Մամուլի տեսություն 14.06.2019
Օմանի ծովում նավթատարների վրա իրականցված կասկածելի հարձակումը և այդ կապակցությամբ ենթադրությունները, եղել են այսօրվա իրանական թերթերի ուշադրության կենտրոնում:
«Իրան» օրաթերթ
Պուտին. ԱՄՆ-ի հետ հաաբերություններն օր օրի ավելի են վատանում
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ այդ երրի հարաբերությունները գնում են դեպի վատթարացում: Նա հույս է հայտնել, որ «G20» գագաթնաժողովի շրջանակներում կկարողանա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորություններ ստեղծել:
Հինգշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն օրեցօր ավելի են վատանում:
Միր հեռուտսաընկերությանը տված հարցազրույցում, Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարաբերությունները գնում են դեի անկում և ամեն օր ավելի են վատանում»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցները, երկու երկրների հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառն են: Պուտինը հույս է հայտնել, որ երկու կողմերը կկյարողանան կայունացնել իրենց հարաբերությունները:
«Համշահրի» օրաթերթ
CNN. Օմանի ծովում վթարի պատճառը եղել է ականը
CNN լրատվական ծառայությունը հաղորդել է, որ հինգշաբթի օրը Օմանի ծովում տեղի ունեցած պայթյունները տեղի են ունեցել ականների պայթյունից:
Այս հաղորդման համաձայն, ամերիկյան Բենբրիջ նավակործանի անձնակազմը, վնասված նավերից մեկի վրա հայտնաբերել է չպայթած ական:
Հայտնաբերված ականները նույնն են ինչ հայտնաբերվել էին Ֆուջեյրա նավահանգստի պայթյուններից հետո:
«Քեյհան» օրաթերթ
Հաստատվել է որ Քաթարում Աշխարհի գավաթի խաղարկության համար նախատեսված մարզադաշտի կառուցման աշխատանքների ընթացքում զոհվել է 1400 բանվոր:
Նեպալի կառավարությունը հայտարարել է, որ 2022թ աշխարհի գավաթի խաղարկության համար կառուցվող մարզադաշտի շինարակական աշխատանքների ընթացքում, Քաթարում զոհվել է 1400 բանվոր:
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը բազմիցս հայտարարել են, որ 2022թ աշխարհի գավաթի խաղարկության համար կառուցվող մարզադաշտի շինարարների պայմանները լավ չեն և այդ կապակցությամբ քննադատել են Քաթարի իշխաություններին:
«Իրան» օրաթերթ
ԻԻՀ ՀՕՊ պաշտպանության ուժերի ղեկավարը զգուշացրել է թշնամիներին
ԻԻՀ ՀՕՊ պաշտպանության ուժերի ղեկավարը հայտարարել է. «Թշնամուն զգուշացնում ենք, որ Իրանի օդային և ցամաքային տարածքում, արտատարածաշրջանային որևէ ռազմական ինքնաթիռի համար ապահով վայր չկա: Անգամ Իրանի սահմաններին մոտենալը կարժանանա համարժեք պատասխանի: Հետևաբար Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք, որքան կարող եք»:
Ալիռեզա Սաբահին նշել է. «Իրանի Զինված ուժերը, իրենց պաշտպանունակությունը զարգացնելու համար, որևէ մեկից թույլտվություն ստանալու կարիք չունեն»: Նա հավելել է. «Թշնամին պետք է իմանա, որ ցանկացած ագրեսիայի դեմ ԻԻՀ ԶՈՒ արձագանքը լինելու է ցավալի և անսպասելի: Այսօր թշնամու ցանկացած տեղաշարժ, անգամ հազարավոր կիլոմետրերի վրա, մեր ուշադրության կենտրոնում է»:
panarmenian.net
Վենեսուելան մինչև 50,000 բոլիվար անվանական արժեքով նոր թղթադրամներ է շրջանառել
Վենեսուելայում հիպերսղաճի պատճառով հունիսի 13-ից շրջանառության մեջ են դրվել նոր թղթադրամներ: Կարակասի Կենտրոնական բանկը հայտնել է 10,000, 20,000 և 50,000 անվանական արժեքով թղթադրամներ թողարկելու մասին:
2018-ի օգոստոսին Վենեսուելայում ազգային արժույթի մեծ դենոմինացիա անցկացվեց, որի արդյունքում արժույթը միանգամից զրկվեց 5 զրոներից:Ուստի, մինչ օրս ամենամեծ անվանական արժեքով թղթադրամը 500 բոլիվարն էր: Այժմ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը 40, 000 բոլիվար է: Այդ գումարով կարելի է 2 կգ միս գնել, իսկ 500 բոլիվորով՝ միայն 1 ձու, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:
Խորը տնտեսական ճգնաժամը Վենեսուելայում հանգեցրել է հսկայական գնաճի: 2018-ին այն գերազանցել է 130 հազար տոկոսը: Ըստ ԱՄՀ-ի, 2018-ին գնաճը երկրում կազմել է 1,37 մլն տոկոս, իսկ 2019-ին՝ կկազմի 10 մլն տոկոս:
panarmenian.net
ԵՄ-ն ՀՀ-ի հետ վիզայի ռեժիմի շուրջ երկխոսությունը կդիտարկի «պատեհ պահի»
ՀՀ-ի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կդիտարկվի պատեհ պահի: Այս մասին նշվել է հունիսի 13-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:
«Պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն», - ասված է խորհրդի հայտարարության մեջ:
Նշվում է, որ քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով:
armenpress.am
Հնդկաստանի վարչապետը Պուտինին առաջարկել է անցկացնել Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով հանդիպում
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը հանդիպել է Մոդիի հետ հունիսի 13-ին Բիշքեկում, որտեղ տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:
«Հուսով եմ, որ մենք շուտով Ճապոնիայում կհանդիպենք և, կարծում եմ, պետք է բանակցություններ անցկացնենք Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձեւաչափով », - ասել է Մոդին:
Նա նաև կարծիք է հայտնել, որ նման շփումների կարիք կա այլ հարթակներում:
armenpress.am
Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը
Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է Վրաստանի Հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարից մինչեւ ապրիլ Վրաստանում արձանագրվել Է կարմրուկով հիվանդանալու ավելի քան երեք հազար դեպք:
2018 թվականին Վրաստանում ախտահարվածների թիվը փոքր-ինչ գերազանցել Է 2 հազարը: Նորմա Է համարվում կարմրուկով հիվանդանալու տարեկան 10 դեպքը: Վարակաբանները կարծում են, որ Վրաստանում կարմրուկի համաճարակը կարող Է կանգնեցնել միայն զանգվածային պատվաստումը: «Չնայած այն բանին, որ մինչ օրս լրացուցիչ պատվաստում են անցել մեր շուրջ 140 հազար համաքաղաքացիներ, եւս նույնքան մարդ դեռ պետք Է պատվաստում անցնի, որպեսզի կարմրուկը մեզնից ձեռք քաշի: Առայժմ կարմրուկը մեզնից չի հեռանում: Սովորաբար, այսպիսի շոգին կարմրուկի տարածումը դադարում Է, սակայն մեր իրականության մեջ դա տեղի չունեցավ: Օրական դարձյալ 5 – 10 դեպք Է հայտնաբերվում»,- հայտարարել Է Իմնաձեն, հաղորդել Է Sputnik-ը: