Մամուլի տեսություն 17.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108487-Մամուլի_տեսություն_17.06.2019
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հրապարակված սև ու սպիտակ տեսանյութին և այն պնդմանը,որ այդ տեսանյութն ապացուցում է Օմանի ծովում երկու նավթային լցանավերի վրա հարձակման մեջ Իրանի ներգրավվածությունը, Newsweek շաբաթաթերթը գրել է.«Իսրայելը, ԱՄԷ-ը, Արաբիան և նույնիսկ Միացյալ Նահանգները կարող են լինել նավթատար նավերի հետ կապված միջադեպի հեղինակը,քանի որ բավարար շարժառիթ ունեին այդ քայլին գնալու համար»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 17, 2019 12:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.06.2019

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հրապարակված սև ու սպիտակ տեսանյութին և այն պնդմանը,որ այդ տեսանյութն ապացուցում է Օմանի ծովում երկու նավթային լցանավերի վրա հարձակման մեջ Իրանի ներգրավվածությունը, Newsweek շաբաթաթերթը գրել է.«Իսրայելը, ԱՄԷ-ը, Արաբիան և նույնիսկ Միացյալ Նահանգները կարող են լինել նավթատար նավերի հետ կապված միջադեպի հեղինակը,քանի որ բավարար շարժառիթ ունեին այդ քայլին գնալու համար»:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Հակադարձ հաշվարկ INSTEX-ի իրագործման համար

Ավարտվում է «Իրանի հետ ֆինանսական փոխանակումների համար Եվրոպայի մեխանիզմը (INSTEX) իրագործելու նպատակով եվրոպական կողմին տրամադրված երկամսյա ժամկետը: Եթե համաձայնագիրը կնքած մյուս կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, Թեհրանը մինչև համաձայնագրից դուրս գալը, քայլ առ քայլ նվազեցնելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստաձնած պարտավորությունների կատարումը:

Չնայած ՀԳՀԾ-ից անցնում է քանի տարի, բայց միջուկային համաձայնագրում մնացած մյուս երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները,ինչն Իրանին մղեց  հակադարձ քայլի, մի գործընթաց,որի շարունակվելու դեպքում, չի բացառվում ՀԳՀԾ-ի տապալումը:

Անցած օրերի ընթացքում Թեհրանը հյուրընկալել է եվրոպական պատվիրակություններին:Իրանի պաշտոնատարների և նրանց միջև բանակցությությունների առանցքը կապված է եղել  ՀԳՀԾ-ի շրջանակում Թեհրանի ու Բրյուսելի քայլերի և միջուկային համաձայնագրի ապագայի հետ:

Չնայած Միջուկային համաձայնագիրը կնքած կողմերի խոստմնադրժության, նույնիսկ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց դեռ շարունակվում էր Իրանի ինքնազսպվածությունը,սակայն երբ միջուկային համաձայնագիրը կնքած մյուս անդամների կողմից գործնական քայլ չնկատեց  Թեհրանը փոխեց իր  որդեգրած ուղին և նվազեցրեց իր պարտավորությունների կատարումը: 

 

Քեյհան

Իսրայելը, ԱՄԷ-ը, Արաբիան և նույնիսկ Միացյալ Նահանգները կարող են լինել նավթային լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպի հեղինակը

Այն դեպքում,երբ  Միացյալ Նահանգները տեսանյութ է հրապարակել և պնդում է,որ այն ապացուցում է հինգշաբթի օրն Օմանի ծովում  երկու նավթային լցանավերի վրա հարձակման մեջ Իրանի ներգրավվածությունը, անկախ փորձագետները հարցականի տակ դնելով այդ տեսանյութը, ներկայացրել են այն երկրների անունները,որոնք հնարավոր է իրականացրած լինեն այդ հարձակումը:

Newsweek շաբաթաթերթն իր շաբաթ օրվա զեկույցում այդ միջադեպի մասին գրել է.«ԱՄՆ-ն հրապարակել է սև ու սպիտակ տեսանյութ որում ըստ ամերիկացի պաշտոնյաների պնդման՝ ենթադրաբար, իրանցիները հեռացնում են չպայթած ականը Kokuka Courageous տանկերից: 

Սակայն անկախ փորձագետներն ասել են,որ այդ տեսանյութը չի ապացուցում Իրանի ներգրավվածությունը լցանավերի վրա հարձակման գործում: Տարածաշրջանում կան բազմաթիվ այլ դերակատարներ, այդ թվում Իսրայելը, Էմիրությունները, Արաբիան և նույնիսկ Միացյալ Նահանգները, որոնք ունեին դրդապատճառ այդ հարձակումն իրականացնելու համար:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Զուր ջանքեր են գործադրվում Իրանին սպառնալիք ներկայացնելու համար

Իրանի դեմ հնչող անհիմն ու անտրամաբանական մեղադրանքները վերջ չունեն: Միլիտարիստ հոսանքները շատ դրդապատճառներ ունեն Իրանի իսլամական հանրապետությանը թակարդը գցելու և տարածաշրջանում պատերազմ հրահրելու համար: Այն ինչ խորհելու տեղիք է տալիս, դա Թրամփյան Ամերիկայի ու նրա դաշնակիցների կողմից օրինախախտումներն են և միջազգային իրավունքների ու օրենքների հիմնական սկզբունքների խախտումը: 

Կարելի է ասել,որ Թրամփյան Ամերիկայի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների թշնամական քաղաքականությունների նպատակն է Իրանին ներկայացնել միջազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:Այդ երկարատև նախագիծը  վերջին տարիներին Իրանի իսլամական հանրապետության ապալարվածության ու փոխգործակցության քաղաքականության և «5+1» խմբի հետ միջուկային համաձայնագրի արդյունքում ինչ-որ տեղ անհետացել էր: Այժմ թվում է,որ հակաիրանական շրջանակները փորձում են Սպիտակ տանը Թրամփի ներկայությունից օգտվելով  հետևել այդ երկարատև ծրագրին և առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից: 

 

1in.am

Մակրոնը Թուրքիայից պահանջել է հրաժարվել Կիպրոսում անօրինական ակտիվությունից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային դադարեցնել «անօրինական գործունեությունը» Կիպրոսի ափերի բացառիկ տնտեսական գոտում (EEZ)՝ հաղորդում է Reuters- ը: Եվրամիությունը կշարունակի իր կոշտ դիրքորոշումը այս հարցում՝ հավելել է նա:

«Ես ուզում եմ կրկին հաստատել իմ համերաշխությունը Կիպրոսի հետ և իմ աջակցությունը նրա ինքնիշխանությանը: Թուրքիան պետք է դադարեցնի անօրինական գործունեությունը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում», – ասել է Ֆրանսիայի նախագահը Մալթայում հարավեվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո:

Հիշեցնենք, որ Մայիսի 3-ին թուրքական Fatih նավը սկսել է գազի հորատանցք փորել Կիպրոսից 75 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող գոտում:

 

Tert.am

Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի հանդիպման արագ կազմակերպման մասին

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կարող է շատ արագ նախապատրաստվել: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են կազմակերպվել երկրների ղեկավարների թիմերի կողմից նույնիսկ գագաթնաժողովից անմիջապես առաջ:

«Միևնույն ժամանակ խոսելով հանդիպման մասին՝ Թրամփն, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել «ոտքի վրա» շփումը», - նշել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում: Նա հավելել է, որ այդ կերպ հնարավոր չի լինի քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերը:

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 28-29-ը ճապոնական Օսակա քաղաքում:

Armenpress.am

Փախստականների փոխադրող նավ Է խորտակվել Թուրքիայի ափերի մոտ

Փախստականների փոխադրող նավ Է խորտակվել Թուրքիայի արևմտյան ափերի մոտ, զոհվել Է առնվազն ութ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հայտնել Է «Անադոլու» գործակալությունը:

Նրա տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի Է ունեցել Էգեյան ծովում՝ Մուղլայի նահանգի Բոդրումի շրջանում: Խորտակված նավը գտնվում Է 34 մետր խորության վրա: Առափնյա պահպանության ուժերը կարողացել են փրկել 31 մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Armenpress.am

Moody՚s-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել Է մինչեւ «B1», կանխատեսումը բացասական Է

 

Moody՚s Investors Service միջազգային ռեյտինգային գործակալությունը Թուրքիայի Էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը նվազեցրել Է մեկ աստիճանով՝ «BA3»-ից մինչեւ «B1», վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը բացասական Է: Այդ մասին ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

«Վարկանիշի նվազեցումը արտացոլում Է Moody՚s-ի կարծիքն այն մասին, որ վճարային հաշվեկշռի ճգնաժամի ռիսկը շարունակում Է աճել, դրա հետ միասին նաեւ՝ պետական պարտաթղթերի գծով դեֆոլտի ռիսկը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Moody՚s-ը գտնում Է, որ Թուրքիայի ինստիտուցիոնալ կայունության եւ քաղաքականության արդյունավետության բնագավառում կատարված բացասական փոփոխությունները ճնշում են գործադրում ներդրողների վստահության վրա, եւ այդ ամենն ավելի ու ավելի շատ Է գերազանցում երկրի ավանդաբար ուժեղ կողմերը, ներառյալ նրա դիվերսիֆիկացված տնտեսությունը եւ պետական պարտքի ցածր մակարդակը: Թուրքիայի տնտեսությունն անցյալ տարի աճել Է ընդամենը 2,6 տոկոսով, ինչը նվազագույն ցուցանիշն Է դարձել վերջին տասը տարվա ընթացքում, իսկ համախառն ներքին արդյունքը բնակչության մեկ շնչի հաշվով նույնիսկ ընկել Է: Վեջին 15 տարվա ընթացքում ռեկորդային Է դարձել անցյալ տարվա գնաճի մակարդակը, ավելացել Է գործազրկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: