Մամուլի տեսություն 29.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108922-Մամուլի_տեսություն_29.06.2019
Իրանական մամուլն այսօր հիմնականում անդրադարձել է Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողվի նիստին ու Ճապոնիայի Օսակայում Մեծ Քսանյակի գագաթնաժողովին:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 29, 2019 13:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.06.2019

Իրանական մամուլն այսօր հիմնականում անդրադարձել է Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողվի նիստին ու Ճապոնիայի Օսակայում Մեծ Քսանյակի գագաթնաժողովին:

«Իրան»

Եվրոպական 7 երկրները մի հաղորդագրությամբ հովանավորել են ՀԳՀԾ-ն ու INSTEX-ի գործարկումը

Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի հետ միաժամանակ, եվրոպական 7 երկրներ Ավստրիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Սլովենիան, Իսպանիան և Շվեդիան, մի հաղորդագրությամբ տեղեկացրել են INSTEX ֆինանսական մեխանիզմի գործարկման համար տարվող ջնաքերի մասին՝ նպատակ ունենալով Իրանին համոզել հավատարիմ մնակ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին:

Այս հաղորդագրության մեջ ասված է.«Մենք տեղյակ ենք ՀԳՀԾ-ի տնտեսական բաժնի գործադրման հետ կապված բարդությունների մասին և Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԵՄ-ի արտաքին քայլ ծառայության ու Եվրահանձնաժողովի հետ համագործակցում ենք Իրանի հետ առևտուրը և ֆինանսական փոխանակումները դյուրին դարձնելու ուղղությամբ:

Հիշյալ հաղորդագրությունը INSTEX-ը այս ոլորտում նախագծված ամենալավ մեխանիզմներից մեկն է համարել ու հավելել է.«Դա կարևոր է, որ ԻԻՀ-ն հավատարիմ մնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունների լիովին գործադրմանը և հարգի այս համաձայնության բոլոր կետերը»:

 

«Համաշահրի»

Առևտրական տարաձայնություններ Մեծ քսանյակի նստաշրջանի առաջին օրվա ավարատին

Ճապոնիայի արևմուտքում գտնվող Օսակայում ավարտվել է Մեծ Քսանյակի անդամ երկրների նախագահների նստաշրջանի առաջին օրը:

Չնայած աշխարհում առևտրական լարվածությունների հետ կապված մտահոգություններին, նստաշրջանի բացման հանդիսության ժամանակ, Քսանյակի նախագահները ուրախ էին երևում: Սակայն Ճապոնիայի պաշտոնյաների խոսքերով շատերին մտահոգում է այն վտանգը, որ առկա տարաձայնությունները ստեղծել են աշխարհի տնտեսության համար:

Կարևորելով բաց և ազատ առևտրի անհրաժեշտությունը, Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն կատարել է նստաշրջանի առաջին նիստի բացումը:

ԱՄՆ-ի կողմից Չինաստանի ապրանքների համար սահմանված դիտավորյալ սակագները նախապես վերածվել էին վիճելի խնդրի:

Այս նստաշրջանին մասնակցկող ղեկավարներից շատերը մտահոգված են այդ երկրների միջև առևտրական տարաձայնությունների տարածման հավանականությամբ, ինչից նաև կտուժեն մյուս երկրները:

 

«Ջամե Ջամ»

ԱՄՆ-ի սենատը արգելել է կործանիչների հանձնումը Թուրքիային

ԱՄՆ-ի սենատը վավերացրել է մի փաստաթուղթ, ինչի համաձայն արգելեվել է կործանիչների հանձնումը Թուրքիային

Ամերիկացի 68 սենատորներ քվեարկել են այս փաստաթղթի օգտին, 8 սենատորներ դեմ են հանդես եկել:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում վավերացվելու դեպքում այս փաստաթուղթը կստորագրվի Դոնալդ Թրամփի կողմից և գործադրման կհանձնվի:

Այս փաստաթուղթը շեշտում է, որ եթե ապացուցվի Թուրքիան հրաժարվել է ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգ գնելու քայից, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու ՊՆ-ն կարող են կործանիչների վաճառքի արգելման հարցով բացառություն անել:

 

«Էթեմադ»

ՌԴ-ն պատրաստ է S-400 ՀՕՊ համակարգ առաքել Իրան

Տեխնիկական ու ռազմական հարցերով ՌԴ-ի դաշնային ծառայությունը հայտարարել է, որ այդ երկիրը պատրաստ է S-400 ՀՕՊ համակարգ առաքել Իրան, սակայն մինչ այժմ Իրանի կողմից այդ կապակցությամբ դիմում չի ներկայացվել:

Ուրբաթ օրը, տեխնիկական ու ռազմական հարցերով ՌԴ-ի դաշնային ծառայության ներկայացուցիչը հայտարարել է.«Մենք պատրաստ ենք այլ երկրներ, այդ թվում՝ Իրան S-400 ՀՕՊ համակարգ առաքելու հարցով բանակցություններ անցկացնել, հատկապես, որ այս համակարգի վաճառքը սահմանափակված չէ 2015թ. հունիսի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում վավերացված բանաձևով»:

 

news.am

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 600 կրակոց. Արցախի ՊՆ

Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

7or.am

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են վերսկսել առևտրի վերաբերյալ բանակցությունները

Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են եկել վերսկսելու առևտրի վերաբերյալ բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համաձայնության են եկել Ճապոնիայում G20 գագաթնաժողովի շրջանակում:

Թրամփն ասել է, որ բանակցությունները հոյակապ են եղել: Ավելի վաղ նա սպառնացել էր հավելյալ 300 մլրդ դոլարով բարձրացնել Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը: ԱՄՆ-ը և Չինաստանը՝ աշխարհի ամենամեծ երկու տնտեսություն ունեցողները, առևտրային պատերազմի մեջ էին անցյալ տարվանից:

 

7or.am

Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է «Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն՝ ընդգծելով, որ Քոչարյանը տնօրենների խորհրդի անդամ է արդեն 10 տարի։

«Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Հաշվի առնելով, որ առաջին հերթին չկան մեղադրանքներ, իսկ երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Հատկապես, որ նա տվել էր վերընտրվելու վերաբերյալ իր համաձայնությունը, երբ որոշ ժամանակով ազատության մեջ էր։ Կարծում ենք՝ այդպես ճիշտ է»,-ասել է Եվտուշենկովը Մոսկվայում կայացած «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։

Նշենք, որ «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նախկին կազմում Ռոբերտ Քոչարյանը գլխավորում էր նշանակումների, պարգևատրումների ու կորպորատիվ կառավարման կոմիտեն։

 

tert.am

«Մարդասիրական քայլ». ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստանի Դաշնություն) և Էնդրյու Շոֆերի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ, որոնք հանդես են եկել նաև Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի անունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն անդրադարձել է համանախագահների գրանցած վերջին հաջողություններին՝ մասնավորապես ապրիլի 15-ին Մոսկվայում և հունիսի 20-ին Վաշինգտոնում համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումներին:

Համանախագահները Սլովակիայի ԱԳ նախարարին են հայտնել են նաև մարդասիրական հարցերում գրանցած առաջընթացի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակման մասին:

Լայչակն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Մեկնաբանելով գերիների փոխանակումը՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է. «Մենք ողջունում ենք այս մարդասիրական քայլը»: Նա հավելել է, որ սա «ցույց է տալիս, որ երկխոսությունը հակամարտության հետևանքով տուժած մարդկանց համար կարող է դրական արդյունքներ գրանցե»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրել է ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ այդմ՝ հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվել է Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին:

Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի:

Միևնույն ժամանակ երեկ Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: