Մամուլի տեսություն 15.06.2019
Իրանի նախագահի այցը Բիշքեկ՝ ՇՀԿ անդամ երկրների նիստին մասնակցելու նպատակով և կազմակերպության անդամների շեշտադրումը՝ ՀԳՀԾ-ի կետերն իրագործելու վերաբերյալ, եղել են այսօրվա իրանական թերթերի գլլխագրերում
«Իսլամական Հանրապետություն օրաթերթ»
ՇՀԿ անդամ երկրները կողմ են ՀԳՀԾ-ի պահպանմանը
ՇՀԿ անդամ երկրների 19-րդ նիստի ավարտին, նիստի մասնակիցները տարածել են հաղորդագորթյուն, որում ՀԳՀԾ անդամ երկրներին կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները: Հաղորդագրության մեջ ասված է, որ անդամ երկրների համոզմամբ, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համապատասխան ՀԳՀԾ-ի գործադրումը, պետք է առաջնահերթություն համարվի, և բոլոր կողմերը պետք է կատարեն համաձայնության կետերը:
ՇՀԿ անդամ երկրների 19-րդ նիստը կայացավ ուրբաթ և շաբաթ օրերին՝ 19 երկրների այդ թվում՝ ՌԴ-ի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Պակիստանի և Իրանի մասնակցությամբ,:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նիստում ունեցած ելույթում նույնպես կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը, նշելով, որ բոլոր անդամ երկրները պետք է կատարեն համաձայնությամբ ստանձնած իրենց պարտավորությունները: «Մենք նույնպես շարունակելու ենք այդ ուրղղությամբ մեր ջանքերը» ասել նա:
«Մարդոմսալարի» օրաթերթ
ՀԳՀԾ-ի անդամ երկրները պետք է հավատարիրմ մնան իրենց հանձնառություններին
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի ռազմավարական աշխարհագրությունը էներգետիկայի և հանքային հարուստ պաշարները, կայուն անվտանգությունը և կրթված ոաշխատուժը, ՇՀԿ անդամ երկրների համար մեծ հնարավորություններ են՝ ներդրումներ անելու համար:
ՇՀԿ անդամ երկրների 19-րդ նիստում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ն դիվանագիտական մեծ նվաճում է: Նա հավելել է. «ԱՄՆ կառավարությունը, շահարկելով իր տնտեսական, ֆինանսական ու ռազմական կարողությունները և ագրեսիվ քաղաքականություն վարելով, անտեսել է բոլոր միջազգային սկզբունքները, վերածվելուվ լուրջ սպառնալիքի՝ աշխարհի ու տարածաշրջանի կայունության համար:
«Խորասան օրաթերթ»
Պատրիոտը նորից նվաստացավ
Եմենի բանակի դեմ Ափա օդանավակայանից Քրուզ տեակի հրթիռի հարվածից 48 ժամ անց, եմենական Ղասեբ 2 ԱԹՍ-երը հարձակում են իրականացրել այդ օդանավակայանի վրա:
Նշվում է, որ Եմենի ուժերը փորձում են թույլ չտալ, որ այս օդակայարանը գործի: Դեռևս հայտնի չէ, թե եմենական ԱՍԹ-ը ոդանավակայանի որ մասում է ընկել: Սակայն ամեն դեպքում պարզ է, որ օդակայարանի անվտանգությունն ապահովված չէ:
«Իրան» օրաթերթ
Իրաքում ամերիկյան ուժերի դեմ հրթիռային հարձակումները շարունակվում են
Բաղադում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրթիռ է պայթել:
Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ հրթիռային հարձակում է տեղի ունեցել Բաղդադում ԱՄՆ դեսանատան մոտոկայքում գտնվող մի շենքի դեմ: ԱՄՆ դեսպանատանունը տեղակայված է Բաղդադի կենտրոնում, Ալ Խեջրա շրջանում:
Ուրբաթ օրը, Կատյուշա տեսակի հրթիռն ընկել է Բաղդադի Ալ Խեջրա շրջանում: Ալ Խեջրան գտնվում է Բաղդադում ԱՄՆ-ի դեպսանատան դիմաց: «Անվտանգ ԶԼՄ» խմբի հաղորդագրության մեջ ասվում է, որ հրթիռի պայթելու հետևանքով, տարածքում հրդեհ է բռնկվել:
armenpress.am
Huawei-ը հետաձգել Է Mate X ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը. The Wall Street Journal
Huawei չինական ընկերությունը ծալովի Էկրանով Mate X սմարթֆոնի վաճառքների մեկնարկը հունիսից հետաձգել Է սեպտեմբեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ընկերության ավագ փոխնախագահ Վինսենթ Փենգին:
«Ընկերությունը Mate X-ի վաճառքը հետաձգում Է ծալովի Էկրանի՝ հեռախոսի ամենաբարդ տեխնիկական բաղադրիչի որակը բարելավելու համար»,-ասել Է նա հրատարակությանը, նշելով, որ սարքն այժմ համակողմանի թեստավորում Է անցնում:
Ինչպես նշել են թերթում, Huawei-ը ուշադրություն Է դարձրել Samsung ընկերության անհաջող փորձի վրա, որին հարկ եղավ իր Galaxy Fold ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը հետաձգել Էկրանի հետ կապված խնդիրների պատճառով: Փենգը նշել Է, որ վաճառքների հետաձգումը կապված չԷ Huawei-ի՝ ԱՄՆ-ում ծագած խնդիրների հետ:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի կեսերին Huawei-ը մտցրել Է սեւ ցուցակ, ինչը փակում Է ամերիկյան արտադրողների բաղադրիչներ եւ տեխնոլոգիաներ գնելու ուղին: Huawei-ին արգելված Է գործեր վարել ամերիկյան գործարարության հետ առանց համապատասխան թույլատրագրերի
Mate X սմարթֆոնը, որն օժանդակում Է 5G կապի ստանդարտը, փետրվարի 24-ին ներկայացվել Էր Բարսելոնում՝ Համաշխարհային շարժական կոնգրեսում (Mobile World Congress): Դրա օպերատիվ հիշողությունը կազմում Է 8 Գբ, իսկ կուտակիչինը՝ 512 Գբ:
Սարքը զուգորդում Է ինչպես սմարթֆոնի, այնպես Էլ պլանշետի գործառույթները: Ծալված վիճակում այն ունի երկու Էկրան՝ 6,6 եւ 6,39 դյույմ անկյունագծով՝ համապատասխանաբար, բացված վիճակում՝ մեկ Էկրան, որի անկյունագիծը կազմում Է ութ դյույմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Դատարանն Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը կքննի 2020 թվականի փետրվարին
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձման մասին ԱՄՆ-ի պահանջով հնգօրյա դատաքննությունները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 24-ից հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 14-ին հայտնել Է դատավորը Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատական դատարանի ընթացակարգային նիստում, դատարան, որտեղ քննվում Է ավստրալացու արտահանձնման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ասանժի փաստաբանները համաձայնել են ժամկետներին, որոնք դատարանին առաջարկել Է Մեծ Բրիտանիայի դատախազությունը, որը հայտարարել Է, թե ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պահանջում Է Ասանժի հանձնումն այն «հանցագործությունների» մեջ մեղադրանքների պատճառով, «որոնք կապված են գաղտնի տեղեկատվության բացահայտման՝ ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»: WikiLeaks-ի հիմնադիրն ինքը, որը նիստի ընթացքին հետեւել Է տեսակապով, ժխտել Է ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող համակարգիչներում պահվող գաղտնի տեղեկատվության հափշտակման եւ հրապարակման նպատակով նախահամաձայնության մեջ մտնելու մեղադրանքները:
Նաեւ հայտարարվել Է, որ մինչեւ հիմնական դատաքննությունները, որոնք կշարունակվեն հինգ օր, դատարանը երկու ընթացակարգային նիստ կանցկացնի հոկտեմբերին եւ դեկտեմբերին:
Հունիսի 14-ին կայացած նիստի համար, որը դարձել Է թվով արդեն երրորդը եւ շարունակվել Է շուրջ 10 րոպե, վերստին ընտրվել Է դատարանի փոքր դահլիճը, որտեղ տեղերը բավականացրել են սոսկ 16 լրագրողների համար: Ասանժի կողմնակիցները, որոնք հավաքվել Էին փակ դռների մոտ, բարձրաձայն բողոքել են այն փաստի դեմ, որ իրենց մեծ մասին մերժվել Է մուտքը դահլիճ:
Գույքահարկի բարձրացում, հարկային բեռի ավելացում խոցելի խավի համար
«Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անցկացրել է ասուլիս-քննարկում:
ՏԶՆԿ-ից հայտնում են՝ հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ գույքը կադաստրային արժեքի փոխարեն հարկվելու է վերջինիս շուկայական գնին մոտարկած արժեքով: Գույքահարկի մասին օրենքում առկա դրույքաչափերը ենթակա են լրամշակման՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Մեկ քառակուսի մետրի բազային միասնական արժեքն էլ ներկայումս գործող երկաթ-բետոնե շինությունների համար 230.000 դրամի և քարե շինությունների համար 255.000 դրամի փոխարեն դառնում է միասնական՝ 700.000 դրամ:
ՏԶՆԿ տնօրեն Մարինե Առաքելյանը նշել է՝ հատկապես խոցելի է, որ այս նախագիծը տարածվելու է նաև մարզերի վրա, որտեղ բավական բարձր է աղքատության մակարդակը և ցանկացած նմանատիպ փոփոխություն լրացուցիչ հարկային բեռ է դնում առավել խոցելի խավի համար:
«Չէ՞ որ Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023թ-ն էապես նվազեցնել աղքատության մակարդակը: Միանգամայն արդարացված համարելով այս ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այս ձևաչափով նախագծի ընդունումն անընդունելի կլինի հասարակության լայն շերտերի համար: Հարց է նաև ծագում, թե ինչն է հիմք հանդիսացել մեկ քառակուսի մետր մակերեսի համար բազային, միասնական արժեքը սահմանել 700,000 ՀՀ դրամ»,- նշել է Մ. Առաքելյանը:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանի խոսքով, ներկա պահին բարձրարժեք գույքը ոչ համաչափ է հարկվում ցածր արժեք ունեցող գույքից: Օրինակ, եթե բարձր արժեքով գույքի շուկայական արժեքը կազմում է 330 մլն, իսկ հողի կադաստրային արժեքը 17 մլն, հողի և գույքի վճարը միասին կազմում է շուրջ 3 մլն դրամ, այժմ այդ գույքի արժեքը դառնալու է 2 մլրդ 840 մլն դրամ:
ՀՀ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով եկամտային հարկի տոկոսադրույքների իջեցմանը, նշել է, որ այն ուղղված է ազգային տնտեսության մրցունակության և ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանը, քանի որ բոլոր տնտեսվարողները, տնտեսական գործունեություն ձեռնարկելիս, ձգտում են զբաղվել ներմուծմամբ և վաճառքով, ոչ թե արտադրությամբ և արտահանմամբ: Իսկ այս օրինագիծը միտված է արտահանման ճյուղերի մրցունակության բարձրացմանը:
Տնտեսագետ Մեսրոպ Մանուկյանի կարծիքով՝ պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ կենտրոնում՝ ոչ էլիտար շենքերում, կան բնակիչներ, որոնք այդտեղ են ապրում օրինակ դեռևս 1970-ականներից և հարուստ չեն համարվում, սակայն այս պարագայում նրանք ևս պետք է գույքահարկ վճարեն կենտրոնում սահմանված դրույքաչափով: Նրա խոսքով՝ գույքահարկի օրինագծի սխալ վերամշակման դեպքում առաջին հերթին կտուժի պետությունը, վերջինը չպետք է խնդիրներ ստեղծի բիզնես միջավայրի համար:
Սննդամթերքի համաշխարհային գները մայիսին բարձր են եղել. ՊԳԿ
Սննդամթերքի համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն է աճ են արձանագրում, ինչը պայմանավորված է մայիս ամսին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով պանրի և եգիպտացորենի գների բարձրացմամբ:
ՊԳԿ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, մայիսին կազմել է միջինը 172.4 միավոր, ինչը նախորդ ամսվա համեմատ բարձր է 1.2 տոկոսով, սակայն 1.9 տոկոսով ցածր 2018թ. մայիս ամսվա ցուցանիշից:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը ապրիլի համեմատ աճել է 5.2 տոկոսով` մոտենալով հինգ տարվա ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշին: Աճը հիմնականում պայմանավորված է երաշտից տուժած Օվկիանիայիում կաթնամթերքի արտահանման սուղ հնարավորությունների պայմաններում պանրի միջազգային բարձր գներով, որն էլ իր հերթին անդրադառնում է համաշխարհային բարձր պահանջարկի վրա:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը աճել է 1.4 տոկոսով, ինչը ամբողջությամբ պայմանավորված է եգիպտացորենի գների անսպասելի աճով, որը հետևանք է ԱՄՆ-ում ջրհեղեղի և անձրևների պատճառով տվյալ մշակաբույսի սպասվող արտադրանքի ծավալների նվազեցմամբ: Ցորենի գները հիմնականում անկում են գրանցել, իսկ բրնձինը՝ ընդհանուր առմամբ կայուն է եղել:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 3.2 տոկոսով, քանի որ աշխարհում շաքար արտադրող հիմնական երկրում՝ Հնդկաստանում, սպասվող արտադրանքի ծավալները գերազանցել են Բրազիլիայում արտադրության տարեկան 17 տոկոս անկումը: Էլեկտրաէներգիայի միջազգային գների անկումը, որի պատճառով նվազել է շաքարեղեգից բիովառելիք ստանալու պահանջարկը, նույպես բացասաբար է ազդել շաքարի գների վրա:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 1.1 տոկոսով՝ շնորհիվ արմավենու յուղի արժեքի նվազման, ինչը առաջատար արտահանող երկրներում պաշարների մեծ ծավալների առկայության հետևանք է: Սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները չնչին աճ են գրանցել:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը մայիս ամսին կտրուկ աճել է, քանի որ խոզի մսի գնառաջարկը շարունակ բարձրացել է՝ Արևելյան Ասիայի երկրներից պահանջարկի մեծացմանը ցուգընթաց, որտեղ խոզերի աֆրիկյան ժանտախտը վնասներ է հասցրել: Տավարի մսի գինը ապրիլին արձանագրված բարձր գնի համեմատ նվազել է, ինչը ազդում է արտահանման համաշխարհային գների վրա: