Մամուլի տեսություն 10.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109292-Մամուլի_տեսություն_10.07.2019
ԱՄՆ-Բրիտանիա հարաբերությւնները սառում են: Երկու երկրների հարաբերությունները գտնվում են դիվանագիտական լարվածության շեմին, այն աստիճանի, որ նույնիսկ ղեկավարները միմյանց վիրավորում են:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 10, 2019 10:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.07.2019

ԱՄՆ-Բրիտանիա հարաբերությւնները սառում են: Երկու երկրների հարաբերությունները գտնվում են դիվանագիտական լարվածության շեմին, այն աստիճանի, որ նույնիսկ ղեկավարները միմյանց վիրավորում են:

Խորասան օրաթերթ

Թրամփ. Բրիտանիայի վարչապետն ու նրա դեսպանը հիմար են

Երկու ավանդական դաշնակիցներ ԱՄՆ-ն ու Բրիտանիան, կանգնած են դիվանագիտական  ճգնաժամի սպառնալիքի առաջ:  Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպանի և այդ երկրի վարչապետի գրասենյակի միջև նամակագրության հրապարակումից երկու օր անց, որում դեսպանը Թրամփին անվանել էր «տրամաբանություն չունեցող ու անգործունյա», Թրամփը վիրավորել է Բրիտանիայի դեսպանին ու վաչապետին:

Թուիթերում արած երկու գրառումներում, Թրամփը գրել է. «Բրիտանիայի հիմար դեսպանը, որին այդ երկիրը պարտադրել է  ԱՄՆ-ին, մեկը չէ, որի գոյությունը մեզ ուրախացնի: Նա շատ հիմար մարդ է»: Թրամփը Բրիտանիայի վարչապետին մեկ անգամ ևս վիրավորելով գրել է. «Ես Թերեզա Մեյին ասել էի, ինչպես գործադրել Բրեքզիթը: Սակայն նա արեց իր հիմար քայլը և չկարողացավ հասնել արդյունքի: Սա աղետ է»:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող ուժերի հարձակումների հետևանքով, հազարավոր սիրիացիներ պայքարում են մահվան դեմ

«Սիրիայի դեմոկարտական ուժեր» կոչվող քրդական խմբավորումը , որը վայելում է ԱՄՆ-ի հովանավորությունը,  անցյալ տարի տեղակայված էր Սիրիայի Ռագա քաղաքում, որը ԻԼԻՊ-ը հռչակել էր որպես իր մայրաքաղաք:

Այս քաղաքում քրդական ուժերի ներկայության ժամանակ, ամերիկյան կոալիցիայի ուժերը բազմիցս ռմբակոծել են այն, ինչի հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ:

Եվ Ռագայի բնակիչների ցավը չի վերջացել: Նրքան պայքարում են ԻԼԻՊ-ից հետո մնացած ականները հայտնաբերելու ուղղությամբ և ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Այլ կերպ ասած, ոչ ամերիկյան կոալիցիան և ոչ էլ նրա հովանավորությունը վայելող քրդերը, կարևորություն չեն տալիս այս փաստին:

Ռագա քաղաքի  զոհերի մոտ կեսը գրանցվում է ականների պայթյունի հետևանքով, որը թողել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները: Զոհերի մի մասը երեխաներ են:

Ջոմհուրի Էսլամի օրաթերթ

Իրանի Ֆարս նահանգում տեղի է ունեցել մի քանի էլեկտրակայանների  և արդյունաբերական նախագծերի շնորհանդեսը

Իրանի նախագահի առաջին տեղակալի մասնակցությամբ, Ֆարս նահանգում տեղի է ունեցել մի քանի էլեկտրակայանների և արդյունաբերական նախագծերի շնորհանդեսը:

Ֆարս նահանգ կատարած այցի ընթացքում, Էներգետիկայի նախարարի ուղեկցությամբ, Էսհաղ Ջահանգիրին մասնակցել է Սալման Ֆարսի ջրամբարի, երկու պոմպակայանների, հանքարդյունաբերական մի համալիրի և 17 հազար խմ տարողությամբ չորս ջրամբարների շնորհանդեսին:

 

Ֆրանսիայում ամեն 3 օրը մեկ մի  կին է սպանվում

Euronews լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ֆրանսիայում  տիրում է «կանանց ճգնաժամ»:  Չնայած այս երկրում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին, ներկայումս այդ երկրում առաջացել է կանանց ճգնաժամ:

Լը Մոնդ օրաթերթը հրապարակել է Ֆրանսիայում ընտանեկան բռնության վերաբերյալ մի վերլուծական հոդված, որի համաձայն, այս երկրում, ամեն երեք օրը մեկ սպանվում է մեկ կին: Օրաթերթը գրել է, որ տարեկան կտրվածքով, զոհերի թիվը կազմել է 140 մարդ:

 

armenpress.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին

 

«Զվարթնոց» օդանավակայանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ դիմավորել է Երևան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Այցի շրջանակներում ԵԽ նախագահը հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

armenpress.am

 

ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը  կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել  է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ  կոռուպցիոն  բնույթի դեպք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին  քաղաքացիական գործով  բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար: Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

panorama.am

 

Հայտնի է՝ ով կփոխարինի Պյոտր Սվիտալսկուն ԵՄ գրասենյակի ղեկավարի պաշտոնում

Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ներկայացրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Անդրեա Վիկտորինի թեկնածությունը։ Այս մասին ասվում է ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության կայքում։ Վիկտորինը, ով կփոարինի դեսպան Պյոտր Սվիտալսկուն, այժմ Բելառուսում ԵՄ պատվիրակության ղեկավարն է։Վիկտորինը նաև եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը 2007-ից 2009թթ․-ներին։ԵՄ-ն ներկայացրել ԵՄ 43 պատվիրակությունների ղեկավարների փոփոխություն, որոնք կհաստատվեն ագրեմանների հաստատումից հետո։

 

 

panorama.am

ԵՄ խորհրդի նախագահ․ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում

 

Երևանում գտնվող ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ու քննարկումներից հետո հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Տուսկը նշեց, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցն ու գրեթե կրկնեց նախօրեին այս հարցի շուրջ Բաքվում արված հայտարարությունը։

«ԵՄ-ն քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստ է աջակցել՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ու շեշտադրում անել մարդասիրական խնդիրների վրա»,-ասաց Տուսկը, հավելելով, որ ԵՄ-ն կիսում է Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծում վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ։

«2 կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն ու վերականգնեն  խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտը։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց շեշտադրությանը՝  Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը:

ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-ասաց Դոնալդ Տուսկը։

Տուսկը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, ասելով, որ ԵՄ-ն շարունակելու է աշխատել՝ հօգուտ բոլոր հայերի։

Նշենք, որ Դոնալդ Տուսկը Երևանում է տարածաշրջանային այցով։ Նա երեկ Բաքվում էր, իսկ վաղը կմեկնի Բաթումի, որտեղ անցկացվելու է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողովը։