Թեհրանում Ճապոնիայի վարչապետի բանակցությունների ընթացքում կարևորվել է քաղաքա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108355-Թեհրանում_Ճապոնիայի_վարչապետի_բանակցությունների_ընթացքում_կարևորվել_է_քաղաքա_տնտեսական_հարաբերությունների_ընդլայնումը
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, չորեքշաբթի երեկոյան, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2019 08:12 Asia/Tehran
  • Թեհրանում Ճապոնիայի վարչապետի բանակցությունների ընթացքում կարևորվել է քաղաքա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, չորեքշաբթի երեկոյան, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է Թեհրան:

Ճապոնիայի վարչապետի Թեհրան կատարած այցի առաջին օրը մեկնարկել է Իրանի նախագահի հետ բանակցություններով: Հինգշաբթի օրը, Իրանի մեծարգո առաջնորդի հետ Ճապոնիայի վարչապետի հանդիպումը նույնպես կարևոր իրադարձություն է այս պատմական այցի ընթացքում:

Դիտորդների մեծ մասն այս այցը գնահատում է Ճապոնիայի կողմից Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման ցանկության շրջանակներում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ պաշտոնական բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսում, Շինզոն Աբե շեշտը դրել է Տոկիոյի կողմից Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման ցանկության վրա: Այդուհանդերձ, հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակ ստեղծվելու կապացությամբ ճապոնացիների մտահոգությունները, անշուշտ այցի այս կողմն էլ նշանակություն ունի:  Իր հայտարարություններում, Ճապոնիայի վարչապետն Արևմտյան Ասիայում լարվածությունների նվազումը նշել է որպես Ճապոնիայի երազանքներից մեկը և ասել.«Կենտրոնանալով այս խնդրի վրա, այցելել եմ Իրան»:

Նշելով, որ Ճապոնիայի վարչապետը լավատես է տարածաշրջանային խնդրիների լուծման կապակցությամբ, Իրանի նախագահը նշել է.«Իրանը գոհ է, որ Ճապոնիան շարունակում է աջակցել ՀԳՀԾ-ին՝ ընկալելով տարածաշրջանի ու աշխարհի համար այս համաձայնության նշանակությունը»:

Իրանի ու Ճապոնիայի բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստի ընթացքում, նշելով, որ բոլոր երկրները ՀԳՀԾ-ի ու ԱԽ-ի 2231 բանաձևի նկատմամբ որոշված պարտավորություններ ունեն, Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Ճապոնիան նույպես կիրականացնի այս ոլորտում իր պարտականությունները:

Այս այցի կարևոր կողմը երկու երկրների երկկողմ հարաբերություններն են, քանի որ 41 տարի անց Ճապոնիայի վարչապետի Թեհրան կատարած այցը, ամենաբարձր մակարդակով իրականցված կարևոր այցելություն է: Շինզո Աբեի  Իրան կատարած այցն իրականում երկու երկրի հարաբերությունների պատմության մեջ այդ երկրի վարչապետի երկրորդ այցն է:

Ճապոնիան մի երկիր է, որը  ցույց է տվել, որ իր արտաքին քաղաքականության ոլորտում հարգում է միջազգային հարաբերություններում իշխող սկզբունքները: Հետևաբար ակնկալվում է, որ Աբեն որպես մի երկրի վարչապետ, որն ունի ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի դեմ միջուկային ռմբակոծության դառը հիշողությունը, պետք է իրատեսական ճանաչում ունենա տարածաշրջանում ու աշխարհում առկա իրական սպառնալիքներից և անկախ ԱՄՆ-ի ու Իսրայելի խափանարարություններից, ջանքեր գործադրի տարածաշրջանում կայունության ու կայուն անվտանգության հաստատման համար: Այս ոլորտում հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է ընկալել այն իրականությունը, որ տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմն է: Ակնհայտ է, որ քանի դեռ այս պատերազմը չի դադարեցվել, տարածաշրջանում լարվածությունները կշարունակվեն և դեռ ավելի կսրվեն:

Սակայն Իրանը ձգտում է կայունության ու անվտանգության պահպանման և հարգում է միջազգային իրավունքները: Իրանի արտաքին քաղաքականության մեջ անկախ երկրների հետ քաղաքա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը հիմնված է այս սկզբունքի վրա:

Հետևաբար, այս տեսանկյունից նայելով, կարող ենք ասել, որ Իրան կատարած Ճապոնիայի վարչապետի այցի նպատակները մի կողմից կենտրոնացած են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա և մյուս կողմից առիթ են՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցում Թերհանի ու Տոկիոյի հայացքների մերձեցման համար: