Մամուլի տեսություն 7.06.209
Իրանական առյուծը վերադարձել է Իրան, որպեսզի վերականգնի այդ տեսակի բազմացման հույսը
«Էթեմադ» օրաթերթ
Հս. Կորեան զգուշացրել է ԱՄՆ-ին. Մեր համբերությունն անսպառ չէ
Հս. Կորեան Միացյալ Նահանգներին զգուշացրել է, որ Վաշինգտոնի ներկա քաղաքականության շարունակման դեպքում, Սինգապուրում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է վտանգվել:
Այս հայտարարությունը հնչել է այն բանիւց հետո, երբ որոշ միջազգային ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատժել է մի շարք պաշտոնյաների, ովքեր Հանոյում Թրամփի հետ կայացած հանդիպումից առաջ պնդում էին, որ պետք է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարել:
«Ջամե Ջամ» օրաթեր
Երբ «Հավատ 373» -ը վերածվում է Իրանի թշնամիների համոզմունքին
Իրանի պաշտպանական ու ցանկացած ռազմական սպառնալիքի դիմակայելու կարողությունը, թշնամուն ստիպել են հրաժարվել Իրանի դեմ հարձակման մտքից:
Իրանի «Հավատ 373» հրթիռը թշնամու համար համոզմունք է դարձել:
Այսօր, հենվելով ներքին կարողության վրա և շատ կարճ ժամկետում, ԻԻՀ ԶՈՒ-երի կողմից ներկայացվում են նոր և արդիական հրթիռներ, որոնցից յուրաքանչյուրի ներկայացումից հետո, թշնամու համար ավելի ակնհայտ է դառնում Իրանի պաշտպանական ուժը:
Այս հրթիռների հասանելիությունը ներառում է Եվրոպայի ամենահեռավոր կետերն ու Ասիայի 70 տոկոսը: Պաշպանական նման կարղությունը, թշնամուն ստիպել է հրաժարվել Իրանի դեմ ռազմական հարձակում իրականացնելու մտքից:
«Իրան» օրաթերթ
Աիդա անունով էգ առյուծը ժամանել է Թեհրան
Աիդա անունով էգ առյուծը ժամանել է Թեհրան և շուտով ծանոթանալու է Հիմրան անունով արու առյուծի հետ: Ավելի վաղ, Թեհրանի կենդանաբանական այգի էր ժամանել Հիրման անունով արու առյուծը:
Էգ առյուծը չորս տարեկան է և Թեհրանի կենդանաբանական այգի է տեղափոխվել Դուբլինի կենդաբանական այգուց:
Այսպիսով, իրանական առյուծի կորստից 80 տարի անց, Վտանգի տակ գտնվող կենդանատեսակների պաշտպանության ծրագրի և Կենդանաբանական այգիների եվրոպական ինստիտոիւտի համագործակցությամբ, Թեհրանի կենդանաբանական այգին համալրվել է մեկ էգ և մերկ արու առյուծներով:
«Համշահրի» օրաթերթ
Խմելու ջրի ճգնաժամը 21-րդ դարում՝ հերթական խոշոր սկանդալը ԱՄՆ-ում
Ջրի հասանելության խնդիրը մի երկրում, որը աշխարհում իր ռազմական ծրագրերի իրականացման համար ծախսում է միլիարդավոր դոլարներ, ջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար մեծ շահույթներ ստանալու հնարավորություն է ստեղծել
«ԱՄՆ-ն աշխարհի ամենահարուստ երկիրն է, սակայն մեր ժողովուրդը չունի մաքուր խմելու ջուր»: Այս նախադասությունը գրել է դեմոկրատական սենատոր և 2020թ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունենրի թեկնածու Բերնի Սանդերսն իր ինստագրամյան էջում: Նա նաև հրապարակել է Կարոլինա Նահանգի Դանիա քաղաքում խմելու ջրի վիճակի մասին մի տեսանյութ:
Խմելու ջուրն առաջին անգամ շշալցվել է 1843 թ Nestle ընկերության կողմից: Այսօր էլ ԱՄՆ-ի խմելու ջրի ամենախոշոր գործարանը պատկանում է այս ընկերությանը:
Armenpress.am
Եվրամիությունը հաստատեց շենգենյան երկարաժամկետ բազմաայցագրերի ստացման պայմանները
Եվրամիության խորհուրդը հավանություն Է տվել այցագրային օրենսգրքի ուղղումներին, որոնք սահմանում են մեկ տարով, երկու տարով եւ հինգ տարով շենգենյան բազմակի այցագրերի ստացման պայմանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկ տարով այցագիրը կարելի կլինի ստանալ, եթե դիմողը կատարում Է մուտքի պայմանները եւ նախորդ երկու տարվա ընթացքում ստացել եւ օրինականորեն օգտագործել Է երեք կարճաժամկետ այցագրեր: Երկու տարով այցագիրը կտան այդ նույն նախորդ երկու տարվա ընթացքում մեկ տարվա բազմաայցագիր ստանալու պայմանով: Հնգամյա բազմաայցագրի կարող Է հավակնել նա, ով ճիշտ Է օգտագործել երկամյա այցագիրը երեք տարվա ընթացքում:
Ապրիլին այդ ուղղումներին հավանություն Է տվել Եվրախորհրդարանը, այժմ մնում Է Եվրամիության խորհրդի ձեւական հաստատումը, ինչից հետո նոր կանոնները կհրապարակվեն, իսկ կես տարի հետո կմտեն ուժի մեջ: Ենթադրվում Է, որ դրանք կվերաբերեն ավելի քան հարյուր երկրների զբոսաշրջիկների: Եվրամիության պաշտոնյաների հավաստիացմամբ՝ այդ փոփոխությունները նախատեսում են «լավագույն պայմաններ բարեխիղճ ճանապարհորդների համար»: Ինչ վերաբերում Է ռուսաստանցիներին, ապա նրանց համար գլխավոր հարմարություններից մեկը կդառնա Եվրամիությունում համաձայնեցված մոտեցման ներդրումը «դրական այցագրային պատմությամբ» ճանապարհորդներին բազմակի այցագրեր տալու նկատմամբ՝ մեկ տարուց մինչեւ հինգ տարի աստիճանաբար ավելացող ժամկետով:
«Դրական այցագրային պատմությունը» ենթադրում Է նախորդ այցագրերի պայմանների խախտումների բացակայություն, մասնավորապես այցերի նպատակների եւ ժամկետների առումով: Հենց այդ պատճառով Էլ բարենորոգումը նախատեսում Է ստուգումների խստացում տվյալների բոլոր պահոցների գծով եւ «նույնականացման տվյալների ընդհանուր պահոցի» ստեղծում (CIR)՝ կոնկրետ մարդկանց շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Tert.am
Տիգրան Սարգսյանը ցույց է տվել ԵԱՏՄ ինտեգրման տնտեսական շահը Հայաստանի համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում մեկնաբանել է ԵԱՏՄ ինտեգրման արդյունքները:
«Մենք զեկույց ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ ինտեգրման արդյունքերի մասին և տեսնում ենք, որ այդ արդյունքները միանշանակ խոսում են տնտեսական շահերի մասին», - Rusarminfo-ի հաղորդմամբ՝ իր ելույթում նշել է Սարգսյանը:
Մասնավորապես, ԵՏՀ ղեկավարը մատնանշել է երկու երկրներից արտահանման ծավալները, որոնք աճել են տարեկան ավելի քան 30 տոկոսով: Նրա խոսքով՝ տվյալ արդյունքը զգալի ներդրում և խթան է երկու երկրի տնտեսական աճի համար:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև, որ ԵԱՏՄ-ում գործում է հավասար ներկայացուցչության սկզբունք, և բոլոր երկրները ձայների միանման քանակ, ինչպես նաև վետոյի իրավունք ունեն:
Panorama.am
Նիկոլ Փաշինյանն ոը Վլադիմիր Պուտինը հանդիպել են Սանկտ Պետերբուրդում
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջային համագործակցության և ինտեգրացիոն կառույցների շրջանակում փոխգործակցության հարցերի շուրջ կարծիքներ են փոխանակվել։
Վլադիմիր Պուտինն իր խոսքում ասել է. «Ես շատ ուրախ եմ ողջունել Ձեզ ևս մեկ անգամ, այս անգամ՝ Պետերբուրգում։ Կասկած չունեմ, որ հետաքրքիր կլինի և հուսով եմ, որ օգտակար կլինի մասնակցել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին։ Այն գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու լավ հարթակ է»:
Նա նաև նշել է, որ կարիք չկա երկկողմ հարցեր քննարկել, քանի որ դա անում են պարբերաբար, վերջերս էլ հանդիպել են, քննարկել են բազմաթիվ հարցեր և հնարավորություն են ունեցել ամեն ինչի մասին խոսելու:
«Հիշեցնեմ, որ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն է, ինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերություններ մասին»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ասել է. «Ես շատ ուրախ եմ Ձեզ հետ կրկին հանդիպել Սանկտ Պետերբուրգում: Վերջերս մենք հանդիպեցինք Նուր-Սուլթանում: Մենք առաջին անգամ հանդիպեցինք մեկ տարի առաջ (2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում), և այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, խոսել ենք մեր ընդհանուր օրակարգի բոլոր հնարավոր հարցերի մասին»։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն. «Մենք ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում»։