Մամուլի տեսություն 22.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108663-Մամուլի_տեսություն_22.06.2019
Այսօր Իրանի օրաթերթերի մեծ մասն անդրադարձել են Իրանի օդային տարածքում ամերիկյան լրտեսական ինքնաթիռի կործանմանը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 22, 2019 08:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.06.2019

Այսօր Իրանի օրաթերթերի մեծ մասն անդրադարձել են Իրանի օդային տարածքում ամերիկյան լրտեսական ինքնաթիռի կործանմանը

«Խորասան օրաթերթ»

Արաշի նետը

Իրանական հրթիռի ուժն ու ուղերձը, որին հաջողվել էր հինգշաբթի առավոտյան խոցել Իրանի օդային տարածք մուտք գործած ամերիկյան լրտեսական ինքնաթիռը, լիովին կարող են գնահատել միայն Իրանի ու ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաները:

Փորձագետների ասելով, կարելի է  ասել, որ ուղերձը կայանում էր նրանում, որ ԱՄՆ-ն այսուհետև պեքտ է ավելի ուշադիր լինի Իրանի նկատմամբ իր քայլերում, քանի որ ԻԻՀ թույլ չի տա Վաշինգտոնին մոտենալ իր սահմաններին: ԻՀՊԿ օդուժի հարվածն ուղղված էր ոչ միայն ամերիկյան ԱԹՍ-ին, այլ նաև Իրանի ռազմական կարողության  վերաբերյալ Սպիտակ տան որոշ պաշտոնյաների սխալ գնահատականներին:

Իրանական հրթիռի կողմից խոցված ԱԹՍ-ը ամերիկյան գերժամանակակից 200 մլն դոլար արժողությամբ սարք է: Այս  սարքի խոցումն ապացուցում է, որ Իրանի ՀՕՊ ուժերն այսօր ավելի պատրաստված են և կարողացել են խոցել մի քանի տարի առաջ խոցված ամերիկյան մեկ այլ ԱԹՍ-ից առավել ժամանակակից թռչող սարք և եթե ԱՄՆ-ն կրկին փորձի նման քայլի դիմել, ապա իրանական հրթիռները կոչնչացնեն ամերիկյան «թաքնված թռչուններին»:

 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրարթերթ

FATF-ը ևս չորս ամսով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

 Ուրբաթ օրը, Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը հայտարարել է, որ որոշում է կայացրել ևս չորս ամսով երկարաձգել Իրանի դեմ հակազդեցությունների կասեցման ժամկետը:

FATF-ը պահանջել է առավել լայն  վերահսկլողություն սահմանել Իրանի ֆինանսական գործունեության նկատմամբ:

Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը ձևավորվել է 1989թ:

2001թ սկսած, ԱՄՆ-ն FATF-ից օգտվում է որպես այլ երկրների դեմ պատժամիջոցների կիառման արդյունավետ միջոց

 

«Իրան» օրաթերթ

Սաուդյան Արաբիային իր պատմության մեջ երբեք այսքան չէր մեկուսացել ու ճնշվել

Ռիադի կառավարությունը թերևս պարտավոր է հատկապես հինգշաբթի օրը համարել իր պատմության սև օրերից մեկը:

Հինգշաբթի օրը, Բրիտանիան և ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիայի երկու առանցքային դաշնակիցները և այն երկրները, որ ամենաշատ սպառազինություններն են վաճառում Ռիադին, կայացրել են երկու կարևոր որոշումներ: Առաջինով արգելվում է զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային, երկրորդով այդ քայլն անօրինական է  համարում:

ՄԱԿ-ը չորեքշաբթի օրը հրապարակեց մի զեկույց, որում նշված էր, որ սաուդյցի թագաժառանգ Մուհամմադ Բին Սուլթանն այդ երկրի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հարցով պետք  է հարցաքննվի:

Անցած շաբաթ, Սաուդյան Արաբիայի դեմ միջազգային բողոքի ալիք բարձրացավ, երբ այդ երկրում մահապատժի վճիռ արձակվեց մի պատանու նկատմամբ, որը կալանավայրում է 13 տարեկանից: Միջազգային ճնշումների արդյուքնում, Ռիադը չեղարկեց դատավճիռը:

Մյուս կողմից, Եմենի Անսարալլահ շարժման շարունակական հարձակումներն ավելի ծանր վիճակի մեջ են դրել Սաուդյան Արաբիային:

 

«Համշահրի» օրեթեր

Ռուսների դեմ ուղղված վրացների ցույցերի ընթացքում վիրավորվել են տասնյակ  մարդիկ

Թբիլիսիում Խորհրդարանի շենքի առջև, հազարավոր վրացիներ բողոքել են այդ երկրի ներքին գործերին ՌԴ միջատության դեմ:

Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, թույլ չտալով, որ ցուցարարները մուտք գործեն խորհրդարանի շենք:

Բողոքարարներից ոմանք, ովքեր հակառուսական կոչեր են հնչեցրել, մտադրություն  են ունեցել մուտք գործել խորհրդարանի շենք: Վրաստանի ԱՆ հայտարարել է, որ ցույցերի ընթացքում վիրավորվել է  28 ոստիկան և 14 ցուցարար

 

armenpress.am

Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման Է ենթարկել 305 ցուցարարի

Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ցուցարարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին կայացած բրիֆինգում հայտնել Է գերատեսչության փոխղեկավար Վլադիմիր Բորցվաձեն:

«Ակցիայի մասնակիցների ագրեսիվ մասը ողջ գիշերվա ընթացքում շարունակում Էր իրավախախտումներ կատարել: Լուսաբացին նրանք ոչնչացրել են ոստիկանական ու քաղաքացիական ավտոմեքենաներ եւ ավերածություններ գործել հարակից տարածքի մասնավոր օբյեկտներում: Տարբեր իրավախախտումների համար բերման Է ենթարկվել ակցիայի 305 մասնակից»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

 

ԱՊՀ տնտեսական խորհրդի Մինսկում կայացած նիստում, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնակիցների քննարկմանն են ներկայացվել 2018 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների, ԱՊՀ մասնակից պետություններում արժույթի գնողունակության պարիտետի հիման վրա միջազգային համադրումների ծրագրի ուղղությամբ աշխատանքների իրականացման, ինչպես նաև մինչև 2025 թվականը թռչնագրիպի և Նյուքասլի հիվանդության դեմ պրոֆիլակտիկայի և պայքարի ուղղությամբ համատեղ գործողությունների համալիրի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում համաձայնեցվել են մի շարք նախագծեր, մասնավորապես՝ նորարարական, էներգետիկ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, առողջապահության, հակամենաշնորհային մարմինների գործունեության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:ԱՊՀ տնտեսական խորհրդի մասնակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շուրջ: Նիստի ընթացքում զեկուցվել է նաև մի շարք միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքը:ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո հունիսի 21-ի երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվելու Մինսկում կայանալիք Երկրորդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

 

panorama.am

Այս պահին դեպի Վրաստան թռիչքներ է իրականացնում ռուսական վեց ավիաընկերություն

Այս պահին դեպի Վրաստան թռիչքներ են իրականացնում ռուսական վեց ընկերություններ՝ «Red Wings», «Սիբիր», «Ուրալյան ավիաուղիներ»,«Պոբեդա», «Աէրոֆլոտ», «Նորդավիա»։ Ինչպես գրում է «Գրուզիա օնլայն»-ը չվերթներն իրականացվում են Թբիլիսիի, Քութայիսիի, Բաթումիիօդանակավայաններ։Ռուսաստանից Վրաստան չվերթներ են իրականացվում Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից,  Սամարայից, Եկատերինուրգից, Պերմից, Ռոստովից, Կրասնոդարից, Սոչիից, Նովոսիբիրսկից, Կազանից։

Դեպի Ռուսաստան թռիչքներ են իրականացնում վրացական երկու ավիաընկերություններ՝ «Georgian Airways» և «My Way Airlines»։Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հուլիսի 8-ից դադարեցվելու են ռուսական ավիաընկերությունների կողմից Ռուսաստանի տարածքից դեպի Վրաստանի տարածք իրականացվող չվերթները։ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ. Պեսկովը հայտարարել է, թե որ դեպքում Ռուսաստանը թույլ կտա ավիափոխադրումների իրականացումը։

 

panorama.am

Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ

Կրեմլում նշել են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ավիափոխադրումները դեպի Վրաստան վերականգնելու համար։ Դա ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացումն է։ Գրում է «Ինտերֆաքս»-ը։«Վրաստանում իրավիճակը պետք է նորմալանա, պետք է չեզոքացվեն մեր քաղաքացիների համար բոլոր վտանգներն ու սպառնալիքները»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին ռուսների տեղափոխումը Ռուսաստանից Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։ՌԴ կառավարությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների ու նրանց բեռների վերադարձը կազմակերպելու համար։