Մամուլի տեսություն 05.07.2019
Այսօրվա իրանական մամուլն անդրադարձել է հիմնականում Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական նավթատարի կալանավորմանը, որը ինչպես հայտարարվել է ԶԼՄ-ներում «իրանական նավթը տեղափոխում էր Սիրիա»:
«Իրան օրաթերթ»
Իրանական նավթատարի կալանավորումն իրականացվել է ԱՄՆ-ի պահանջով
Ջիբրալթարի կառավարությոնը երեկ հայտարարեց Սիրիայի ուղղությամբ ընթացող մի նավթատար տանկերի կալանավորման մասին:
Մի հաղորդագրությամբ, Ջիբրալթարի կառավարությունը հայտարարել էր, որ Բրիտանիայի արքայական նավատորմի ուժերը կալանավորել են մի նավթատար տանկեր, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա:
Հաղորդագրության մեջ ասված է. «Բազմաթիվ ապացույցներ կան, որ Գրիս-1 նավթային տանկերը գնում էր Սիրիայի նավթավերամշակման կենտրոններից մեկի ուղությամբ»: Ջիբրալթարի կառավարությունը հայտարարել է, որ տանկերը իրանական նավթ էր տեղափոխում, և դրա տեղաշարժը խախտում է ԵՄ պատժամիջոցները:
Սիրիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցնբերը սահմանվել են 2001թ մայիս ամսին:
«Էթեմադ» օրաթերթ
Ալե Սաուդի ռեժիմի բանտում երեք տարի անցկացրած Իմնա Մոհամմադ Դեսային պատմել է բանտարկյալների խնդիրների մասին
Ալ Ջազիրե հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Դեսային ասել է, որ երեք տարի անցկացրել է Զահեբան, Հայեր և Թարֆիե բանտերում: Խոսելով բանտում գտնվող կանանց նկատմամբ վերաբերմուքնի մասին, նա նշել է, որ նրանց 95 տոկոսը, իր նման, անմեղ են եղել: Նրանցից ոմանք բանտում են իրենց երեխաների հետ միասին, ևս չորսը կալանավորվել են հղի վիճակում:
Դեսային հավելել է, որ բոլոր կանայք կալանավորվել են քաղաքական ակտիվության կամ մարդու իրավունքների պաշտպանության պատճառով: Նրա խոսքերով. «Բանտարկյալների ընտանիքների և հարազատների նկատմամբ ճնշումների պատճառով, նրանք չեն ցանկանում բացահայտել ճշմարտությունը»:
«Համշահրի» օրաթերթ
Լիբիայում հարձակում է իրականացվել փախստականների ճամբարի դեմ
Տրիպոլիսում գտնվող փախստականների ճամբարի վրա իրականացվել է օդային հարձակում, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ:
Լիբիայի ԱՆ խոսնակը հայտարարել է, որ առնվազն 80 մարդ վիրավորվել է:
Լիբիայի ռազմակայաններից մի քանիսը տեղակայված են Տրիպոլիից 14 կմ հեռավորության վրա: Վերջին երեք ամսիների ըթնացքում, Խալիֆա Հաֆթարի ղեկավարած և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի այս թիվն ամենամեծն է եղել:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Իրանի սահմանները պաշտպանված են ամենաբարձր մակարդակով
ԻԻՀ ԶՈՒ սահմանապահ ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ աշխարհի որևէ երկիր չունի Իրանի չափ սահմանային անվտանգություն: Նա հավելել է. «Իրանի սահմանները պաշտպանված են ամենաբարձր մակարդակով, տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի շատ երկրների համեմատությամբ»:
armenpress.am
Հայաստանը նշում է Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը
Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,-այս տողերով է սկսվում ՀՀ Սահմանադրությունը:
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։
2017թ. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ամրագրվեց նաև պետական խորհրդանշանները օրը: Պետական խորհրդանշաններն են դրոշը, զինանշանը, օրհներգը` «Մեր հայրենիք»-ը: Այս օրն ավանդաբար անցկացվում է տոնական քայլերթ:
armenpress.am
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 56.70 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 63.22 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
www.panorama.am
Թունյան. Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ լուծում ենք այն մարդկանց խնդիրը, որոնք աշխատում են, բայց աղքատ են
Նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում ու, ամենայն հավանականությամբ, կապված թե ինչ որոշում կընդունի ԱԺ-ն, նվազագույն աշխատավարձը կլինի 68 հազար դրամ։ «Նվազագույն աշխատավարձը կտրուկ աճում է. նախաձեռնության սոցիալական արդյունքները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։
Նա նշեց, որ 4 մեթոդով հետազոտություն են անցկացրել, հաշվի է առնվել նաև, որ ոչ մի դեպքում չվնասվի փոքր կամ նոր ստեղծվող բիզնեսը։Փոխնախարարն ասաց, որ նվազագույն աշխատավարձի բարձացումն ազդելու է պետական ոլորտի 35 հազար աշխատողների վրա, մասնավոր ոլորտում՝ 45 հազար։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն օրեր առաջ ընդունեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու մասին նախագիծը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ իրենք դիտարկում են նաև այն աշխատողներին, ովքեր այսօր ստանում են 63 հազար դրամ ու դրանից ցածր աշխատավարձ։«Եթե Հայաստանում ունենք նվազագույն աշխատավարձ հասկացությունը, ուրեմն տրամաբանական է, որ այն լինի առնվազն այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղի արժեքը, այլապես անիմաստ է դառնում»,- ասաց նա։Բ. Թունյանը նշեց, որ այսպես լուծում են սոցիալական անապահով մարդկանց խնդիրը. «Այս քայլով մենք պարզպես լուծում ենք մարդկանց խնդիրը, որոնք այսօր աշխատում են, բայց աղքատ են»։Նրա կարծիքով, Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի աշխատատեղեր, նպաստեն այնպիսի աշխատատեղերի ստեղծմանը, որոնք ոչ թե էժան են, այլ բարձր վարձատրվող, պետք է աշխատեն բարձր գնային սեգմենտի վրա։Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ եթե կա նվազագույն աշխատավարձ ու չի համապատասխանում միջազգային ընդունված չափանիշերին, պետք է ընդհանրապես դրա մասին չխոսել։
«Ավելի շատ վերլուծության կարիք ունի կողմնակի և ուղղակի ազդեցությունը բյուջեի, տնտեսության վրա։ Տնտեսության վրա ազդեցությունը լինելու է դրական»,- ասաց տնտեսագետը։
www.panorama.am
ՄԻԱՎ-ի համաճարակը գրավում է Ռուսաստանը
«Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով, վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանում ՄԻԱՎ-ի համաճարակը մարզերում ավելացել է ավելի քան 40 տոկոսով։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ ներկայում Ռուսաստանի 13 շրջաններում բնակչության ավելի քան մեկ տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով, իսկ 2015 թ. ՄԻԱՎ-ի վերաբերյալ նման վիճակագրության մեջ եղել է 9 շրջան:
2018 թ.-ին ՄԻԱՎ վարակի ամենաբարձր տարածվածությունը եղել է Իրկուտսկի մարզում, որտեղ բնակչության 1,8%-ը վարակված է: Համաճարակը գրանցվել է նաև Սվերդլովսկի, Կեմերովոյի, Սամարայի և Օրենբուրգի մարզերում: