Մամուլի տեսություն 16.07.2019
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտութունը և մտահգություն հայտնել դրա փլուզման հետևանքների կապակցությամբ
«Համդելի» օրաթերթ
Եվրոպական եռյակը մտահոգություն է հայտնել ՀԳՀԾ-ի փլուզման կապակցությամբ
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, հանդես են եկել հայտարարությամբ` ի աջակցություն միջուկային համաձայնության: Հաղորդագրության մեջ երեք երկրներն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտութունը և մտահգություն հայտնել դրա փլուզման հետևանքների կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասված է. «2018թ մայիսի 8-ին, մենք մտահոգություն հայտնեցինք ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուսր գալու և հակաիրանական պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ: Իրանը մինչ այժմ կատարել է համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները և ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է դա: 2018թ մայիսից հետո, եվրոպական երեք երկրները և ՀԳՀԾ-ում մնակցած մյուս երկրները, փորձեցին քայլեր ձեռնարկել, որպեսզի Իրանի ժողովրդի համար ապահովվեն համաձայնագրով նախատեսված օրինական տնտեսական շահերը»:
«Քեյհան» օրաթերթ
Բրիտանական նավերը, բռնագրավվելու վախից, չեն մոտենում Հորմոզի նեղուցին
Հուլիսի 13-ին, Բրիտանիայի ծովուժը Ջիբրալթարում կալանավորել է իրանական նավթատար տանկերը:
Թեհրանի հնչեցրած սպառնալիքները բավական էին, որպեսզի մտավախություն առաջանար այն կապակցությամբ, որ ԻՀՊԿ ծովուժը կարող է բռնագրավել անգլիական նավը, որ լողում էր ԱՄԷ-ի ու Իրանի սահմանների մոտ: Եվ չնայած պարզվեց որ մտավախություններն անհիմն էին ու բրիտանական նավը չի կալանավորևվել, սակայն Բրևիտանիայի ծովուժը Բահրեյնի նավահանգստում գտնվող HMS Montrose նավը մեկ այլ նավի հետ միասին ուղարկեց՝ վերոնշյալ նավին ուղեկցելու համար:
Ավելի ուշ, British Heritage նավը, որը Բասրայից մեկնում էր Իրաք, պտտվեց ու խարիսխ ձգեց Սաուդյան Արաբիայի նավահանգստում:
«Իրան» օրաթերթ
Աշխարհում ավելացել է սովից տառապող մարդկանց թիվը
ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, անցած տարի, աշխարհի բնակչության ավելի քան 821 միլիոնն ունեցել է սննդի անվտանգության և պակասի խնդիր: Սա երրորդ անընդմեջ տարին է, որ նման խնդիր ունեցող մարդկանց թիվն աճում է:
«Համշահրի» օրաթերթ
Բացահայտվել է Իրանի դեմ գործողություններ կատարելու և ընդդիմադիրներին սպանելու՝ Բահրեյնի ռեժիմի նախագիծը
Բահրեյնի հետախուզական գործակալությունն այդ երկրի մի շարք ղեկավարների նախագծի համաձայն, օգտվել է Ալ Ղաիդայի ահաբեկիչներից՝ ընդդիմադիրներին սպանելու նպատակով:
Ալ Ջազիրա հեռուստաալիքը հաղորդել է, որ 2003թ. Բահրեյինի հետախուզական ծառայությունը, երկրի մի շարք ղեկավարների նախագծի համաձայն, օգտվել է Ալ Ղաիդայի ահաբեկիչներից՝ընդդիմադիրներին սպանելու նպատակով:
Հեռուստաընկերությունը հաղորդել է. «Այս ծրագիրը նախագծվել է Բահրեյնի թագավորի անմիջական հրամանով: Նախագծի համաձայն, որը վերահսկում էին Բահրեյնի անվտանգության ոլորտի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, նախատեսվում էր սպանել ընդդիմադիր մի քանի առաջնորդների, այդ թվում՝ Աբդուլվահաբ Հոսեյնին»:
armenpress.am
Հայ փրկարարները Գոմելում մասնակցել են միջազգային հավաքի
Բելառուսի Գոմել քաղաքում հուլիսի 4-13-ն անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, հավաքին մասնակցել են 11-17 տարեկան պատանի հրշեջ-փրկարարների 15 թիմեր՝ 14 երկրներից. Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Արաբական Էմիրություններից, Լեհաստանից, Ռուսաստանից (2 թիմ), Սերբիայից, Ուզբեկստանից և Ուկրաինայից:
Թիմերն իրենց ուժերը չափեցին «Այցեքարտ», «Բիլբորդ», «Հրշեջ փոխանցումավազք», «Առաջին օգնության ցուցաբերում», «Սպորտլանդիա» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում:
Հայաստանը ներկայացնող 7 պատանի հրշեջ-փրկարարներից կազմված թիմը «Սպորտլանդիա» մրցաձևում գրավեց երկրորդ, իսկ «Այցեքարտ», «Առաջին օգնության ցուցաբերում» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում երրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով հինգերորդ տեղը:
«Տաղանդներ» արտամրցութային մրցույթում Նանե Ասատրյանն ասմունքում զբաղեցրեց առաջին, իսկ ջութակի մրցույթում՝ երկրորդ տեղը: Սերյոժա Հովսեփյանը հավասարը չունեցավ աճպարարության մրցաձևում:
armenpress.am
Պատգամավորի կարծիքով՝ Հարկային օրենսգրքի փաթեթում կատարված փոփոխություններն այն դարձրել են ցանկալիին մոտ
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակում պատգամավորների, խմբակցությունների առաջարկներով կատարված փոփոխություններն այն դարձրել են ցանկալիին մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հսկայական փոփոխություններ են կատարվել, դա դարձել է այն, ինչը մոտ է ցանկալիին: Ես ինքս 15 առաջարկ եմ արել, որից 8-ն ընդունվել է»,-ասաց Պապոյանը:
Անդրադառնալով եկամտային հարկի նախատեսվող համահարթեցման համար հնչող քննադատություններին, թե այն սոցիալական խնդիր է ստեղծում՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ համահարթեցման միջոցով սոցիալական արդարության խնդիր չի լուծվում: Նրա կարծիքով՝ սոցիալական արդարությունը պրոգրեսիվ եկամտային հարկի միջոցով ևս չի լուծվելու: Մարդու աշխատանքի հարկումը չի կարող սոցիալական արդարության հարց լուծել: Պապոյանը համարում է, որ սոցիալական արդարության խնդիր կլուծվի, եթե հարկվի հարստությունը, գույքը: «Որևէ մեկը աշխատավարձով դեռ չի հարստացել, աշխատանքը, աշխատավարձը պարզապես լավ ապրելու միջոցներ են»,-եզրափակեց նա: