Մամուլի տեսություն 12.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109358-Մամուլի_տեսություն_12.07.2019
Կուբայում կյանքի միջին տևողությունը ավելի բարձր է, քան մի շարք բարեկեցիկ երկրներում: Դա պայմանավորված է ընտանիքի անդամների միջև աջակցությամբ, առողջ սնունդով, չնայած կառավարության կողմից սննդի նկատամբ սահմանված որոշ սահմանափակումներին
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 12, 2019 09:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.07.2019

Կուբայում կյանքի միջին տևողությունը ավելի բարձր է, քան մի շարք բարեկեցիկ երկրներում: Դա պայմանավորված է ընտանիքի անդամների միջև աջակցությամբ, առողջ սնունդով, չնայած կառավարության կողմից սննդի նկատամբ սահմանված որոշ սահմանափակումներին

«Ջամե Ջամ» օրաթերթ

Թշնամին Իրանի ուղղությամբ անգամ մեկ կրակոց արձակելու համարձակություն չունեն

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի փոխարինողը հայտարարել է, որ թշնամին ամեն օր փորձում է իսլամական հեղափոխությանը վնասելու մի նոր տարբերակ: Նա հավելել է. «Մեր երկրի խնդիրների մի մասը պայմանավորված են նրանով, որ երբեմն մենք չենք գործել աստվածային պատվերների համաձայն»:

Ծովակալ Ալի Ֆադավին հայտարարել է. «ԻՀՊԿ-ն վերջին 40 տաևիներին պատիվ է ունեցել իրականացնելու իր բոլոր պարտականությունները՝ այսինքն հենց պահպանությունը և ամեն օր պայքարում է իսլամական հեղափոխության հաղթանակը կեղծ ճակատամարտում պահպանելու ուղղությամբ»:

 

«Էթեմադ» օրաթերթ

Ինչո՞ւ են կուբացիներն ավելի երկար ապրում

Չնայած ցածր եկամուտներին և սակավ հնարավորություններին, 11 միլիոնանոց բնակչություն ունեցող Կուբայում ապրում է 100 տարին լրացած 2070 մարդ:

Թեև մեկ անձին այս երկրում բաժին է  հասնում 30 դոլարից ավելի քիչ եկամուտ, կյանքի միջին տարիքն այստեղ ավելի բարձր է, քան մի շարք բարեկեցիկ երկրներում:

ԱՄՆ գիտական հետազոտությունների դեպարտամենտի տնօրեն Ռոբերթ Յանգն ասում է . «Ընտանիքի միջև փոխադարձ աջակցությունն անկասկած նպաստում  է երկարակեցությանը: Նույն բանը մենք տեսնում ենք նաև Ճաոնիայում: Հարկ է նշել, որ տաք եղանակը նույնպես այս հանգամանքի վրա ունի իր ազդեցությունը»:

Քինգս համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Վինսենթ Ջիլզուն ասում է, որ 90-ականների ընթացքում, Կուբայի կառավարությունըւ սահմանեց սննդի որոշակի սահմանափակումներ, ինչի հեևանքով երկրում պակասեց շաքարային դիաբետով տառապողների քնակը:

 

«Իրան» օրաթերթ

ԵՄ-ը պատժամիջոցներ է կիրառում Թուքիայի դեմ

ԵՄ-ը նպատակ ունի պատժամիջոնցեր սահմանել Անկարայի դեմ՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի տարածքում նավթի ու գազի որոնողական աշխատանքների տանելու պատճառով:

Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Միջերկրական ծովում հորատման աշխատանքների իրականացմանը, նշել է, որ Անկարան իր բոլոր քայլերն անում  է միջազգային օրենքների համապատասխան: Նա հավելել է. «Թուրքիան շարունակելու է հորատման աշխատանքները»:

 

«Համշահրի» օրաթերթ

Պուտին. Ռուսաստանը Բոլիվիայում ատոմակայան է կկառուցի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան ջանքեր է գործադրում Բոլիվիայում միջուկային օբյեկտ կառուցելու ուղղությամբ:

ՌԴ նախագահը հավելել է. «Հարկավոր է միջազգային օրենքների համապատասխան հարգել երկրների ինքիշխանության իրավունքը: Մոսկվան դատապարտում է միակողմանի պատժամիջոցների կիրառումը: Վենեսուելայում օտարերկրյա միջամտությունն անընդունելի է»:

 

armenpress.am

Սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ ստացել են բանավոր նկատողություն. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կիրառում է սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

 

«Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական ծառայության տեսակ՝ ԱԳՆ կողմից կիրառվում են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ՝ հիմնված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների վրա։ Վերջիններս խախտելու համար, մասնավորապես աշխատանքային պարտականությունների կատարմանը սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ։ Նման կանոնների կիրառումը ընդունված պրակտիկա է շատ երկրներում ու մենք որպես թվային դիվանագիտության միջազգային սանդղակում առաջատար պետություն չենք պատրաստվում անտեսել այդ կարևոր գործոնը:

ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նաղդալյանը:

 

armenpress.am

ԷՄԳ-ն ՕՊԷՔ-ի նավթի պահանջարկի անկում Է կանխատեսում մինչեւ 17 տրավա նվազագույնը

 

2020 թվականին նավթի շուկային առաջարկի գերավելցուկ Է սպառնում, չնայած ՕՊԷՔ+-ի երկրների կողմից առաջարկի աճն սահմանափկման ջանքերին, գրել Է Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) հուլիսի իր հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանույթի կրճատումը մինչեւ 2020 թվականի մարտի վերջը երկարաձգելու՝ ՕՊԷՔ+-ի երկրների նախարարների որոշումը կանոնավորում Է շուկան, բայց այն չի վերացնում այն հաստատուն կանխատեսումը, որ հաջորդ տարի շուկան գերհագեցած կլինի»,- կարծում են ԷՄԳ-ի փորձագետները: Նրանց հաշվարկներով՝ եթե ՕՊԷՔ-ի երկրներն իրենց միագումար հանույթն օրական 30 միլիոն բարելից ցած պահպանեն մինչեւ 2020 թվականի առաջին եռամսյակի վերջը, աշխարհում նավթի պաշարները միեւնույն Է կաճեն օրական 130 միլիոն բարելով:

«ՕՊԷՔ-ի նավթի պահանջարկը 2020 թվականի սկզբին կարող Է նվազել օրական մինչեւ 28 միլիոն բարել»,- նշված Է հաշվետվության մեջ: Մինչեւ այդ մակարդակը ՕՊԷՔ-ի հանույթը չի նվազել 2003 թվականի վերջից ի վեր: 2020 թվականին «ոչ ՕՊԷՔ-ի» երկրներից առաջարկի աճը կարող Է արագանալ օրական մինչեւ 2,1 միլիոն բարել (2019 թվականին՝ օրական 2 միլիոն բարել), գլխավոր դրայվերը կդառնա հանույթի աճն ԱՄՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panorama.am

Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, հայտարարել է Կրեմլը:

Ինչպես հայտարարել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև 2 կողմերից ձերբակալված անձանց վերադարձի հետ կապված աշխատանքները։ Համաձայնեցվել է շարունակել աշխատանքը փորձագիտական մակարդակով», - ասել է Պեսկովը։

Նշվում է, որ քննարկվել է նաեւ Նորմանդական ձևաչափով շփումները շարունակելու հնարավորությունը։