Մամուլի տեսություն 08.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108183-Մամուլի_տեսություն_08.06.2019
Շաբաթ օրվա իրանական մամուլն անդրադարձել է Իրանի պետրոքիմիական արդյունաբերության դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ու միևնույն ժամանակ Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վաշինգտոնի հայտարարությանը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 08, 2019 12:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.06.2019

Շաբաթ օրվա իրանական մամուլն անդրադարձել է Իրանի պետրոքիմիական արդյունաբերության դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ու միևնույն ժամանակ Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վաշինգտոնի հայտարարությանը

«Իրան»

Իրանի պետրոքիմիական արդյունաբերության դեմ սահնամված պատժամիջոցները խորհրդանշական են և մեծ ազդեցություն չեն ունենալու

Իրանի Պարսից Ծոցի պետրոքիմիական ընկերությունից բացի, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ենթակա 39 ընկերություններից կազմված ցանցի ու արտերկրում Իրանի կողմից գրանցված ու պետրոքիմիական արտադրանքեր վաճառող ընկերությունների դեմ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ասել է, որ Իրանի պետրոքիմիական արտահանումների 50 տոկոսը այս ընկերության տրամադրության տակ են:

Վերլուծաբանները Ռոյտերս գործակալությանն ասել են, որ Իրանի պետրոքիմիական արդյունաբերության դեմ ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցները մեծ մասամբ խորհրդանշական բնույթ են կրում և մեծ ազդեցություն չեն ունենալու:

 

«Մարդոմսալարի»

Պահպանողականների պայքարը՝ Մեյին փոխարինելու համար

Իշխանությունից հեռանալու Թերեզա Մեյի որոշումից երկու շաբաթ հետո, ուրբաթ օրը նա վայր է դրել պահպանողական կուսակցության նախագահի լիազորությունները, որպեսզի իր տեղակալը զբաղեցնի Բրիտանիայի վարչապետի աթոռը:

Մինչ այժմ 10 հոգի պաշտոնապես հայտարարել են իրենց թեկնածությունն առաջադրելու մասին: Հնարավոր է մինիչև երկուշաբթի այս թիվը ավելանա կամ պակասի: Այս խմբի ակնառու դեմքերից կարող ենք նշել նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի ու ներկա ԱԳ նախարար Ջերեմի Հանթի անունները:

Բորիս Ջոնսոը 42 տոկոս ժողովրդականությամբ թեկնածուների մեջ ամենբարձր շանսն ունի վարչապետի աթոռը գրավելու համար: Բրիտանիայի գալիք վարչապետին ուղղված ամենհիմնական մարտահրավերը Բրեքզիթի ձևի հարցով պառլամենտին համաձայնության ստանալն է լինելու:

 

«Խորասան»

Նյու Յորք Թայմզ.«Իրանի հետ բանակցելու մասին Թրամփի առաջարկը լուրջ չէ»

Այն դեպքոմ, երբ նախորդ շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի կողմից Իրանի հետ բանակցելու կամ նրա դեմ պատերազմելու մասին հակասական դիրքորոշումներ են լսվել, ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը հաղորդել է, որ Իրանի հետ բանակցելու մասին Թրամփի առաջարկները լուրջ չեն և նա մտադիր է իր կառավարության քաղաքականությունը կանգնեցնել ռազմական սպառնալիքի ու դիվանագիտության միջև առանց մեկի կամ մյուսի իրականացման մտադրության:

Միևնույն ժամանակ, միջազգային ԶԼՄ-ներում մի քանի կարևոր կարծիքներ ցույց են տալիս, որ Թրամփի կառավարությունը Իրանի վերաբերյալ իր քաղաքականություններում փոփոխություններ է առաջացրել. փոփոխություններ, որ անցնող մեկ տարվա ընթացքում Իրանի վրա առավելագույն ճնշման մարտավարության պարտության արդյունքն են:

 

«Ջավան»

Ինչո՞ւ չպետք է ԱՄՆ-ն մոտենա

Բրիտանիա կատարած այցի շրջանակներում Թրամփը Իրանի ժողովրդի կրկին ահաբեկիչ է անվանել: Հաշվի առնելով Թրամփի նախորդ շաբաթվա դիրքորոշումը, այն մասին, որ «Ուզում ենք համաձայնության գալ Իրանի հետ» կամ էլ այն, որ «Իրանը հենց այս ղեկավարներով կարող արտակարգ երկրի վերածվել»՝ կասկածներ չեն մնում, որ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու դիմացկունությունը ծնկի է բերել Սպիտակ Տանը և դրանով հանդերձ, որ Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ու հոգեբանական ամենաբարդ պատերազմն է կիրառվել, այժմ Սպիտակ Տան հաշվարկային համակարգը խառնվել ու շփոթության է մատնվել նույնիսկ հայտարարած դիրքորոշումներում:

 

armenpress.am

ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ընդգծեց, որ վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ:

«Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը: Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ` նրանց դեմ ազդեցություն ունենալու մասով»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ ՀՀ վարչապետը հստակ ցուցում տվել է, թե ում մասին է խոսքը և ՀՀ ոստիկանությունը ու ԱԱԾ իրենց մասով կատարում են համապատասխան աշխատանքները:

«Դրանք այն մարդիկ են, ովքեր քարոզում են ատելություն հասարակությունում, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնցով նախատեսված կլինի քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կկիրառվեն օրենքով մեզ տրված լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- նշեց Վանեցյանը:

Հունիսի 6-ին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում բռնության և ատելության ցանկացած քարոզ պետք է արժանանա խիստ հակահարվածի: ՀՀ վարչապետը նշել էր, որ օպերատիվ տեղեկություններ ունեն, որ այդ շրջանակների որոշ հատվածը նույնիսկ որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի պահվածքով և այլն: Նա հանձնարարեց պատկան մարմիններին լուծել այս հարցը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեցին, որ առաջադրված խնդիրը պարզ է և  կկատարվի: 

 

vnews.am

Վարչապետը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Մխիթարյանին վերաբերող հարցին

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ տված հարցին:

«Համացանցում տեսանյութ կար, որում տեսա, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում այն երկրպագուներին, որոնք կրում էին Հենրիխ Մխիթարյանը վերնաշապիկը:

Պատկերացրեք՝ եթե միայն երկրպագուները, որ կրում են Մխիթարյանի վերնաշապիկը, հայտնվում են Ադրբեջանի ոստիկանության ուշադրության կենտրոնում, կարծում եմ, որ դա ամենի մասին խոսում է:

Կարծում եմ՝ նման դեպքերը պետք է բացառել, քանի դրանք լարում են իրավիճակը»,- Մխիթարյանի վերաբերյալ անդրադարձին ի պատասխան՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

news.am

Ինչպե՞ս կարող է տարածքը օկուպացված լինել այդտեղ ծնված մարդկանց կողմից. Փաշինյանն ադրբեջանցի լրագրողին

Շատ է խոսվում, որ Ղարաբաղը օկուպացրել է տարածքները, իսկ ինչպես կարող է տարածքը օկուպացված լինել մարդկանց կողմից, որոնք ծնվել են հենց այդտեղ: Այդ մասին Սանտկ Պետերբուրգում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե երբ է հայկական կողմը հեռանալու «օկուպացված տարածքներից»:

«Այդ մասին ես ասել եմ դեռ Եվրախորհրդում: Նրանց պապերը ծնվել եւ ապրել են այնտեղ: Ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածքը, որտեղ այդ մարդիկ ապրել են սերնդեսերունդ, ապրել են դարերով: Ինչպե՞ս կարելի է դա պատկերացնել: Մենք բոլորս գիտենք, երբ սկսվել է ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, քանի որ, ցավոք, Հայաստանից բացի Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար չկան անվտանգության ուրիշ երաշխավորներ»,-նշել է Փաշինյանը: