Մամուլի տեսություն 11.06.2019
Այսօր Իրանի թերթերի մեծ մասն անդրադարձել են Գերմանիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցին և ՀԳՀԾ-ին հավատարմւթյան վերաբերյալ նրա տարօրինակ հայտարարություններին
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանն ավելացրել է ուրանի հաստացման ծավալը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն, երկուշաբթի օրը կառույցի ղեկավարների նիստում հայտարարել է, որ Իրանն ավելացրել է ուրանի հարստացման ծավալները:
Աշխարհի գերտերությունների հետ միջուկային պայմանագրով, Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալները սահմանափակվել էին:
Շարունակելով իր ելույթը, Ամանոն, առանց նշելու Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալները, հավելել է, որ հայտնի չէ, թե երբ Իրանը կհասնի ուրանի հարստացման իր նախատեսած ծավալին: Նա հավելել է. «Միջուկային համաձայնությամբ Իրանի ստանձնած պարտավորությունները մեծ ձեռքբերում են միջուկային ոլորտում հետազոտությունների վերահսկողության ոլորտում: Հետևաբար հույս ունեմ, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի նվազեցնել առկա լարվածությունը»:
«Ջավան» օրաթերթ
Եվրոպական ներկայացուցչի խտրական սպասելիքները
Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո մեկ տարի անց, ժամանել է Թեհրան: Այս մեկ տարրին եվրոպացիներն անցկացրեցին այդ կապակցությամբ ափսոսանք հայտնելով ու տարբեր խոստումներ հնչեցնելով: Սակայն երբ տեսան, որ Իրանն արեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները նվազեցնելու առաջին քայլը, ուղղվեցին դեպի Թեհրան, որպեսզի ինչպես ասել է Հեյկո Մաասը. «Իրանցիներին հավատացնեն, որ իրենք հավատարիմ են ՀԳՀԾ-ին»:
Խառնաշփոթի մատնվածները, որ իրենց համար ընտրել են Եվրոպական Միություն անվանումը, և միջնադարի հետամնացությունից հետո անցկացնում են իրենց պատմության ամենադժվար ժամանակաշրջանը, իրենց ներկայացոցչին գործուղել են Թեհրան, որպեսզի այնտեղ, ամբիոնից ասի. «Եվրոպան չի կարող առանց ԱՄՆ-ի ցանկության գործադրել ՀԳՀԾ-ն: Սակայն Իրանին չենք կարող թույլ տալ, որ նույն կերպ վարվի»: Այսպիսով հարց է ծագում, թե ինչո՞ւ է նա ընդհանրապես եկել Իրան:
«Քեյհան» օրաթերթ
Հորմոզգան նահանգում կառուցվում է Իրանի նավթաքիմիական երրորդ համալիրը
Իրանի նավթաքիմիական ոլորտի դեմ ԱՄՆ-ի սահմանած ատժամիջոցներից երկու օր անց, Իրանը հայտարարեց, որ ստորագրված համաձայնությամբ, Իրանի Հորմոզգան նահանգում, երկրի նավթաքիմիական ազգային ընկերության շենքում կառուցվում է երորրդ նավթաքիմիական խողովակը:
Իրանի ազգային պետրոքիմիական ընկերության ղեկավար Բեհզադ Մոհամմադին հայտարարել է. «Ասալուեյի արևմուտքում այլևս չկա զարգացման հնարավորություն և մենք եկանք այս շրջանի արևելք՝ Հորմոզգան նահանգ, որը կարող է դառնալ երկրի նավթաքիմիական արդյունաբերության զարգացման երրորդ խողովակը»:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Մոնաֆեղները խաբել են ամերիկացիներին
Ամերիկյան պարբերականներում տպագրված հակաիրանական կեղծ հոդվածների հեղինակի ինքնության բացահայտումը և նրա կապը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ և Սպիտակ Տանը նրա տրամադրած տեղեկությունների կեղծ լինելը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Վաշինգտոնի քաղաքականությունը սխալ է, հիմնված կեղծ տեղեկությունների վրա և ծառայում է մի շարք քաղաքական գործիչների նպատակներին:
Intercept- ի հետազոտական կայքը հրաարակել է մի զեկույց, որում բացահայտել է անձի ինքնությունը, որը կեղծ հոդվածներ է հրապարակել ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության վերաբերալ:
Հաղորդման մեջ Intercept-ը գրել է, որ նման մարդ իրականում գոյություն չունի և հոդվածները տպագրել են մի խումբ անձինք, ովքեր կապված են Մոնաֆեղին խմբավորման հետ և մի մարդու անունից հակաիրանական հոդվածներ են հրատարակել տարբել թերթերում:
armenpress.am
Հաղթել է ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններին, որում ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը: «Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը, ապա մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ առաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտություն էր: Այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն:
Լրագրողների այն դիտարկմանը, թե Աբովյանի քաղաքապետարանի կողմից չարաշահումների հետ կապված քրեական գործ հարուցվեց, ինչը որակվում էր որպես ճնշման փորձ, վարչապետը նշեց, որ քրեական գործի բովանդակությունը պետք է հասկանալ, և դա մյուս հարցի հետ որևէ կապ չունի:
«Եթե հիշում եք, հեղափոխությունից երկու ամիս անց, մեր թեկնածուն պարտվեց Կապանի ընտրություններում: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Նախկինում էլ ասել եմ, եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք» ,-ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ Հայաստանի բոլոր ընտրություններում հաղթում է հեղափոխությունը, ժողովուրդը:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն, ըստ նախնական արդյունքների, հավաքել է 8 հազար 453 ձայն: ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը հավաքել է 8 հազար 58 ձայն: Սասուն Գրիգորյանը հավաքել է 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը 435 ձայն:
armenpress.am
ԱՄՆ-ն Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր Է ուղարկել Բրիտանիա. Washington Post
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր Է ուղարկել Մեծ Բրիտանիայի իշխանություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Washington Post հրատարակությունը՝վկայակոչելով աղբյուրներ: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի, հայտարարել Է, թե պահանջագիրն ուղարկվել Է հունիսի 6-ին: Մեծ Բրիտանիայի հետ ԱՄՆ-ի պայմանագրի համաձայն՝ հարցումը պետք Է ուղարկվեր Ասանժի ձերբակալումից հետո 60 օրվա ընթացքում, որը կատարվել Է ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Բացի այդ, թերթը նշում Է, որ, փաստաթղթի համաձայն, արտահանձնման պահանջագիր ուղարկելուց հետո ԱՄՆ-ն այլեւս չի կարողանա նոր մեղադրանքներ առաջադրել Ասանժին: Ասանժը 2006 թվականին հիմնել Է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում Է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:
Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան Է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել Է գրեթե յոթ տարի: Ապրիլին Էկվադորը մերժել Է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել Է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին Է ներկայացրել 2018 թվականին: Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել Է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար« հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ՌԴ-ն կենսաթոշակ կտա աշխատանքային ներգաղթյալներին ԵՏՄ երկրներից
Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵՏՄ երկրներից ներգաղթած աշխատանքային միգրանտներին՝ դա կապահովվի ԵՏՄ կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրով, որը նախատեսվում է ստորագրել: Այժմ ներգաղթյալները մուծումներ են անում ՌԴ կենսաթոշակային հիմնադրամ, սակայն թոշակ չեն ստանում:
ԵՏՄ երկրների միջև կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը ենթադրում է, որ երկիրը, որտեղ միգրանտն աշխատել է և փոխանցումներ է կատարել Կենսաթոշակային հիմնադրամ, նրան թոշակ կվճարի նաև հայրենիք վերադառնալուց հետո: Համաձայնագրի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել էր դեռևս 2019-ի մարտին, իսկ մայիսին ՌԴ աշխատանքի նախարարությունը փաստաթղթերի փաթեթն ուղարկել է կառավարությանը կից Փորձագիտկան խորհրդի քննարկմանը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել այն, հայտնում է ՌԲԿ-ն:
Աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ դեպոզիտարիումը կստանա գրավոր ծանուցում առ այն, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներն ավարտին են հասցրել ներպետական ընթացակարգերը: «Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի աշնանը և մինչև տարեվերջ կվավերացվի ԵՏՄ բոլոր անդամների կողմից»,-ասել են նախարարությունում: