Մամուլի տեսություն 05.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108067-Մամուլի_տեսություն_05.06.2019
Այսօր Իրանի մամուլն այսօր անդրադարձել է իմամ Խոմեյնու մահվան տարելիցի արարողության ժամանակ ԻԻՀ առաջնորդի արած կարևոր հայտարարություններին
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 05, 2019 05:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.06.2019

Այսօր Իրանի մամուլն այսօր անդրադարձել է իմամ Խոմեյնու մահվան տարելիցի արարողության ժամանակ ԻԻՀ առաջնորդի արած կարևոր հայտարարություններին

 

«Իրան» օրաթերթ

ԻԻՀ առաջնորդ. «Այնտեց, որտեղ դիմադրել ենք, առաջ ենք գնացել: Այնտեղ, որտեղ զիջել ենք, վնասվել ենք»

ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան տարելիցի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդը ներկա է գտնվել վերջինիս դամբարանում և հանդիպել է ժողովրդի հետ:

Իր ելույթում առաջնորդը նշել է. «Արտադրական առաջադիմությունը», «ազգային արժույթի գինը», «գործարար միջավայրի բարելավումը», «բյուջեի և տնտեսության անկախացումը նավթային եկամուտներից» և «կուռուպցիայի ձեռքը կտրելը» այն կարևոր խնդիրներն են, որոնց պաշտոնյաները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն»:

 

«Համշահրի» օրաթերթ

Ռուսաստան. ԱՄՆ-ն փորձում է հաստատել ջունգլիների օրենքը

ՌԴ ԱԳ նախարարը, նախարարությանը կապված մի պարբերականում հրապարկաված հոդվածում  գրել է, որ ԱՄՆ-ն փորձում է  աշխարհում ահստատել այն օրենքը, որ իրավունքը նրա կողմն է, ով ավելի ուժեղ է:

«Հաղթանակի օր» անվամբ հոդվածում, Սերգեյ Լավրովը գրել է. «Խեղաթյուրելով անցյալի իրականություններն, արևմտյան պաշտոնյաներն այսօր նպատակ ունեն կասկածի տակ դնել համաշխարհային համակարգը, որ ՄԱԿի կանոնադրության հըամաջայն, ձևավորվել է  երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

 

«Էթեմադ» օրաթերթ

Բրիտանիայի թագավորական գվարդիայի թուլությունը

Բրիտանիայի թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ միջոցառումների  փորձերի ժամանակ, թագավորական գվարդիայի երկու անդամներ ուշագնաց են եղել:

Դեյլի Մեյլը, դեպքից պատկերներ հրապարակելով, գրել է. «Թագավորական գվարդիայի երկու անդամներ, ուշագնաց են եղել թագուհու 93-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների փորձերի ժամանակ»: Նշվում է, որ թագուհու ծննդյան օրն ապրիլի 21-ին է, սակայն միջոցառումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ՝ ձիավարների շքերթի ուղեկցությամբ:

 

«Համշահրի» օրաթերթ

Թերեզա Մեյ. Մենք աջակցում ենք միջուըկային գործարքին և կարևորում, որ Իրանը կատարի իր պարտավորությունները

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ով վերջերս հայտարարեց իր հրաժարականի մասին, անցկացնում է այս պաշտոնում իր վերջին օրերը: Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իրանի կապակցությամբ Բրիտանիայի և ԱՄՆ-ի «հատուկ հարաբերություններին», Մեյն ասել է. «Մենք բանակցել ենք «Իրանի ապակայունացնող քայլերի» և այն մասին, որ Իրանը հնարավորություն չունենա ատոմային զենք ստեղծել: Ու թեև այդ նպատակին հասնելու ուղիների միջև կան տարբերություններ, սակայն ինչպես նախկինում է ասվել, Բրիտանիան պաշտպանում է միջուկային համաձայնությունը»:

 

armenpress.am

Թրամփը Եղիսաբեթ 2-րդի բաժակաճառի ժամանակ ննջել է. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ննջել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի բաժակաճառի ժամանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Mirror-ը:

Ինչպես ընդգծում է պարբերականը, տեսախցիկները ֆիքսել են ամերիկացի առաջնորդին, երբ նա սկսել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների մասին թագուհու խոսքի ժամանակ «դանթել»: Որոշակի պահի ԱՄՆ նախագահը կտրուկ բարձրացրել է գլուխը:

Թրամփը տիկնոջ հետ Մեծ Բրիտանիա է ժամանել հունիսի 3-ին և այնտեղ կլինի երեք օր:

 

armenpress.am

Մաասը նախազգուշացրել Է անվտանգության համար գլոբալ տաքացման հետեւանքների մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել Է միջազգային անվտանգության եւ մոլորակի խաղաղության համար գլոբալ տաքացման հետեւանքների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կլիմայական փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարը, ամենից առաջ, գլոբալ ջանքեր Է պահանջում»,-հունիսի 4-ին հայտարարել Է նա կլիմայի եւ անվտանգության հարցերի շուրջ Բեռլինում ընթացող միջազգային խորհրդաժողովում: «Կլիմայական փոփոխությունները մոլորակի բազմաթիվ տարածաշրջաններում սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը»,- նշել Է Մաասը:-Նա հավաստիացրել Է, որ Գերմանիան ավելի ակտիվ աշխատանք Է տանելու գլոբալ տաքացման հետեւանքները հաղթահարելու գործում եւ մյուս երկրների հետ համագործակցելու Է ռիսկերի կանխման համակարգեր ստեղծելու ուղղությամբ: Գերմանիայի արտգործնախարարը կոչ Է արել անվտանգության հետ կապված իրադրությունը քննարկել համալիր կերպով, հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք առաջանում են կլիմայական փոփոխությունների առնչությամբ: «Արդյունքը դառնում Է մարդկանց փախուստը եւ միգրացիան, դրանք Էլ ավելի են սրում ճգնաժամերը»,-նախազգուշացրել Է Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Երևանում արգելելու են ասֆալտը կտրելուց փոսն օրերով բաց թողնել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը հայտնել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու փոսանորոգման աշխատանքների ընթացքում. ասֆալտը կտրելուց մեկ օր հետո փոսը պետք է լցված լինի:

«Հետևելու ենք, որ փոսալցման նպատակով ասֆալտը կտրելու հաջորդ օրը փոսը լցված լինի», - ասել է Հարությունյանը:

Երևանի աղաքապետարանից հայտնում են, որ 2019 թվականին 120,000 քմ ծավալով փոսանորոգում է իրականացրվելու: