Ո՞վ է մեղավոր Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատարների հանդիպումները չարդյունավորվելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108726-Ո_վ_է_մեղավոր_Հայաստանի_և_Ադրբեջանի_պաշտոնատարների_հանդիպումները_չարդյունավորվելու_համար
Վերջերս սրվել են Հայաստանի ու Արցախի պետայրերի միջև տարաձայնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2019 08:18 Asia/Tehran
  • Ո՞վ է մեղավոր Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատարների հանդիպումները չարդյունավորվելու համար

Վերջերս սրվել են Հայաստանի ու Արցախի պետայրերի միջև տարաձայնությունները:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Իլհամ Ալիևի կառավարությանն է պատասխանատու ճանաչում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատարների հանդիպումների չարդյունավորվելու համար:

Դավիթ Բաբայանն ասել է.«Բաքվի ու երևանի պաշտոնատարների ուղղակի հանդիպումներն ազդեցիկ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն մինչև այնքան ժամանակ, որ Բաքուն չփոխի իր մոտեցումը, այդ հանդիպումներն ապարդյուն են լինելու»:

Բաբայանը նշել է, որ Բաքուն միշտ լարվածության է ձգտել և հարցականի տակ է դնում փոխվստահությունը:

Մի շարք վերլուծաբաններ այն համոզման են, որ նման հայտարարություններով Արցախը փորձում է մաս կազմել խաղաղության բանակցություններին: Հայերը պնդում են, որ Հայաստանից բացի, Ղարաբաղը նույնպես պետք է ներկա լինի Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում: Այդ հարցն առաջ է քաշվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ կողմերի միջև բանակցության առաջին տարվանից: Սակայն Բաքվի պաշտոնատարները Ղարաբաղն ադրբեջանական տարածք են համարում և դեմ են հայկական կողմի այդ պահանջին:

Այս հարցը, ինչպես նաև կողմերի միմյանց չվստահելը և ազերի պաշտոնատարների ընկալումը, թե Մինսկի խմբի համանախագհներն չեն հարգում անկողմնակալ պահվածքը, արգելք են հանդիսացել երկարատև այս հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ կապակցությամբ, Ադրբեջանի ռազմական փորձագետ Օզեիր Ջաֆարովն ասել է.«Մինսկի խմբի համանախագահների կողմնակալ մոտեցումներով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հույսեր չկան»:

Նշելով, որ արևմտյան պետություններն իրենց կողմնակալ մոտեցումներով ապահովում են Հայաստանի և Արցախի հայության շահերը, ռազմական ու անվտանգության հարցերի ազերի փորձագետն ասել է.«Ավելի քան երկու տասնամյակ անց, Ադրբեջանի ժողովուրդն ու Բաքվի պաշտոնատարներն այլևս չեն վստահում Մինսկի խմբի միջնորդներին»:

Դավիթ Բաբայանն այն պայմաններում է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատարների հանդիպումների մասին արտահայտվել, երբ վերջին ամիսների ընթացքում երկու երկրի ղեկավարներն ու արտգործնախարարները Վիեննայում, Մոսկվայում ու Վաշինգտոնում մի քանի հանդիպումներ են ունեցել, որոնք կողմերը «կառուցողական» ու «հաջող» են բնութագրել:

Ամեն դեպքում, վերջին շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Արցախի պետայրերի միջև ծագած տարաձայնությունները խնդիր են դարձել խաղաղության բանակցությունների շարունակման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հովանավորելու պատճառով, Արցախի ղեկավար այրերին ժողովրդին կառավարելու իրավասությունից զուրկ դիվանագետներ է անվանել:

Թվում է, թե այն դեպքում կարելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ակնկալել, երբ կկարգավորվեն Հայաստանի ու Արցախի միջև տարաձայնությունները և կքննարկեն Ադրբեջանի կառավարության դիրքորոշումները: