Հայաստանի անցյալ տարվա զարգացումները տեղի են ունեցել առանց արտաքին միջամտության
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108322-Հայաստանի_անցյալ_տարվա_զարգացումները_տեղի_են_ունեցել_առանց_արտաքին_միջամտության
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանի անցյալ տարվա զարգացումները տեղի են ունեցել առանց արտաքին միջամտության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2019 12:48 Asia/Tehran
  • Հայաստանի անցյալ տարվա զարգացումները տեղի են ունեցել առանց արտաքին միջամտության

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանի անցյալ տարվա զարգացումները տեղի են ունեցել առանց արտաքին միջամտության:

Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովի ընթացքում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անցյալ տարի Հայաստանում դրամատիկ քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, բայց առանց բռնության և արտաքին միջամտության:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ անցյալ տարվա փոփոխությունների ծախսերը կազմել են 200 հազար դոլար, որը ստացվել է ժողովրդի դրամահավաքից:

Մոտ մեկ տարի առաջ, Հայաստանում տեղի ունեցան հակակառավարական ժողովրդական բողոքի ցույցեր, և տեղի ունեցավ իշխանափոխություն և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարվել իր պաշտոնից: Նա ցանկանում էր սահմանադրական բարեփոխումից հետո դառնալ երկրի վարչապետ:

Ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ ընտրվեց վարչապետ, և  կազմեց կառավարության կաբինետը:

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեռևս հույս ունի, որ բարեփոխումների իրականացման արդյունքում կառավարությունը կարող է հաղթահարել առկա մարտահրավերները: Փաշինյանի ելույթները վկայում են, որ Հայաստանի ժողովուրդը պահանջում է իրական փոփոխություններ և պատրաստ է աջակցել կառավարությանը: Սա բարձրացնում է Փաշինյանի պատասխանատվությունը:

Վերջերս նա քննադատության է ենթարկվել, որ իր գործողությունները անբավարար էին ցանկալի արդյունքի հասնելու համար, իսկ որոշ ցուցարարներ նրան մեղադրել էին ստախոսության մեջ:

Հայաստանի քաղաքական հարցերով փորձագետ Ալեքսանդր Մակարովն ասել է, որ բողոքարաների տեսանկյունից, ներկա կառավարությունը չի կարողացել կատարել իր խոստումները: Նրանց տեսակետից,  կառավարությունը միայն կարողացել է շարունակել նախորդ կառավարության քաղաքականությունը:

Այս իրավիճակում, Փաշինյանը պատասխանատվություն է կրում ժողովրդի պահանջները իրականացնելու համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նույնպես Փաշինյանը հանդես է եկել հայտարարություններով, որոնք բողոք են առաջացրել այս տարածաշրջանում: 

Փաշինյանի համար լավագույն քայլն այն կլինի, որ  քաղաքական բարեփոխումներ իրականացնի  Հայաստանում և ժողովրդին ցույց տա, որ նոր կառավարությունը նախկին իշխանության քաղաքականության ուղու շարունակողը չէ:

Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում նա պետք է ձգտի լուծել այս տարածաշրջանի խնդիրները, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը: