Մամուլի տեսություն 15.07.2019
Ռուսաստանի Պետական Դումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահը տեղեկացրել է տարածաշրջանի այլ երկրներին S-400 զենիթահրթիռային համակարգեր վաճառելու Մոսկվայի որոշման մասին:
«Ջոմհուրի Էսլամի» թերթ
Մոսկվա. «Շուտով, S-400 զենիթահրթիռային համակարգեր կհայտնվեն տարածաշրջանի այլ երկրներում»
Ռուսաստանի Պետական Դումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահը հայտարարել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիա արտահանվելուց հետո, շուտով կհայտնվեն տարածաշրջանի այլ երկրներում:
Լեոնիդ Սլուցկին Rusiya Al-Yaum ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու տարածաշրջանի մի քանի երկրների մտադրության մասին ասել է.«Շուտով դա իրականություն կդառնա և Թուրքիան առաջին է այս ճանապարհին և շուտով S-400 զենիթահրթիռային համակարգերն ու ռուսական արտադրության նոր զինտեխնիկա կհայտնվեն տարածաշրջանում:
Նա ասել է.«Մենք կշարունակենք մեր համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, և համոզված եմ,որ պետք է տարբեր ոլորտներում ընդլայնենք այս համագործակցությունները»:
***
«Քեյհան» օրաթերթ
Իրանցի երիտասարդների շնորհիվ 2400 տոննա կշռող հարթակ է տեղադրվել Հարավային Փարս հանքավայրում
Իրանցի երիտասարդների ճարտարագիտական ստույգ գործողությունների շնորհիվ Հարավային Փարս հանքավայրի 14-րդ բլոկի երրորդ հարթակը համարվող 2400 տոննա կշռող 14B հարթակի տեղադրման աշխատանքները տևել են 4.5 ժամ և հաջողությամբ ավարտվել են:
Այս տարի աշնանն այդ հարթակում կմեկնարկի գազի արդյունահանումը:
Այդ հարթակի շահագործմամբ, մոտ 14 միլիոն խորանարդ մետր կավելանա Հարավային Փարս հանքավայրից գազի արդյունահանման ծավալին և 14-րդ բլոկից գազի արդյունահանման ծավալները կկազմեն մոտ 42 միլիոն խորանարդ մետր:
***
«Մարդոմսալարի» օրաթերթ
Թեհրանի բորսայի զարմանալի աճը
Թեհրանի ֆոնդային բորսան իրանական 1397 թվականի սկզբին և արտարժութային շոկի խորացման հետ միաժամանակ կազմում էր 96 հազար միավոր: Ներկայումս երբ մեկ տարի և չորս ամիս անցնում է այդ թվականից, ֆոնդային բորսայի ինդեքսը 206 անգամ ավելացել է, ինչն ուշագրավ ռեկորդ է: Իրականում երբ հակաիրանական պատժամիջոցները խստացել են և Իրանի տնտեսությունը հայտնվել է խնդիրների առջև,Իրանում ֆոնդային բորսան զարմանալիորեն աճ է արձանագրել:
***
«Իրան» օրաթերթ
ԱՄՆ-ի միակողմանիությունը ոչ-ամերիկյան դիսկուրսներում
Միակողմանիությունը պատմականորեն համարվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնարար կողմնորոշումներից մեկը:
Այս տեսակետի համաձայն, Միացյալ Նահանգները բացառություն է միջազգային ասպարեզում, և այդ բացառիկությունը պետք է առկա լինի նաև նրա արտաքին քաղաքականության բոլոր բնագավառներում: ԱՄՆ-ն ունի քաղաքական ու հասարակական ամենակատարյալ համակարգը և աշխարհում աշխարհագրական լավագույն դիրքը: Այս գերակայությունը պետք է առկա լինի նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: ԱՄՆ-ի գերակայության հայեցակետը շարունակվեց սառի պատերազմի ընթացքում: Ռեյգանը 1983 թվականին Ավետարանական քրիստոնյաների հավաքում Խորհրդային միությունը անվանեց սատանայական կայսրություն և ռազմավարական պաշտպանության նախագիծ ներկայացրեց դրան դիմակայելու համար: Սառը պատերազմից հետո, ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում ձեռք բերած ինքնավստահությամբ Ամերիկյան լիբերալ-դեմոկրացիան ներկայացրեց,որպես մարդկության ամենակատարյալ քաղաքական համակարգը և նոր աշխարհակարգը ներկայացրեց,որպես աշխարհին ուղղված ԱՄՆ-ի նախագիծը Խորհրդային միությունից հետո:
Armenpress.am
ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ: Ինչպես նախօրյակին լրարգողներին հայտնել Է Միության ներկայացուցիչը, նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարված հարաբերությունների, ինչպես նաեւ ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պատավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին հայտարարությունների հետեւանքների պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բացի դրանից, ԵՄ-ի խորհրդի օրակարգում Է Կիպրոսի բացառիկ տնետեսական գոտում Թուրքիայի կողմից սկսված հորատման հարցը, որին ի պատասխան Բրյուսելը միջոցներ Է պատրաստում Անկարայի նկատմամբ:ԵՄ-ի խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ ԱԳ նախարարությունների ղեկավարները «կկենտրոնան Պարսից ծոցի շրջանում «լարված իրադրության վրա» եւ «կքննարկեն այն վրիպումների գյություն ունեցող ռիսկի նվազն ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»: Ինչպես հայտնել Է դիվանագետը, նախարարները տարածաշրջանում կողմերին կոչ կանեն «առավելագույն զսպվածության» եւ կքննարկեն միջուկային գործաքի հետ կապված իրադրությունը: «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրենի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
***
Tert.am
Հալեպի հրթիռակոծությունից տուժածների մեջ հայեր չկան, սակայն ահաբեկիչներն անխնա հրթիռակոծում են․ Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյան
Հալեպի հրթիռակոծությունները հայաբնակ շրջաններից հեռու են եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը:
«Տուժածների մեջ հայեր չկան, սակայն ահաբեկիչները անխնա հրթիռակոծում են՝ առանց նկատի առնելու խաղաղ բնակչությանը: Անմեղ քաղաքացիները զոհվում են»,- ասաց նա:
Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանի նկատառմամբ՝ բարեբախտաբար սիրիական բանակը հակադարձում է ահաբեկիչներին: «Նրանց նպատակը քաղաքի խաղաղ մթնոլորտը ապակայունացնելն ու բնակչությանը սանձարձակ մթնոլորտի մեջ պահելն է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հալեպում կյանքը բնականոն կերպով շարունակվում է: «Նման դեպքերը սպասելի են այնքան ժամանակ, քանի դեռ Հալեպի շրջակայքում զինյալներ գոյություն ունեն,- ասաց նա՝ նշելով, որ համայնքում էլ բնական վիճակ է. «Հաճախ են նման դեպքեր պատահում»:
Հիշեցնենք, որ կիրակի օրը գրոհայինները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը։ Հրթիռակոծվել են Հալյաբ Ալ Ջադիդա և Մենյան թաղամասերը։
Հրթիռակոծության հետևանքով մահացել է 6 խաղաղ բնակիչ, ևս 9 մարդ վիրավորվել է։ Տուժածներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ։
***
Armenpress.am
Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում կրկին հարվածներ է հասցրել PKK-ին
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Մեթինա շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 8 զինյալ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում:
Թուրքական զինված ուժերի կողմից մայիսի 27-ից իրականցվում է «Մագիլ» (Pençe) անունը կրող ռազմական գործողությունը, որի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը: