Մամուլի տեսություն 02.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109013-Մամուլի_տեսություն_02.07.2019
Այսօր իրանական մամուլն անդրադարձել է Իրանի կողմից ուրանի հարստացման 300 կիլոգրամի սահմանն անցնելուն
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 02, 2019 07:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.07.2019

Այսօր իրանական մամուլն անդրադարձել է Իրանի կողմից ուրանի հարստացման 300 կիլոգրամի սահմանն անցնելուն

Մարդոմսալարի օրաթերթ

ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատում

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանն անցել է ուրանի հարստացման համար սահմանված 300 կիլոգրամի սահմանը:

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է. «Գործակալությունը հաստատում է Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալը 300 կիլոգրամից անցնելու քայլը»:

ՄԱԳԱՏԷ-ի խոսնակն ասել է. «Մենք ԶԼՄ-ների միջոցով տեղեկացել ենք, որ Իրանն անցել է ուրանի հարստացման համար նախատեսված 300 կիլոգրամի սահմանը: Մեր դիտորները տեղում են և մեզ են փոխանցելու ուրանի հարստացման ծավալի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը»:

 

Քեյհան օրաթերթ

Սուդանի բանակը հարձակվել է մարդկանց վրա. Խարթումի աղետը կրկնվում է

Սուդանի ռազմական խորհուրդը, որը վայելում է ԱՄԷ-ի ու Սաուդյան Արաբիայի հովանավորությունը, և իրականացրել է Օմար Ալ Բաշիրի դեմ ուղղված հեղաշրջումը, բանակին հրամայել է ճնշել այդ երկրում անցկացվող բողոքի ցույցերը: Բանակը բռնություններ է կիրառել ցուցարարների դեմ, կրկնելով մոտ մեկ ամիս առաջ Խարթումում տեղի ունեցած հանցագործությունները:

 

Իրան օրաթերթ

Պատժամիջոցներ՝ օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների նկատմամբ

Երկուշաբթի օրը նշվում էր փախստականների համաշխարհային օրը: ՄԱԿ-ի Գլավոր ասամբլեան 19 տարի առաջ, այս օրը հռչակեց որպես փախստականների համաշխարհային օր: Այսօր աշխարհում փախստականների թիվը հասել է մոտ 70 միլիոնի: Տասնամյակներ շարունակ, Իրանն աշխարհի տարբեր երկրներից ընդունել է փախստականների: Վիճակագրական տվյալների համաձայն, Իրանում ապրում է 3 միլիոն ապօրինի և օրինական փախստական: Նրանց մեծ մասն աֆղանցիներ են, որոնք տնտեսկան և քաղաքական խնդիրների պատճառով, արտագաղթել են իրենց երկրից:

 

Համշահրի օրաթերթ

Պարսից Ծոցում վերահսկողություն իրականցնելու նոր ծրագիր

 

Washington Times օրաթերթը գրել է. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այդ երկրի դաշնակիցների շրջանում աջակցություն է փնտրում՝ Պարիսց Ծոցի տարածաշրջանը վերահսկելուն ուղղված Sentinel նախագծի համար»:

Թերթն անդրադառնալով անցած շաբաթ Սաուդյան Արաբիա Պոմեպոյի կատարած այցին, գրել է. «Այս ծրագիրն իրականացվում է ի պատասխան ամերիկյան ԱԹՍ-ի խոցման»:

«Sentinel ծրագրի համաձայն, նավերը, որ անցնում  են Հորմզոզի նեղուցով, զինվելու են տեսախցիկներով ու հսկող սարքերով, իսկ դրանցից որոշները, այդ թվում՝ առևտրային ու ռազմական նավերն ուղեկցվելու են էսկորդ ծառայության կողմից»:

 

Իրանը փայլել է Շանհայում

Շանհայի վարկանիշային համակարգի կողմից հրապարակված 2019թ ԲՈՒՀ-երի համաշխարհային վարկանիշային աղյուսակում, Թեհրանի համալսարանը, 54 առարկաներից 27-ի, այդ թվում՝ քիմիայի, օդերևութաբանության, էկոլոգիայի, երկրաբանության, մեխխանիկայի  և էլեկտրոնիկայի դասավանդմամբ, զբաղեցնում է առաջատար դիրք:

                                                

armenpress.am

ՀՀ վարչապետը և Գլենդելի քաղաքապետը քննարկել են ՀՀ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան և նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արա Նաջարյանը նշել է, որ սփյուռքը ոգեշնչվել է նոր Հայաստանով: Գլենդելի քաղաքապետը տեղեկացրել է, որ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում բազմաթիվ սփյուռքահայերի համար հայրենիքում ստեղծվել են ապրելու և գործարարությամբ զբաղվելու անհրաժեշտ պայմաններ։ Ըստ Արա Նաջարյանի՝ այժմ սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ, և սփյուռքում ուրախ են, որ Հայաստանը գտնվում է հուսալի ձեռքերում։ Նա հատուկ ողջունել է Զարեհ Սինայնանին Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակումը:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Արա Նաջարյանը քննարկել են Հայաստանի ապագային, կառավարության նպատակներին և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

 

armenpress.am

Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է  Human rights watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրեն Ռեյչել Դենբերի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Human rights watch կազմակերպությունն առանցքային կարևորություն ունի մեր երկրում երեխաների, կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեզ համար շատ կարևոր են Ձեր կողմից արված այն վերլուծություններն ու հետազոտությունները, որ վերաբերում են մասնավորապես ապաինստիտուցիոնալացմանը, ներառական կրթությանը, հաստատություններում ապրող երեխաներին:  Կարևոր են այնքանով, որ նաև դրանցում վերհանված խնդիրների հիման վրա ենք մշակում մեր հետագա քաղաքականությունը»,- ասել Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ հատկապես կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ նախարարությունը բավականին մարտական է տրամադրված: Այս համատեքստում նախարարը կարևորել է հեղինակավոր միջազգային կառույցների հետ համագործակցությունը, քանի որ այդ դժվարին գործընթացում կարևոր է լինելու նաև նրանց աջակցությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ վերջերս Կառավարության հավանությանն է արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով երկու կարևորագույն գործընթացի մեկնարկ է տրվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց աշխատակիցներին  ներկայացվող պահանջների սահմանում և ընտանեկան բռնության ենթարկված անձանց դրամական օգնության հատկացում.

«Կարող եմ ասել, որ այս զուտ տեխնիկական որոշումների ընդունումից հետո Կառավարության անդամները շնորհավորում էին միմյանց, որովհետև մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց օգնելու կարևորությունը: Մենք հավատում ենք, որ հայ ավանդական ընտանիքը հիմնված է սիրո և հարգանքի վրա, և պետությունը պետք է կանգնի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին»,- ասել է նախարարը:

Human rights watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրենը նշել է, որ լիահույս է ՀՀ կառավարության և մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ հետագա արդյունավետ համագործակցության վերաբերյալ, և նշել, որ պատրաստ են աջակցել հատկապես փորձի փոխանակման գործընթացում.

«Մեր համագործակցությունն այս կառույցի հետ մշտապես իրականացվել է փոխօգնության և փոխլրացման տրամաբանության ներքո: Երբեմն մենք կարող ենք չկիսել միմյանց տեսակետները այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց միևնույն է, այն գիտակցումը, որ բոլորիս նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, անփոփոխ է: Լիահույս ենք, որ մեր հետագա համագործակցությունը ևս դրված է լինելու այս անքակտելի հիմքի վրա»,- ասել է Ռեյչել Դենբերը: