Մամուլի տեսություն 24.06.2019
Շուտով տեղի կունենա «դարի գործարք» ամերիկյան և հակապաղեստինյան նախագծի շնորհանդեսը: Ալե Սաուդն իր ընդդիմադիրների աջակցությունը շահելու համար, կաշառք է տալիս:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Զրույց՝ արաբ հարևանների հետ
ԱՄՆ-ի Ազգային ավտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, բռնագրավված Պաղեստին կատարած այցի ընթացքում, փորձեց սիոնիստներին իրազեկել այն բարդ իրավիճակի մասին, որի առջև Թրամփին մոտ կանգնած մարդիկ հայտնվել են Իրանի ջրերում Global Hawk անօդաչու թռչող սարքի կործանման արդյունքում:
Ի դեպ Բրայան Հուկը այցելել է Ռիադ և փորձել սանձել Թրամփի ռազմավարական սխալների ու անկարողությունների նկատմամբ Սաուդյան արքունիքի հիասթափությունը:
Տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ Թրամփի հակասական ու շտապողական վարքերը հակառակ արդյունք են տվել և Թրամփը հայտնվել է նոր քննադատությունների թիրախում: ԱՄՆ-ի ԶԼՄ-ները և քաղաքական գործիչները բողոքել են Թրամփի դեմ, թե ինչու պարզ ու կայուն քաղաքականություն չի վարում տարածաշրջանի իրադարձությունների նկատմամբ և ամեն րոպե չկշռադատված հայատարարություն է անում, որոշում է ընդունում, ապա անմիջապես հրաժարվում դրանից, ինչի արդյունքում Սպիտակ Տունը հայտնվել անելանելի իրավիճակում:
«Արմանե Էմռուզ» օրաթերթ
Չեղարկվելու է օտարերկրյա զբոսաշրջիկների անձնագրերում Իրան մուտքի ու ելքի կնիքները
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրամանագրով չեղարկվելու են օտարերկրյա զբոսաշրջիկների անձնագրերում Իրան մուտքի ու ելքի կնիքները:
Շատ փորձագետներ համոզված են, որ Իրանի նախագահի այդ որոշումն ինքնըստինքյան կխթանի օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, քանզի կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շատ զբոսաշրջիկներ իրենց անձնագրերում Իրան մուտքի ու ելքի կնիքների պատճառով խուսափել են այցելել Իրան: Հետևաբար օտարերկրյա զբոսաշրջիկների անձնագրերում Իրան մուտքի ու ելքի կնիքների չեղարկումը կարող է դրական արդյունքներ ունենալ:
«Համդելի» օրաթերթ
Արդյո՞ք Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն եռանկյունի դաշինք կկազմեն ԱՄՆ-ին դիմակայելու համար
Արևելյան երկրների եռանկյունային ռազմավարորությունը արևմտյան հոսանքին դիմակայելու համար
Իրանը համաշխարհային խնդիրներում և միջազգային ճգնաժամերից դուրս գալու հարցերում ներդրում է կատարել Ռուսատանի ու Չինաստանի հետ կապված: Իրանը թե այդ երկրների դաշնակիցն է համարվում և թե հարմար շուկա է այդ երկրների, հատկապես՝ Չինաստանի արտադրանքի համար և միջազգային շատ հարցերում համակարծիք է Ռուսաստանի ու Չինաստանի հետ:
Ռուսաստանի ու Չինաստանի կողմից Անվտանգության Խորհրդի որոշ բանաձևերի վրա վետո դրվելը Իրանին դարձրել է ՄԱԿ-ի պատմության մեջ այն միակ երկիրը, որ գտնվում է ՄԱԿ-ի կանոնագրի 7-րդ հոդվածի ներքո, սակայն նրա դեմ ռազմական հարձակում չի իրականացվել: Այս երեք երկրները Եվրասիական տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի կարևորագույն դերակատարներն են, ընդ որում շատերը մեծ հույս են կապել այս եռյակի միավորման հետ:
«Քեյհան» օրաթերթ
Ալե Սաուդը «դարի գործարք» նախագիծը փրկելու համար դիմել է խոշոր կաշառքներ տալուն
Մանամայի նիստի կայացման դեմ բողոքի ալիքը տարածվել է արաբական ու իսլամական շատ երկրներում: Հաղորդումների համաձայն, Հորդանան Գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում Պաղեստինի ժողովուրդը, հեղափոխական շարժումները, նույնիսկ Պաղեստինի ինքնավար վարչակազմը և վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը դիրքորոշվել են հունիսի 25-26-ին Մանամայում կայանալիք նիստի դեմ:
Այդ դիրքորոշվելն ու ընդդիմանալը կարելի է տեսնել նաև Լիբանանում, Մարոկկոյում, Թունիսում, Հորդանանում, Իրաքում և մի քանի այլ երկրներում:
Սիոնիստական Globes թերթը հղում անելով սաուդյան մի դիվանագետի գրել է.«Արաբիան և այլ երկրներ պատրաստ են հսկայական ներդրում անել դարի գործարք նախագծում,որի մասին երբեք չեն կարող երևակայել պաղեստինցիները:
Armenpress.am
Ֆրանսիան հավանություն չի տալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի մտադրությանը
Ֆրանսիան բացասաբար Է վերաբերվում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հայտարարությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր Ֆրանսիայի պետական քարտուղար Ամելի դե Մոշալենը հայտարարել Է հունիսի 24-ին CNews-ին տված հարցազրույցում:
«Ֆրանսիան չի կարող հավանությամբ վերաբերվել այն բանին, ինչը նպաստում Է (Իրանում) իրադրության Էսկալացմանը: Այն, ինչ ներկայում տեղի Է ունենում Իրանի շուրջ, մենք դիտարկում ենք որպես չափազանց վտանգավոր իրադարձություններ: Տարբեր կողմերից՝ Իրանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների կողմից, հնչում են քաղաքական գործիչների ռազմաշունչ հայտարարություններ, որոնք չի կարելի խելամիտ եւ պատասխանատու համարել, թեեւ դրանք հենց այդպիսին պետք Է լինեին ներկա իրավիճակում»,-նշել Է դե Մոնշալենը: Նա ընդգծել Է, որ այդ կապակցությամբ «գլխավոր խնդիրը խաղաղության պահպանումն ապահովելն Է»:
«Իրանի հետ միջուկային գործարքի նկատմամբ երկրների տարբեր վերաբերմունքի պայմաններում Ֆրանսիան կարծում Է, որ անհրաժեշտ Է երկխոսություն վարել բոլորի հետ՝ ձգտելով հասնել իրադրության կայունացման, եւ գլխավորը՝ խուսափել այն միջադեպերից, որոնք կարող են հանգեցնել զինված հակամարտության հանկարծակի ծավալման կամ այնպիսի հայտարարությունների հայտնվելուն, որոնք նպաստում են լարվածության սաստկացմանը»: Պատասխանելով հարցերին՝ դե Մոնշալենն ընդգծել Է, որ «Ֆրանսիան ոչ մի դեպքում չԷր մասնակցի Իրանի հետ զինված հակամարտությանը, որը քիչ Էր մնում՝ այս օրերին սկսվեր»: «Մենք ամենեւին կողմնակից չենք գործողությունների ռազմաշունչ դինամիկային. մենք գտնվում ենք դիվանագիտական գործողությունների դինամիկայի ոլորտում»,-նշել Է նա: «Հենց դրա համար Էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը մտադիր են Օսակայում Քսանի խմբի առաջիկա գագաթնաժողովում առավելագույնս խորը կոնսուլտացիաներ անցկացնել իրադրությունը հանդարտեցնելու եւ լարվածությունը թուլացնելու համար»,-հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am
«Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների զոհն է դարձել». Լավրովը՝ Թբիլիսիում ստեղծված իրավիճակի մասին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը, հաղորդում է ria.ru-ն:
Ըստ նրա՝ Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների զոհն է դարձել:
«Ինչի՞ կարող է հանգեցնել արտասահմանից խորհուրդներին և հուշումներին կուրորեն հետևելը՝ վառ օրինակ է մեր հարևան Ուկրաինայի տխուր փորձը: Հսկայական ներուժ ունեցող երկիրը Պորոշենկոյի օրոք միջազգային օգնություն հայցողի մակարդակին էր հասել, զրկվել է արդյունաբերական բազայից, մինչ օրս տառապում է աշխատունակ բնակչության հսկայական արտահոսքից, էլ չեմ խոսում ներքին հակամարտության և հոգևոր ու քաղաքակրթական առումներով հասարակության պառակտման մասին», - ասել է Լավրովը ՌԴ շրջանային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
Ըստ նրա՝ արևմտյան աշխարհաքաղաքական ճարտարապետության հետևանքների ևս մի օրինակ է Վրաստանը, «որտեղ արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ծայրահեղ ազգայնականների անկարգությունների, ռուսատյացության վրա, միայն թե Վրաստանի ժողովրդի կապերը մեր պետության հետ խզվեն, ջնջեն մեր ընդհանուր պատմությունը»:
«Ուստի մենք սթափ ենք գնահատում միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների դերը, բայց միևնույն ժամանակ չենք մեկուսանում և պատրաստ ենք երկխոսել այն հարցերի շուրջ, որոնք մարդկությանը սպառնացող բոլոր վտանգները չեզոքացնելու համար համատեղ փոխշահավետ աշխատելու հնարավորություններ են ընձեռում»,- հավելել է նա:
Վրաստանում արդեն մի քանի օր է՝ իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Վրաստանից՝ այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։ Մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ին ավտոերթ կիրականացնեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է մի քանի տասնյակ տուժածի մասին:
168.am
Ուկրաինայի ԿԸՀ-ն Սահակաշվիլիի կուսակցությանը չթույլատրեց մասնակցել Ռադայի ընտրություններին
Ուկրաինայի Կենտրոնական ընտական հանձնաժողովը հրաժարվել Է գրանցել Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժումից» հանրապետության Գերագույն ռադայի պատգամավորության թեկնածուներին ինչպես կուսակցության ցուցակով, այնպես Էլ միամանդատ ընտրատարածքներում հուլիսի 21-ի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել Է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:
«Գերագույն ռադայի ընտրությունները հայտարարվել Էին մայիսի 21-ին, բայց կուսակցությունը ներկայացրել Է փաստաթղթեր, որոնցից հետեւում Է, որ «Նոր ուժերի շարժման» խորհուրդը ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը քննարկվել Է տակավին մայիսի 8-ին»,- նշում Է ԿԸՀ-ն: Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն արձանագրել Է, որ կուսակցության արտահերթ համագումարի հրավիրումն ու անցկացումը, ինչպես նաեւ թեկնածուների ցուցակի հաստատումը տեղի Է ունեցել կուսակցության կանոնադրության պահանջների խախտմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: