Մամուլի տեսություն 25.06.2019
ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների անարդյունավետության և դիմադրության վրա Իրանի դրած շեշտի ֆոնին, Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
«Քեյհան» օրաթերթ
ԱՄՆ-ի նոր հակաիրանական պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նոր պատժամիջոցներ են սահմանվել ԻԻՀ ղեկավարության դեմ:
Թրամփը, երկուշաբթի օրը, վերոնշյալ հրամանագիրը ստորագրելու ժամանակ ասել է. «Մենք շարունակելու ենք Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը»:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Էրդողանի թևը Սատամբուլում պարտություն է կրել
Թուրքիայում ի վերջո մի հոգու հաջողվել է պարտության մատնել Ռեջեբ Թայիբ Էրդողանի թևին: Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի առաջադրած թեկնածուն պարտություն է կրել Սամբուլի քաղաքապետի ընտրություներում: Էրդողանն ընտրույունների առաջին փուլի արդյունքները բողոքարկելով, կարողացել էր հասնել դրանց չեղարկմանը:
Կիրակի օրը կայացած ընտրություններում, Բինալի Յըլդըրըմը կորցրեց մարտի 31-ին ստացած ձայների 3.51 տոկոսը, իսկ քաղաքապետի մյուս թեկնածու Աքրամ Էմամօղլուի ձայներն ավելացան 5.23 տոկոսով: Էմամօղլուին հաջողվեց ձեռք բերել նաև նրանց ձայներն ովքեր չէին մասնակցել մարտի 31-ի ընտրություներին: Արդյունքում, իշխող կուսակցությանը չհաջողվեց ձեռք բերել քաղաքապետի աթոռը: Էմամօղլուն հաղթեց 9 տոկոս կամ 750 հազար ձայների տարբերությամբ:
«Ջավան» օրաթերթ
Իրանի բորսան ռեկորդ է արձանագրել
Վերջին 18 ամիսների ընթացքում, Իրանի տնտեսությունը եղել է անկայուն իրավիճակում: Տարադրամի տատանումներն ազդել են շուկաների վրա: Մի շարք շուկաներում գների բարձրացումը եղել է թռիչքային, ինչը որոշակի կապիտալ ունեցողների համար հաճելի էր, սակայն նրանց համար, որ զուրկ էին դրանից՝ տհաճ: Սակայն տնտեսությունն ունի սեփական մեխանիզմները և գնում է իր ընթացքով:
Ի վերջո, այս տատանումներից հետո, շուկայում հաստատվել է համեմատական կայունության, իսկ որոշ տեղերում անգամ գների անկում:
«Քեյհան» օրաթերթ
Նիգերիայի շիաները խաղաղ երթ են անցկացրել՝ «Ազատություն շեյխ Զաքզաքիին կարգախոսով»:
Վերջին մի քանի օրերին, Նիգերիայի մի քանի քաղաքների բնակիչներ, խաղաղ ցույց են անցկացրել, պահանջելկով ազատ արձակել այդ երկրի շիաների առաջնորդ շեյխ Զաքզաքիին:
Երթերն անցկացվել են Սուլջա, Կանո, Զարիա, Աբուջա և մի շարք այլ քաղաքներում: Ցուցարարները կոչ են արել ազատ արձակել շեյխ Զաքզաքիին:
Նիգերիայի իսլամական շարժումը վերջերս հայտարարել է, որ բանակին հրամայվել է սպանել շեյխ Զաքզաքիին:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ամերիկյան ԱԹՍ-ը խոցած հրթիռը լիաովին իրանական արտադրության է
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ամերիկյան ԱԹՍ-ը խոցած հրթիռը եղել է լիովին իրանական արտադրության:
Երկուշաբթի օրը, «ֆոտո-դիպլոմատ, համաշխարհային հեռանկար և իրանական արվեստ» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, Զարիֆը, պատասխանելով այն հարցմանը, թե որոշ արաբական աղբյուրների համաձայն, Իրանի օդային տարածքն անօրինական կերպով հատած ամերիկյան ինքնաթիռը խոցվել է ռուսական հրիթռով, ասել է. «Հրթիռն իրանական է, ինչը հպարտության առիթ է Իրանի ժողովրդի համար, քանի որ կարողացել է հասնել պաշտպանական նման մակարդակի»:
armenpress.am
Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճը
Ուկրաինայի պատվիրակությունը լքել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել Է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն:
«Մեր ամբողջ պատվիրակությունը լքել Է դահլիճը,-ասել Է նա:-Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մամսնակցելու Է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի վրա պատժամիջոցներ դնելուն»:
Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 25-ին հիասթափություն Է հայտնել ԵԽԽՎ-ի որոշման կապակցությամբ, որն անցած գիշեր հաստատել Է ՌԴ պատվիրակության լիազորությունները ամառային նստաշրջանում: «Հիասթափված եմ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների հաստատելու ԵԽԽՎ-ի որոշումից,-գրել Է քաղաքական գործիչը Facebook-ում:-Անցած շաբաթ ես անձամբ այդ հարցը քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հետ: Փորձել եմ համոզել պարոն Մակրոնին եւ տիկին Մերկելին, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձը հնարավոր Է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները:
Ափսոս, որ եվրոպացի մեր գործընկերները մեզ չանսացին եւ վարվեցին այլ կերպ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը մերժեց Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւը. Kyodo
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 25-ին մերժել Է հինգ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած բանաձեւի նախագիծը երկրի վարչապետ Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: Ինչպես հաղորդել Է Kyodo գործակալությունը, փաստաթղթին դեմ են քվեարկել կառավարող կոալիցիայի պատգամավորները, որի մեջ մտնում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Կոմեյտո» կուսակցությունը, որոնք ձայների մեծամասնություն ունեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդդիմությունը նախարարների կաբինետին մեղադրել Է, որ այն քաղաքացիներին մոլորության մեջ Է գցում եւ չի կարողանում հաջողություններ արձանագրել ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում: Ճապոնիայի Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն նաեւ հայտարարել Է խորհրդարանի ստորին պալատի արձակման եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panorama.am
Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին:
Պաշտպանական խմբից հայտնում են, որ դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:
Դատական ակտով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առկա է առերևույթ կասկած, որ քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին: