Մամուլի տեսություն 09.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109258-Մամուլի_տեսություն_09.07.2019
ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների նվազեցման Իրանի երրրորդ քայը եղել է իրանական մամուլի այսօրվա թերթերի գլխագրերում
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 09, 2019 13:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.07.2019

ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների նվազեցման Իրանի երրրորդ քայը եղել է իրանական մամուլի այսօրվա թերթերի գլխագրերում

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանի երրորդ քայլի մանրամասները

Իրանի Ատոմեային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է«ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների նվազեցման Իրանի երրորդ քայլի շրջանակներում, ավելանալու են ցենտրիֆուգները, կրկին տեղադրվելու են IR-2 ցենտրիֆուգները և ավելանալու է ուրանի հարստացման մակարդակը»:

Բեհռուզ Քամալվանդին նշել է. «Միջուկային համաձայնագրի շրջանակներում մեր պարտականությունների նվազեցումն իրականացվում է երկու ամիսը մեկ անգամ: Եվ հիմա մենք սկսել ենք  երկրորդ փուլը»:

 

«Ջավան» օրաթերթ

Պարզվել է, որ INSTEX-ն ամերիկյան նախագիծ է

Իրանի հակազդեցության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաներն ավելի  հստակ դիրքորոշում են կիրառում: Նրանցից մեկն անդրադառնալով միջուկային համաձայնագրով Իրանի ստանձնած պարտավորությունների նվազեցմանը, հույս է հայտնել, որ Եվրոպայի ֆինանսական ձևաչափով, որը հռչակված է որպես INSTEX, Իրանը կշարունակի հավատարիմ մնալ համաձայնագրին:

Պոլիտիկո լրատվական ծառայությունն անդրադառնալով Հս. Կորեայի վերաբերյալ Թրամփի քաղաքականությանը, գրել է, որ չնայած Փխենյանը գնում է ԱՄՆ-ի հետ բանակցելու ուղու վրա,  Իրանը, սակայն, չհամաձայնեց ճնշման տակ բանակցել և ինքը սկսեց ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա:

 

«Համշահրի» օրաթերթ

Ալմաստ փնտրողները ներխուժում են Սիբիր

Սիբիրի սառցակալած տարածքներում պայթուցիկ նյութերի փոսերը և մի քանի հարյուր մետրի հասնող հորատումները՝ խոշոր ու թանկարժեք ալմաստ արտահանելու համար, ապացուցում են, որ Ռուսաստանը նպատակ ունի գրավել ոսկերչական ցուցափեղկերն ու թանկարժեք քարերի աճուրդնրը:

Ալմաստ արդյունահանող ռուսական խոշորագույն ընկերությունը, Ալռոսան, որի մեջ մտնում են 11 ընկերություններ, Ռուսաստանի Յակուտիայի տարածաշրջանում զբաղվուէմ ալմաստի արդյունահանմամբ: Ընկերության բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ՌԴ կառավարությանը: Այն իրեն է հատկացրել ալմաստի համաշխարհային առևտրի 25 տոկոսը:

2018թ Ալռոսան արտադրել է 36.7 միլիոն կարատ ոչ մաքուր ալմաստ:  

Յակուտիան աշխարհի ամենասառը տարածքներից է: Այստեղ ձմռանը գրանցվում է մինչև 55 աստիճան ցուրտ:

 

«Քեյհան» օրաթերթ

«Դարի գործարքի» նախագծողը խոստովանել է, որ Մանամայի նիստը ձախողել է:

Մանամայի նիստը, որը տեղի ունեցավ հունիսի 24-ին և 25-ին ԱՄՆ-ի առաջարկով, իրականում «Դարի գործարք» նախագծի տնտեսական բաժնի շնորհանդեսն էր համարվում: Պաղեստինյան բոլոր խմբավորումներն ինչպես նաև արաբական ու իսլամական մեծ թվով երկրներ, բոյկոտեցին կոնֆերանսը: Հենց այդ պատճառով էլ փորձագետները հայտարարեցին, որ Թրամփից ու նրա փեսայից բացի, ոչ ոք չի կարծում, թե նիստը հաջող արդյունք կունենա:

Իսկ այժմ, Սպիտակ տան խորհրդական և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Հա Արեց  օրաթերթին տված հարցազրուցյում խոստովանել է, որ «Դարի գործարք» նախագծի տնտեսական բաժինը պարտության է մատնվել:

Հարցազրուցյում Քուշները դատապարտել է Պաղեստինի ղեկավարությանը, նշելով, որ նրանց հաջողվել է չեզոքացնել իր ջանքերը:

 

armenpress.am

 

Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը. հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատանքը: Հարցվածների 13 տոկոսն էլ գնահատում է անբարենպաստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հարցման արդյունքների համաձայն, բանակի աշխատանքը բարենպաստ է գնահատել 80 տոկոսը, անբարենպաստ՝ 15-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը բարենպաստ է համարում 72 տոկոսը, անբարենպաստ՝ 24 տոկոսը:

Հարցվածների 71 տոկոսը դրական է համարել Հայ առաքելական եկեղեցու աշխատանքը, անբարենպաստ՝ 23 տոկոսը: Բարձր է նաև Ազգային ժողովի աշխատանքի գնահատականը. հարցվածների 62 տոկոսը ԱԺ-ի աշխատանքը բարենպաստ է համարում: Դժգոհողների թիվը կազմում է 34 տոկոս: Հիսուն տոկոսից ավելի ստացել են կառավարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ամենաբացասականը գնահատվել է դատարանների աշխատանքը, հարցվածների 57 տոկոսը դժգոհել է, միայն 36-ն է նշել բարենպաստ: Բացասական գնահատականի բարձր տոկոս ունի դատախազությունը: Հարցվածների 50 տոկոսը անբարենպաստ է գնահատել, 42 տոկոսը՝ բարենպաստ: Տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետներին, քաղաքական կուսակցություններին տրված  դրական կամ բացասական գնահատականներն էլ գրեթե նույն մակարդակի վրա են՝ տատանվելով 43-48 տոկոսի սահմաններում:

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

 

armenpress.am

 

«ՀՀ». Ներդրումներ ենք ակնկալում վիետնամական կողմից բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի Վիետնամ եւ Սինգապուր վերջին երկու այցերի արդյունավետությունը գնահատելով Իմ քայլը՚ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը մի քանի կարեւոր հանգամանք է մատնանշել: Այսպես, ընդգծելով Սինգապուրի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը` պատգամավորն այցը որակել է կարեւոր նշանակության, որի  ժամանակ կոնկրետ խնդիրներ են լուծվել: Վիետնամի հետ կապված էլ կարեւորել է, որ  համաձայնության են եկել աշխատանք սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ:

 

Բացի այդ, նա նաեւ ընդգծել է. «Վիետնամի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը մոտ 50 մլն դոլար է: Միայն թե մենք գրեթե ոչինչ չենք արտահանում, բայց ներմուծում ենք: Այդ առումով շատ ենք կարեւորում, որ վիետնամցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային գրավչությունը: Մենք օբյեկտիվ ակնկալիք ունենք, որ ապագայում հայ-վիետնամական տնտեսական հարաբերությունները էլ ավելի են խորանալու, եւ ներդրումներ ենք ակնկալում վիետնամական կողմից` հատկապես բարձր տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորոտներում»:

 

 

.panorama.am

Հանդիպել են Լավրովն ու Մնացականյանը

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են  հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են  փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է  կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։