Մամուլի տեսություն 08.07.2019
Իրանական օրաթերթերն այսօր իրենց առաջին էջերը հատկացրել են ՀԳՀԾ-ի շրջանակներում պարտավորությունների նվազեցման հարցով Իրանի երկրորդ քային:
«Քեյհան»
Պարտավորությունների ամենափոքր նվազումը ՀԳՀԾ-ի դիակին Եվրոպայի հասցրած հարվածի արժանի պատասխանը չէ
Միջուկային համաձայնության կործանումից 14 ամիս անց և 60 օրյա վերջնաժամկետի ավարտից հետո, Իրանի կառավարությունը միայն հայտարարեց, որ ուրանի հարստացման մակարդակը բարձրացվելու է 3.67 տոկոսից և կրկին 60 օրյա ժամկետ է նշանակում: Փաստորեն Իրանը մեկնարկեց պարտավորությունների նվազեցման ընթացքը: Սա այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի պաշտոնապես դուրս գալուց և այս համաձայնությունից Եվրոպայի գրածնականապես դուրս գալուց հետո, Իրանը պատճառներ չունի ՀԳՀԾ-ում մնալու համար: ՀԳՀԾ-ի դիակին Եվրոպայի հասցրած հարվածի արժանի պատասխանը համաձայնությունից դուրս գալու Իրանի պաշտոնական հայտարարությունն է: Թիր ամսի 16-ին ՀԳՀԾ-ում մնացած երկրներին Իրանի կոողմից տրված 60-օրյա ժամկետի ավարտին, Իրանի կողմից պաշտոնապես սկսվեց ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման երկրորդ քայլը:
«Խորասան»
Սաուդցիների նոր մղձավանջը
«Չորորդ տարին մեր հեռահար ԱԹՍ-ներով ենք գալու»,- Այս կարճ նախադասությամբ է ավարտել Անսարալլահ շարժման առաջնորդ Աբդոլ Մալեք Բադրեդդիմ Ալ-Հուսին, Եմենի նկատմամբ ամերիկա-սաուդական ոտնձգության երրորդ տարելիցի օրվա առիթով ունեցած ելույթը: Դիմադրության ուժերը արդեն սկսել են հիշյալ ոտնձգության դեմ դիմադրության 4-րդ տարին: Այն տարին, որ ինչպես Եմենի քաղաքական գերագույն խորհրդի հանգուցյալ առաջնորդ Սալել Ալ-Սեմադն էր ասել, կոչվում էր «Եմենի հրթիռային գերազանցության տարի» և այժմ եմենցիները շահագործման հանձնելով իրենց ռազմական վերջին ձեռքբերումները, անկարելինե կարելի են դարձրել:
«Համշահրի»
Թրմափի մրցակից.«ՀԳՀԾ-ից դուրս գալը սխալ քայլ էր»
Կիրակի առավոտյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դեմոկրատական ներկայացուցիչ Թուլսի Բագարդը քննադատել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Գաբարդը ՀԳՀԾ-ից դուրս գալը սխալ է համարել և հավելել է.«Նրանով հանդերձ, որ Իրանի հետ ավելի լավ համաձայնություն կնքելու կողմնակից եմ, ՀԳՀԾ-ի լինելը ավել լավ է, քան որևէ համաձայնության չլինելը»:
ԱՄՆ-ի կոնգրեսում Հավայիի ներկայացուցիչն ասել է.«Միջուկային համաձայնությունը կկանխարգելեր Իրանի հետ պատերազմի բռնկումը և սա մի վտանգ է, որ առաջացել է Թրմափի կառավարության ջանքերով: ՀԳՀԾ-ն պատռելով մենք ավելի ենք մոտեցել Իրանի հետ պատերազմին»:
«Իրան»
Դատապարտելով ՌԴ-ի կողմից Ազովի ծովի, Կերչի նեղուցի և Սև ծովի ռազմականացումը, ԵԱՀԿ-ն Մոսկվայի դեմ բանաձև է վավերացրել
Այս բանաձևում, որի նախագիծը ձևակերպվել է ուկրաինացի օրենսդիրների կողմից, անդրադարձ է կատարվել Ուկրաինայից Ղրիմի թերկաղզու անջատման խնդրին:
Այս բանաձևում ԵԱՀԿ-ն ընդգծում է իր կատարյալ հարգանքը Ուկրաինայի քաղաքական անկախության, միասնության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, որի մեջ ներառվում են՝ Ղրիմի թերակղզին, Սեևաստոպոլը և նրա ջրային տարածքները:
news.am
Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները օրերս գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Նա նշեց, որ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։ Նա ներկայումս պահվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում։
lragir.am
Նախկինների լռությամբ ծառայությունը Բաքվին. երաշխիք Երեւանի՞ն, թե՞ Երեւանի դեմ
Չնայած ամերիկյան պատժամիջոցներին, Թուրքիան սպասում է ռուսական C 400 ՀՕՊ համակարգերի առաջին պարտիային, որն ինչպես ՌԴ մամուլի քարտուղարն էր հայտարարել, օրերս կլինի Թուրքիայում:
ԱՄՆ-ն այդ գործարքի համար Անկարային սպառնում է պատժամիջոցով, սակայն Թուրքիան հետ չկանգնեց գործարքից: Ամերիկյան պատժամիջոցը ենթադրելու է հինգերորդ սերնդի Ֆ 35 կործանիչների վաճառքի չեղարկում եւ օդանավերի անձնակազմերի պատրաստման ծրագրի ընդհատում: ԱՄՆ ունի մտավախություն, որ ռուս-թուրքական այդ գործարքի պայմաններում Մոսկվայի համար հասանելի կդառնան նորագույն այդ կործանիչների տեխնոլոգիական գաղտնիքներ:
Փորձագետները նշում են, որ ռուսական ՀՕՊ համալիրի գնմամբ Թուրքիան փորձում է ցույց տալ իր պաշտպանական համակարգի ձեւավորման եւ կառավարման գործում անկախությունն ու ինքնիշխանությունը ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից: Ռուսական ՀՕՊ համակարգը ունի գործողության 400 կմ դիապազոն, թեեւ ռազմական փորձագետների գնահատմամբ այն դեռեւս չի փորձարկվել պատերազմական որեւէ գործողության ընթացքում: Սիրիայում Ռուսաստանը տեղակայել է C 400, սակայն դրանք չեն գործածվել օրինակ ամերիկյան հրթիռների դեմ:
Համակարգն ինքնին նախատեսված է թե ռազմական օդանավերի, թե թեւավոր ու բալիստիկ հրթիռների խոցման համար՝ մինչեւ 27 կմ բարձրության վրա, 400 կմ ռադիուսով:
Այդ իմաստով, ռուս-թուրքական գործարքը թերեւս հարց է առաջացնում՝ արդյոք Թուրքիայի տնօրինման տակ հայտնվող այդ ՀՕՊ համակարգը կարող է «ծառայություն մատուցել» նաեւ Ադրբեջանին: Կա՞ այդպիսի տեխնիկական հնարավորություն, ինչը կարող է նշանակել, որ Մոսկվան ոչ միայն Անկարային, այլ գործնականում նաեւ Բաքվին է տրամադրում C 400:
Ընդհանրապես, ռուս-թուրքական գործարքի ֆոնին, որը ծավալվել է մի քանի տարի շարունակ, այդքան էլ հստակ չէր, թե արդյոք Երեւանն այդ թեմայով որեւէ քննարկում ունի Մոսկվայի հետ եւ արդյոք ունի հնարավոր ռիսկերի վերաբերյալ անհրաժեշտ առարկայական երաշխիքներ:
Թերեւս կասկած չկա, որ այդ գործարքի վերաբերյալ խոսակցությունը հետհեղափոխական ժամանակահատվածում սկսելու դեպքում նախկին իշխանության քարոզչական շրջանակները այն դարձնելու էին նոր իշխանության հարվածի առիթ, ազդարարելով հայկական արտաքին քաղաքականության տապալում եւ այլն: Համենայն դեպս, նրանք այդպես են վարվում շատ ավելի աննշան դեպքերում, իսկ հաճախ էլ ուղղակի շահարկումների միջոցով նենգափոխելով իրողություններ:
Մինչդեռ, ռուս-թուրքական գործարքը մի քանի տարի հասունացել է պաշտոնական Երեւանի լռության ներքո, առաջացնելով այդ կապակցությամբ հարցեր՝ տվե՞լ է Մոսկվան երաշխիք Երեւանին, որ մի կողմից տալով Թուրքիային C 400-ի հնարավորությունը, մյուս կողմից թույլ չի տա դրանցով «ծառայություն մատուցել» Բաքվին եւ բավարարվել միայն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները պարզելով:
news.am
Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և ներկայացուցչության մասին օրինագծեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի եւ կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման մասին օրինագծերի փաթեթը, նշված է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ վավերացման ներկայացված 2002 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ եւ երրորդ արձանագրությունները ստորագրվել են 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը, մտցվում են ՀԱՊԿ-ում մշտական եւ լիազոր ներկայացուցչի (ՀԱՊԿ-ում լիազոր ներկայացուցչի փոխարեն), գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները եւ սահմանվում է դրանց հասկացությունը: Այս արձանագրությամբ նաեւ հաստատվում են արտոնություններ եւ անձեռնմխելիության ոչ միայն գլխավոր քարտուղարի ու նրա ընտանիքի անդամների համար, այլեւ նրա տեղակալների ու նրանց ընտանիքի անդամների համար՝ այն ծավալով, որը նախատեսված է 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով: