Մամուլի տեսություն 21.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108640-Մամուլի_տեսություն_21.06.2019
Իրանի այսօրվա մամուլն անդրադարձել է ԱՄՆ-ի լրտեսական ԱԹՍ-ի Իրանի օդային տարածք մուտք գործելուն և ԻՀՊԿ ուժերի կողմից խոցվելուն
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 21, 2019 14:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  21.06.2019

Իրանի այսօրվա մամուլն անդրադարձել է ԱՄՆ-ի լրտեսական ԱԹՍ-ի Իրանի օդային տարածք մուտք գործելուն և ԻՀՊԿ ուժերի կողմից խոցվելուն

Էթեմադ օրաթերթ

Իրանն ունի հեքիաթային արագություն ունեցող հրթիռներ

Ռուսական Սպուտնիկ գործակալությունը հինգշաբթի օրը գրել է. «Հինգշաբթի օրը, ամերիկյան Global Hawk անօդաչու ինքնաթիռը մուտք է գործել Իրանի օդային տարածք, ինչից հետո խոցվել է ԻՀՊԿ օդուժի կողմից: Ամերիկացիները հայտարարում էին, որ այս ինքնաթիռը հնարավոր չէ ոչ հայտնաբերել և ոչ էլ խոցել: Եվ Իրանի ԶՈՒ օդուժն իր հեքիաթային արագությամբ հրթիռներով բացահայտեց ամերիկացիների միֆերը»:

Իրան օրաթերթ

Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը հաւտարաել է, որ մի ռուսական ռմբարկու, երկու անգամ անօրինական կերպով մուտք է գործել այդ երկրի օդային տարածք:

Ճապոնական NHK լրատվական ցանցը գրել է, որ ռուսական օդանավը ճապոնական կործանիչների ուղեկցությամբ լքել է տարածքը:

Ճապոնիայի Կիոդո րատվական ծառայությունը հաղորդել է, որ դեպքը տեղի է ունեցել Օկինավա և Հիչիջո կղզիների մերձակայքում: Այս ռազմավարական նշանակությամբ ռմբարկուն սովորաբար կիրառվում է Ատլանտյան, Խաղաղ օվկիանոների և Սև ծովի տարածքներում:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր բոլոր ռազմական թռիչքներն իրականացվում են միջազգային և ազատ ջրերի վրա թռիչքների օրենքների համապատասխան:

Համշահրի օրաթերթ

Բայդենի ասելով, Թրամփի ռազմավարությունն Իրանի նկատմամբ ողբերգություն է

ԱՄՆ նախագահի նախկին օգնականը դատապարտել է Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահի քաղաքականությունը, նշելով, որ դա ողբերգություն է:

Ջո Բայդենն ԱՄՆ 2020թ նախագահի թեկնածուներից է: Նա հայտարարել է, որ Միջին Արևելքում ԱՄՆ-ի կենսական շահերից է բխում, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք չբերի, իսկ նավթը անարգել արտահանվի Հորմոզի նեղուցից: Նա քննադատել է նաև Թրամփի կողմից միջուկային համաձայնագրցի դուրս գալը, նշելով, որ արդյունքում Իրանը թշնամական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ:

Քեյհան օրաթերթ

Օթերևութաբանության համաշխարհային կազմակերպութունը Ժնևում հայտարարել է, որ Քուվեյթում ու Պակիստանում այս տարի գրանցվելու է 56/7 աստիճան շոգ, ինչը մոտ է Կալիֆոռնիայում գրանցված 76 աստիճան ռեկորդային շահին:

armenpress.am

Ինդոնեզիայում 30 մարդ Է զոհվել կրակայրիչների ֆաբրիկայում բռնկած հրդեհից

Ինդոնեզիայում 30 մարդ, այդ թվում՝ երեք երեխա Է զոհվել գազային կրակայրիչների ֆաբրիկայում բռնկած հրդեհից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին հայտնել Է Jakarta Post թերթի ինտերնետ տարբերակը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ողբերգությունը տեղի Է ունեցել ուրբաթ առավոտյան Հյուսիսային Սումատրայի նահանգի Բինջայի շրջանում: Ականատեսների ասելով՝ ֆաբրիկայի շենքում նախ պայթյուն Է որոտացել, ինչից անմիջապես հետո ուժգին հրդեհ Է սկսվել: Քանի որ ֆաբրիկան գտնվում Էր նեղ փողոցներ ունեցող շրջանում, դժվարացել Է պատահարի վայր հրշեջ հաշվարկների ժամանումը, ինչն զգալիորեն դանդաղեցրել Է հրդեհի մարումը: Չնայած հրշեջների ու տեղի կամավորների ջանքերին, ֆաբրիկայի շենքն ամբողջությամբ այրվել Է: Այն բանից հետո, երբ հրդեհը մարել Է, հրշեջներն ու ոստիկանները հայտնաբերել են ձեռնարկության զոհված աշխատակիցների 30 մարմին: Նրանց թվում են երեք երեխաներ, որոնց մայրերն, ըստ երեւույթին, նրանց իրենց հետ բերել Էին աշխատավայր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am

Զախարովան սադրանք Է համարել արմատականների անկարգությունները Թբիլիսիում

Արմատականների կողմից Թբիլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք Էր, որը կվնասի հենց Վրաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին Facebook-ի իր Էջում գրել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես հաճախ եմ հարցնում Վրաստանում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին եւ նրանց արյունակիցներին՝ ռուսաստանցիների համար որքանով Է անվտանգ վրացական նավահանգիստներ ուղեւորվելը: Պատասխանը միշտ Էլ մեկն Է՝ 100 տոկոսով անվտանգ Է,-նշել Է նա:-Այ՛ո, մենք երեկ տեսանք այս մղձավանջային, ի դեպ, տուրիստական սեզոնի թեժ շրջանում սարքված սադրանքը: Այժմ Վրաստանում որեւԷ մեկը կարո՞ղ Է երաշխավորել, որ սադրիչների կողմից բորբոքված ամբոխը չի նետվի ավերելու հյուրանոցները: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հեղեղված Է ԶԼՄ-ների հարցերով՝ ինչ հանձնարարականներ կան ռուսաստանցիների կողմից Վրաստան այցելության վերաբերյալ»: «Անձամբ ինձ համար եզրակացությունը վշտալի Է՝ երեկվա ջարդերը ամենից ավելի մեծ վնաս հասցրեցին հենց Վրաստանին»,-հավելել Է դիվանագետը: Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսատեցության սադրանք Է որակել հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքները:

«Այն ամենը, ինչ երեկ տեղի ունեցավ Վրաստանում, ոչ այլ ինչ Է, քան ռուսատեցության սադրանք: Իհարկե, չի կարող մեր խիստ անհանգստությունը չառաջանցնել այն փաստը, որ ագրեսիվ դրսեւորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»,-ասել Է Պեսկովը: Միչ այդ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել Է, որ Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար: «Դա մեկ անգամ եւս ցույց Է տալիս վրացի քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լարվածությունը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել Է ռուս բարձրաստիճան դիվանագետը: Դրա հետ մեկտեղ Կարասինը հայտարարել Է, որ Ռուսաստանը կշարունակի մեթոդաբար աշխատել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

Առնվազն տասը մարդ Է զոհվել Բաղդադի մզկիթում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից