Մամուլի տեսություն 10.06.2019
Այսօրվա մամուլի ուշադրության կենտրոնում Է Եվրոպայից պատվիրակների, այդ թվում Գերմանիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարելիք այցը՝ Իրանին համոզելու պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ միջուկային համաձայնագիրը:
«Խորասան» օրաթերթ
Երկրի կառավարումն առանց նավթի
ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժեղացմանը զուգահեռ, խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի կողմից ավելի լուրջ բնույթ է ստացել առանց նավթի Իրանի կառավարման 10 կետանոց ծրագրի մշակումը: Ծրագրի նպատակն է զինաթափել իրանական նավթի դեմ պատժամիջոցներ սահմանողներին: Երկու գլխավոր առանցքներն են՝ նավթից բյուջեի մաքրագործելը և վատագույն դեպքում, այսինքն իրանական նավթի վաճառքը զրոյացվելու դեպքում արտարժութային համակարգի հավասարակշռելը:
Այս նախագծում բյուջեն նավթից մաքրագործելու համար մինչև երեք տարի 10 ծրագիր է նկատի առնվել: Նաև նախատեսվել է վեց ծրագիր իրականացնել արտարժութային սպառումների նվազեցման և ռեսուրսների ավելացման համար,ինչը կարող է մինչև 40 միլիարդ դոլարով ավելացնել կառավարության արտարժութային ռեսուրսները: Սա 10 միլիարդ դոլարով գերազանցում է նավթի ու գազի արտահանումներից ստացվող եկամտին,որը կազմում է 30 միլիարդ դոլար:
«Մարդոմսալարի» օրաթերթ
ԱՄՆ-ի մի շարք հանրապետականներ նախագիծ են ներկայացրել Իրանի դեմ
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդելու նպատակով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Թեհրան կատարելիք այցի շեմին Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում բանեցնելու նախագծից հրաժարվելու ԱՄՆ-ի հայտարարությանը զուգահեռ, Կոնգրեսից լուր է հաղորդվում, որ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները ներկայացրել են օրինաիգծ հետևյալ խորագրով՝«Դեմք ենք առանց միջուկային ծրագրին, այդ թվում բալիստիկ հրթիռների զարգացմանը, ահաբեկչությանն աջակցելու և ապակայունացնող քայլերին անդրադառնալու ,Իրանին պարտադրված պատժամիջոցների վերացմանը»:
«Քեյհան» օրաթերթ
Իրանի Վոլեյբոլի ազգային հավաքականը հինգերորդ հաղթանակն արձանագրեց Ճապոնիայի հավաքականի նկատմամբ
Տոկիոյի հյուրընկալությամբ անցկացված վոլեյբոլի ազգերի լիգայի մրցաշարում, Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը 3:0 հաշվով արձանագրեց ջախջախիչ հաղթանակ հյուրընկալ թիմի՝ Ճապոնիայի նկատմամբ։
Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Արգենտինայի և Ճապոնիայի հավաքականների նկատմամբ հինգ հաղթանակ տանելով, Իրանի Վոլեյբոլի ազգային հավաքականը 16 միավորով կանգնել է երկրորդ հորիզոնականում:Ազգերի լիգայի խաղարկության առաջին հաղթողը Բրազիլիայի հավաքականն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի հավաքականը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Կայացել է Իրանի սեփական արտադրության «Խորդադ-15» անվանումն ստացած Հակաօդային պաշտպանության համակարգի շնորհանդեսը
Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան և Խորդադի 15-ի ընդվզման տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում,կայացել է «Խորդադ-15» անվանումն ստացած Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ)արդիական համակարգի շնորհանդեսը:
«Խորդադ-15» ՀՕՊ համակարգը արտադրվել է Իրանի պաշտպանական գերատեսչության մասնագետների ու գիտնականների կողմից և պաշտոնապես փոխանցվել է Իրանի բանակային ուժերին:
Իրանական համակարգը կարող է հայտնաբերել մինչև 85 կմ հեռավորությամբ գտնվող քողարկված թիրախները և խոցել դրանք 4 կմ հեռավորությամբ:
«Իրան» օրաթերթ
Նախատեսված է 400 հազար բնակարանների կառուցում երկու տարվա ընթացքում
Հունիսի 9-ին իսլամական խորհրդարանի պատգամավորների հյուրն էին Իրանում բնակարանաշինության ոլորտում խորհրդատուներն ու քաղաքականություն մշակողները,որպեսզի զեկույց ներկայացնեն «Բնակարանի ազգային նախագիծ» կոչվող բնակարանաշինության նոր ծրագրերի վերաբերյալ:
Նախագծի համաձայն՝ նախատեսված է մինչև արեգակնային հիջրեթի 1400 թվականը, այսինքն առաջիկա երկու տարվա ընթացքում 400 հազար բնակարան կառուցել՝ բնակարանների ծախսերը և ընդհանրապես բնակարանի վերջնական գինը նվազեցնելու նպատակով:
«168 ժամ»
Ռուս քաղաքագետ․ «Անդրադարձ ԼՂ հակամարտության թեմային եղել է, պարզապես չի արտացոլվել խորությամբ»
«Երկկողմ հարաբերություններում ներկա փուլում ուշադրություն պահանջող հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է։ Բնականաբար, դատելով այս պաշտոնական մեկնաբանություններից, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ ԼՂ հակամարտության թեմային եղել է: Ավելին՝ անդրադարձը եղել է տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում։ Հենց այդ պատճառով պաշտոնական մեկնաբանություններում այդ թեման պարզապես չի արտացոլվել խորությամբ կամ բացակայել է, քանի որ այդ հանդիպման առիթը միջազգային տնտեսական համաժողովի մասնակցությունն էր»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգին, որում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մակերեսայնորեն է քննարկվել։
Tert.am
Նուր-Սուլթանից հետո այժմ էլ Ալմաթիում են բողոքի ցույցեր ընթանում, կան բերման ենթարկվածներ
Ղազախստանում երեկ անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ հավաքվել են Ալմաթի քաղաքի կենտրոնական հրապարակում՝ բողոքի ցույց իրականացնելու, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ոստիկանության, Ազգային գվարդիայի աշխատակիցներն ու Արագ արձագանքման հատուկ ջոկատի անդամները շրջափակել են հրապարակը, այնտեղ պարեկային մեքենաներ են տեղակայվել: Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին, ներկա պահին հայտնի է 30 բերման ենթարկվածի մասին:
Ցույցի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը բերման ենթարկվելու ժամանակ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել:
Հայտնի է, որ հունիսի 9-ին բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ 500 քաղաքացի է բերման ենթարկվել:
Ավելի վաղ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր նախագահական ընտրություններում Քասիմ Ժոմարտ Տոկաևի հաղթանակի մասին: Վերջինս մարտին երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո ստանձնել էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Armenpress.am
Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի Է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը
Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի Է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Հրաբխագիտության ազգային գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հունիսի 9-ին հրաբուխն արտանետել Է յոթ կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն: Շիկացած հրաբխային մոխրի ամպը շարժվել Է խառնարանից 3,5 կիլոմետր դեպի հարավ-արեւելք եւ երեք կիլոմետր դեպի հարավ:
Ինչպես հայտնել Է արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների հաղթահարման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն, հրաբխի լանջի շրջակայքում ապրող մարդկանց հորդորել են դիմակներ կրել, երբ մոխիրն սկսել Է նստել գետնի վրա:
Ինչպես հայտնել Է Jakarta Post հրատարակությունը, հունիսի 9-ին հազարավոր զբոսաշրջիկներ հեռացել են Հյուսիսային Սումատրայի նահանգի Կարո օկրուգի Բերասթագի քաղաքից, որը գտնվում Է հրաբխից մոտավորապես 23 կիլոմետր հեռավորության վրա:
Սինաբունգ հրաբուխը ծովի մակարդակից բարձր Է 2460 մետր: Գրեթե 400 տարվա ընթացքում առաջին ժայթքումը տեղի Է ունեցել 2010 թվականին, այնուհետեւ մոխրի արտանետումները կրկնվել են 2013 թվականին եւ 2014 թվականի սկզբին: Ժայթքում Է գրանցվել 2014 թվականի ամռանը: 2015 թվականի հունիսին ակտիվացած հրաբխի մերձակա շրջանից տարհանվել Է շուրջ 6 հազար մարդ: 2018 թվականի փետրվարին հրաբուխն արտանետել Է հինգ կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: