Մամուլի տեսություն 06.07.2019
Համարյա իրանական բոլոր օրաթերթերն այսօր անդրադարձել են Բրիտանիայի բանակի հատուկ հաշվարկների կողմից «Ջիբրալթարի» մոտակայքում իրանական նավթատարի բռնագրավման խնդրին՝ այն անվանելով ծովահենություն:
«Մարդոմսալարի»
Ծովահենություն Ջիբրալթարում
Ուրբաթ օրը «Գարդիան» օրաթերթը տպագրել է մի զեկույց՝ Բրիտանիայի բանակի հատուկ հաշվարկների կողմից Ջիբրալթարի մոտակայքում իրանական մի նավթատարի բռնագրավման թեմայով և գրել է, որ Թհրանում Բրիտանիայի դեսպան «Ռաբեր Մաքերը» պաշտպանել է Բրիտանիայի այս քայլը:
Հինգշաբթի օրը «Գրիս 1» նավթատարի բռնագրավման լուրը տարածվելուց հետո ԻԻՀ-ի ԱԳ նախարարությունը կանչելով Մաքերին բողոքել է Լոնդոնի այդ քայլի դեմ և շեշտել է, որ այս նավթատարը միջազգային ջրատարածքներից անցնելիս է եղել և «ԻԻՀ-ն իր բոլոր քաղաքական և օրինական տարողությունները իգործ կդնի այս նավթատարը ազատագրելու և իր իրավունքները վերականգնելու համար»:
«Խորասան»
Աշխարհի ամենահին անտառային հյուսվածքը իրանական մնաց
Շնորհավոր քեզ: Քեզ որ աշխարհի ամենահին անտառային հյուսվածքն ես և հիմա ողջ աշխարհը քեզ ավելի իրանցի է ճանաչում: Քո տարածության ավելի քան 95 տոկոսի ատմատները գտնվում է այս հողում: Ուրախ ենք, որ աշխարհը քեզ ճանաչել է որպես իրանցի և այսուհետ քեզ պաշտպանելու համար պիտի ավելի աշխատենք:
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության տնօրեն Ալի Մունեսանը թուիթերյան մի գրառմամբ հայտնել է Հիրքանի անտառների համաշխարհային գրանցման մասին և շնորհավորելով իր հայրենակիցներին, գնահատել է Իրանում և արտերկրում գտնվող մշակութային ժառանգության ակտիվիստներին, ովքեր աջակցել են իր գործընկերներին այս կարևոր գրանցման մեջ:
Մի քանի տարի առաջ էր, որ Ադրբեջանը, ինչ իրանական հանրահայտ դեմքերի սեփականացման անցյալ ունի, Հիրքանի անտառների գործը ուղարկել էր ՅՈՒՆԵՍԿՈ՝ համաշխարհային գրանցման համար, սակայն քանի որ այս անտառի ծառերի շուրջ 95 տոկոսը գտնվում է Իրանում Իրանը բողոքել էր Ադրբեջանի քայլի դեմ այնպես որ Ադրբեջանի դիմումը մերժվել էր այդ կառույցի կողմից:
«Ջումհուրի էսլամի»
Թրմափի ընդդիմադիրները Սպիտակ Տան դիմաց այրել են ԱՄՆ-ի դրոշակը
ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով Դոնալդ Թրամփի ելույթից առաջ, կառավարության մի խումբ ընդդիմադիրներ հավաքվելով Սպիտակ Տան դիմաց այրել են ԱՄՆ-ի դրոշակը:
ԱՄՆ-ի դրոշակն այրելու պատճառով Անկախության օրվա տոնակատարության ընթացքում բախում է առաջացել Թրամփի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև:
Կրակը մարելուց հետո ընդդիադիրները բախվել են Թրամփի մի խուբ կողմնակիցների հետ, ովքեր վանկարկում էին «Թրամփ 2020» կարգախոսը: Երկու խմբերը իրար դեմ կարգախոսներ են հնչեցրել, ինչը հանգել է ծեծկռտուքի:
ԱՄՆ-ի անվտանգության ուժերը ձերբակալել են մի քանի ընդդիմադիրների այդ թվում «Ջոյի Ջանսոնին»:
«Էբթեքար»
Նավթի վրա հիմնված տնտեսությունից ազատվելու ի՞նչ ելք կա. Նավթի թակարդը Իրանի տնտեսության ճամբին
Մեծ թվով փորձագետներ համոզված են, որ Իրանի տնտեսությունը նավթային է և հնրավոր չէ հեշտությամբ փոխել այն:
Նավթից կախված տնտեսությունը այն հարցերից է, որ մեծ թվով փորձագետներ այն հիշում են որպես նավթային թակարդ և համոզված են, որ նվաթից ստացված եկամուտը Իրանի տնտեսության անկման պատճառն է լինելու: Մի պատուհաս, որ չենք կարող հերքել: Իհարկե մյուս եկամտաբեր այդ թվում արտադրման արդյունաբերության, արտահանումների, զբոսաշրջության և այլ ոլորտներում երկրի ակտիվացումը կարող է մի ելք լինել տնտեսությանն ուղղված այդ մարտահրավերը հաղթահարելու համար:
«Առավոտ»
Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ. Դ. Բաբայանը՝ ԵԱՀԿ-ում քննարկման դրված, ԼՂ խնդրին վերաբերող բանաձևի մասին
«Այսպիսի հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձեւը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձեւակերպումներ կան, այսպես պատասխանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը:
Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձեւի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջեւ, մասնավորապես՝ Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Անաստոպոլում եւ Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:
19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այս խնդրահարույց ձեւակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ:
Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին եւ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:
Հարցին՝ Արցախի իշխանությունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձեւերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն, այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որեւէ ձեւ չկա: Աոաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձեւեր են քննարկվում: Սա ոչ թե բանաձեւ է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, եւ նրանք ստորագրում են: Նման բանաձեւերին պետք չէ լուրջ վերաբերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խնդիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները եւ փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավորում է: Այսպիսի բանաձեւերը ծնվում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»»:
«Ժամանակ»
Զանգ՝ ՀՀ վարչապետին. Փաշինյան-Պուտին ձևաչափի հարցերի շրջանակը լայն է և չի սահմանափակվում գազով, ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաեւ, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ:
Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեեւ հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի արտակարգ գրաֆիկի հետ, որն առաջացել էր հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի առիթով:
Այդ իրավիճակում իհարկե Պուտինը կարող էր չունենալ Հայաստանի վարչապետի հետ ԵՏՄ եւ երկկողմ թեմաներով կապված հեռախոսազրույցի ժամանակ: Առավել եւս, որ այդ ընթացքում էլ նա պատրաստվում էր Իտալիա եւ թերեւս ավելի շուտ՝ Վատիկան կատարելիք այցին: Հուլիսի 4-ին ՌԴ նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ: Իտալիա այցի ընթացքում եղել է նաեւ հանդիպում այդ երկրի նախագահի եւ վարչապետի հետ, սակայն մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Պուտինի բուն այցի նպատակը Վատիկանն էր եւ Պապի հետ հանդիպումը:
Եվ այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է նաեւ, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում Վատիկան այցից անմիջապես հետո: Ընդ որում, պետք է ենթադրել, որ Փաշինյանին զանգահարել է Պուտինը: Հազիվ թե Հայաստանի վարչապետը Հանոյ այցի ընթացքում փորձեր կապվել ՌԴ նախագահի հետ, եթե չէր հաջողվել կապվել մինչ այդ: Բացի այդ, Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Սակայն եթե այն լինում է, այսպես ասած, ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Կրեմլը նախընտրում է շեշտել այն՝ ընդգծելու համար, որ ուզել են խոսել Պուտինի հետ, ոչ թե հակառակը:
Ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Վատիկան եւ Իտալիա այցն ավարտելուց հետո, գրեթե անմիջապես հետո ՌԴ նախագահն է կապվել Նիկոլ Փաշինյանին: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիայի ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովի օրակարգի հարցը:
Տեղ գտե՞լ է դրանում Երեւանի համար ներկայումս կարեւոր՝ գազի գնագոյացման խնդիրը, թե՞ Պուտինն այդ հարցը Երեւանի հետ կքննարկի երկկողմ ձեւաչափով:
Անկասկած է նաեւ, որ Փաշինյան-Պուտին ձեւաչափի հարցերի շրջանակը բավականին լայն է եւ չի սահմանափակվում գազով, եւ ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է, իսկ բուն խնդիրը թերեւս շարունակում է մնալ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության ճարտարապետության վերափոխման հարցը, որը մարտահրավեր եւ միաժամանակ կենսական ու կարեւոր անհրաժեշտություն է ամենեւին ոչ միայն Հայաստանի համար»:
«Ժամանակ»
Սևանա լճում իրավիճակն աղետալի է. նախարարությունը պատճառների մի ամբողջ ցանկ է ներկայացրել, բայց իրական պատճառները երեքն են
«Սևանա լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունն իր և իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկտիվ և իշխանության կամքից անկախ բնույթ է կրում, կլիմայական փոփոխություններ, տեղումների սակավություն, քամիների ինտենսիվություն և այլն:
Մինչդեռ մասնագետները պնդում են, որ իրական պատճառները երեքն են, և դրանք կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավել էր, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ»,-գրում է թերթը: