ԱՄՆ-ի պետական մարմիններում Իրանի հարցով քաոսային վիճակ է առաջացել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108644-ԱՄՆ_ի_պետական_մարմիններում_Իրանի_հարցով_քաոսային_վիճակ_է_առաջացել
Իրանի օդային տարածքում ամերիկյան ԱԹՍ-ի կործանվելուց հետո, ԱՄՆ-ի կառավարության մեջ Իրանի հարցով էլ ավելի քաոսային վիճակ է ստեղծվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2019 14:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պետական մարմիններում Իրանի հարցով  քաոսային վիճակ է առաջացել

Իրանի օդային տարածքում ամերիկյան ԱԹՍ-ի կործանվելուց հետո, ԱՄՆ-ի կառավարության մեջ Իրանի հարցով էլ ավելի քաոսային վիճակ է ստեղծվել:

Նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի բարձրաստիճան պետայրերի, այդ թվում ավագ կոնգրեսականների մասնակցությամբ Սպիտակ Տանը կայացած արտակարգ նիստից հետո, որոշ լրատվամիջոցներ հայտարարեցին, որ Թրամփը հրահանգել է հարձակվել Իրանի որոշ կարևոր դիրքերի դեմ, սակայն վերջին պահին չեղարկել է հրամանը:

Հինգշաբթի օրը, Թրամփն հայտարարեց, թե միգուցե Իրանը սխալվել է և հավանաբար, իրանցի գեներալներից մեկը, սխալմամբ հրահանգել է կործանել ամերիկյան ԱԹՍ-ը:

Ավելի վաղ ևս, հակադարձելով Օմանի ծովում երկու նավթային լցանավերի կործանմանը, Թրամփը նշել էր, որ այդ պայթյունները մեծ չեն եղել:

Ամեն դեպքում, ԱՄՆ-ի ռազմական ոտնձգությունների դիմաց Իրանի կտրուկ պատասխանից սարսափելով, Սպիտակ Տունն ավելի զգուշավոր է վարվում:

ԻԻՀ, բազմիցս, ամենաբարձր մակարդակով, այդ թվում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի միջոցով, ընդգծել է, որ ոչ մի երկրի դեմ պատերազմելու մտադրություն չունի և երբեք նախահարձակ չի լինելու: Սակայն երկրի տարածքային ամբողջականության պահպանումը և երկնատարածքն ու ջրատարածքը պաշտպանելը Իրանի կարմիր գիծն են համարվում, որոնց պաշտպանության համար Իրանը ոչ մի քայլից չի խուսափելու և նույնիսկ կործանելու է ամերիկյան ոտնձգիչ ինքնաթիռները:

 200 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան ամենաարդիական ԱԹՍ-ի կործանումը վկայում է իր ազգային շահերը պաշտպանելու Իրանի բարձր կարողության մասին:

Իրանի կողմից նման մոտեցումը լուրջ կասկածներ է առաջացրել ամերիկացի դիվանագետների մոտ: Դեմոկրատականները, հակապատերազմ ակտիվիստների և ԱՄՆ-ի նախկին կառավարության անդամները խիստ մտահոգված են, որ Թրամփի հակաիրանական մոտեցումներն Իրանի նման հզոր երկրի դեմ, կհանգեցնեն պատերազմի:

Այս բոլորն այն դեպքում, երբ Իրանի և միջուկային համաձայնության դեմ ճոռոմաբանություն կատարող Դոնալդ Թրամփը բազմիցս ԱՄՆ-ի նախորդ պետայրերին քննադատել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում մեծածախս ու անվերջանալի պատերազմներ հրահրելու կապակցությամբ:

Ամեն դեպքում, վերջին երկու տարիների ընթացքում Թրամփի և Բի խմբի ձեռնարկած քայլերի պատճառով,  ԱՄՆ-ը հայտնվել է վտանգավոր մոլեռանդության մեջ, որից հաղթող դուրս գալն անհնար է թվում, հաշվի առնելով ԱՄՆ-ի առավելագույն ճնշմանը դիմակայելու ԻԻՀ վճռակամությունը: Իրավիճակը կփոխվի այն դեպքում, երբ ԱՄՆ-ը փոխի Իրանի նկատմամբ իր մոտեցումը, կատարի ՀԳՀԾ-ի շրջանակում  իր պարտավորությունները և հատուցի Իրանի ժողովրդին պատճառած վնասները: