խնդիրներ ունենալ թևերի վրա:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն գործակալությունն այս կապակցությամբ հայտարարել է. «Մենք տեղեկացվել ենք ինքնաթիռներում սխալ պահեստամասերի օգտագործման մասին: Այդ պահեստամասերը կարող են ինքանթիռներում անսպասելի իրավիճակների առաջացման պատճառ դառնալ»:
armenpress.am
Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ
Վրաստանի ղեկավարությունը պատրաստ Է այսուհետեւ Էլ ընդունել ՆԱՏՕ-ի՝ Սեւ ծովում գտնվող նավերը եւ դյուրացնել դրանց մուտքը երկրի նավահանգիստներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է 2018-2020 թվականներին աշխատանքի պլանների վերաբերյալ կառավարության հրապարակած հաշվետվության մեջ:
«Մեծանում Է Վրաստանի տարածքային ջրեր ՆԱՏՕ-ի նավերի այցերի ինտենսիվությունը»,- նշվում Է հաշվետվության մեջ: «Վրացական կողմը պատրաստ Է իր հնարավորությունների շրջանակում ընդունել եւ աջակցություն ցուցաբերել դաշինքի՝ Սեւ ծովում գտնվող նավերին: Ներկայում օրինագիծ Է մշակված Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ այն նավերի մուտքի դիվանագիտական թույլտվության տրամադրման դյուրացման համար, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panorama.am
Facebook-ը Թուրքիային խոշոր տուգանք է վճարել
«Facebook» հանրահայտ սոցիալական կայքը Թուրքիային 1 մլն 650․000 թուրքական լիրա (շուրջ 281.000 ԱՄՆ դոլար) տուգանք է վճարել։ Տուգանքը մայիսի 10-ին նշանակել էր Թուրքիայի «Անձնական տվյալների պաշտպանության վարչությունը» (KVKK)՝ օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության խախտման մեղադրանքով։
Որոշման համաձայն ՝«Facebook»-ը ընդհանուր առմամբ խախտել է շուրջ 6․5 մլն օգտատիրոջ իրավունքները, որոնցից մոտ 300․000-ը Թուրքիայից են։
Թուրքիայում «Facebook»-ի հանրային քաղաքականության հարցերով տնօրեն Չաղաթայ Փեքյորուրը տեղեկացրել է, որ տուգանքն արդեն վճարվել է, սակայն ընկերությունը պատրաստվում է բողոքարկել որոշումն ու հետ պահանջել վճարված գումարը։ Նրա խոսքով՝ «Facebook»-ը համաձայն չէ թուրքական վարչության որոշման հետ, իսկ տուգանքը վճարվել է միայն այն պատճառով, որ այդպես է պահանջում ընթացակարգը։ Տուգանքը վճարելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում որոշման բողոքարկման իրավունքի վրա։