Մամուլի տեսություն 17.07.2019
ԻԻՀ առաջնորդն անդրադառնալով Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական նավթատարաի կալանավորմանը, նշել է, որ բրիտանացիների ծովահենությունն անպատասխան չի մնա:
«Քեյհան» օրաթերթ
ԻԻՀ առաջնորդ. Բրիատանցիների ծովահենությունն անպատասխան չի մնա
Երեքշաբթի օրը, ուրբաթօրյա աղոթապետերի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը իր զայրույթն է հայտնել բրիտանացիների ծովահենության կապակցությամբ: Նա ասել է. «Նրանք, ում հուսահատությունը պարզ է բոլորի համար, կալանավորում են մեր նավը, փորձելով այդ քայլին տալ իրավական հիմք: Սակայն իրանցի հավատացյալները նման քայլերն անպատասխան չեն թողնում և բրիտանացիների պատասխանը կտան համապատասխան վայրում և ժամանակ»:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի Էներգետիկայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ երկրի էլեկյտրաէներգիայի հզորությունը հասել է 3 հազար մեգավատի
Իրանի Էներգետիկայի կազմակերպության խոսնակը նշել է. «Ամառվա տոթը հաղթահարելու նպատակով, էլեկտրաէներգիայի հզորությունը ավելացվել է՝ հասցվելով երեք հազար մեգավատի»:
Մոսթաֆա Ռաջեբի Մաշհադին ասել է. «Ընթացքիկ տարում, տեղումների աճի հետ կապված, հիդրոէլեկտրակայանների արտադրությունը հասել է 4500 մեգավատի, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է»:
«Էբթեքար» օրաթերթ
Թրամփին զսպելու դեմոկրատների երկրոր դշանսը
Թրամփի ռասիստական հայտարարությունները մեկ անգամ ևս բարձրացրել են նրան իմպիչմենթի նենթարկելու հարցը և դեմկորատների համար հնարավորություն ստեղծել՝ զսպելու նրան:
Կոնգրեսի ծագումով ոչ ամերիկացի ներկայացուցիչների դեմ ուղղված Թրամփի ռասիստական հայտարարությունն անհամաձայնություն է առաջացրել դեմոկրատների ու Սպիտակ Տան միջև:
Մի քանի օր առաջ, Թուիթերում արած գրառման մեջ, Թրամփը հայտարարել էր, որ Կոնգրեսի ծագումով ոչ ամերիկացի կին ներկայացուցիչները, երկրի խնդիրները լուծելու համար Սպիտակ տանը խորհուրդներ տալու փոխարեն, ավելի լավ կանեն վերադառնան իրենց երկրներ և լուծեն այնտեղի հարցերը:
ԱՄՆ նախագահի իմպիչմենթի գործընթացը շատ բարդ է և միշտ չէ որ արդյունքում նախագահը հեռացվում է պաշտոնից: Սակայն եթե Թրամփն իմպիչմենթի արդյունքում հեռացվի պաշըտոնից, դեմոկրատները գործ կունենան նրա տեղակալ Մայք Փենսի հետ, ով Թրամփից ավելի վատն է:
«Իրան» օրաթերթ
Բացահայտվել է Սադդամի աճյունի գաղտնի տեղափոխումը
2006թ մահապատժի ենթարկված Իրաքի բռնապետ Սադդամի ընտանիքը հայտարարել է, որ ծայրահեղականները նպատակ են ունեցել քանդել Սադդամի գերեզմանը և այդ պատճառով, նրա կողմնակրիցներն աճյունը տեղափոխել են մեկ այլ տեղ:
Միևնույն ժամանակ, մի լրատվամիջոց հայտարարել է, որ Սադդամի ծննդավայրը համարվող Ալ Ավաջա գյուղի ազատագրումից 5 տարի անց, վրեժնդրության կամ ձերբակալվելու վախից, գյուղացիները խուսափում են վերադառնալ իրենց տները:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Թրամփ. Գուգլը դավաճան է
Թուիթերում արած մի գրառմամբ, Դոնալդ Թրամփը Գուգլին մեղադրել է դավաճանության մեջ և հայտարարել, որ այդ կապակցությամբ հետաքննություն է անցկացնելու:
ԱՄՆ նախագահը համոզված է, որ Գուգլ ընկերությունը դավաճանել է այդ երկրին, համագործակցելով Չինաստանի հետ:
armenpress.am
Ավելի քան 5 մլն մարդ Է հեղեղման գոտում հայտնվել Հնդկաստանի հյուսիս - արեւելքում. NDTV
Առնվազն 5,2 միլիոն մարդ Է ջրածակված գոտում հայտնվել Հնդկաստանի Ասամի հյուսիս - արեւելյան նահանգում, որտեղ սաստիկ հեղեղում Է: Ինչպես հուլիսի 17-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, ավելի քան 150 հազար մարդ Է տեղափոխվել ժամանակավոր տեղավորման ճամբարներ, տարահանումը շարունավում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հորդացումներ են նահանգի 33 օկրուգներից 30-ում, նահանգ, որի ընդհանուր բնակչությունը շուրջ 31 միլիոն Է: Ափերից դուրս են եկել տարածաշրջանի 11 գետեր, այդ թվում Հնդկաստանի խոշորագույն գետերից մեկը՝ Բրահմապուտրան: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 20 մարդ, եւս մի քանի տասնյակը համարվում Է անհայտ կորած: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Տարերային աղետների արձանգաքման ազգային ուժերի 15 անձնակազմեր եւ բանակի ստորաբաժանումներ: Հեղեղված շրջանների բնակիչների տարահանանը ներգրավված են ռազմական ուղղաթիռներ: Ջրի տակ Է անցել Քազիրանգա արգելոցի զբաղեցրած տարածքի ավելի քան 90 տոկոսը, որտեղ բնակվում են հազվագյուտ տեսակներ, այդ թվում հնդկական միաեղջյուր ռնեգեղջուրներ: Առնվազն 30 կենդանի սատկել Է: Տեղատարափ անձրեւներն ու հեղեղումները վնաս են հասցրել Ասամի ենթակառուցվածքին, վնասվել են մի շարք կամուրջներ եւ ճանապարհներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց. Փաշինյան
Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց: Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ներկաների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երիտասարդներից մեկի հնչեցրած հարցն այն մասին էր, թե ինչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ փողոց պայքարելու:
«Ես իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ 2007 թվականին: Երբ առաջին անգամ հրապարակային քաղաքական ելույթ եմ ունեցել, իմ հիմնական ուղերձը եղել է հետևյալը: Ես առաջարկել եմ, որ յուրաքանչյուր քաղաքացին ասի՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ: Հետևաբար եթե ուրիշներին դա առաջարկել եմ, ուրեմն նախ ինքս եմ դա որդեգրել: Դա պարզապես խոսք չէ, այլև պատասխանատվություն է: Իմ ցանկացած քայլ անելիս շատ արագ փորձել եմ վերլուծել, հասկանալու համար, թե այդ քայլը որքանով է համապատասխանում իմ առաջարկած բանաձևին: Տեսեք, շատ ենք խոսում օրենքի մասին՝ ասելով, որ այն պետք է լինի խիստ, սակայն շատ կարևոր է մեր ներքին օրենքը: Շատ կարևոր է, թե մեզնից յուրաքանչյուրը որքանով է ինքն իրեն սահմանափակում՝ որպես լրագրող, խմբագիր քաղբանտարկյալ, պատգամավոր, վարչապետ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
panorama.am
Ֆրանսիայի նախարարը հրաժարական տվեց՝ պետության հաշվին ճոխ ճաշերի պատճառով
Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Ֆրանսուա դե Ռյուժին հրաժարական տվեց։ Մեկ շաբաթ առաջ կառավարության անդամը սկանդալի կենտրոնում էր հայտնվել, Mediapart առցանց կայքի կողմից հրապարակված նյութի պատճառով, որը բացահայտել էր, որ դե Ռյուժին, լինելով այդ ժամանակ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ, 2017թ. հունիսից մինչև 2018թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պետության հաշվին կազմակերպել է թանկարժեք ճաշեր։ Այս մասին գրում է euronews-ը։
Կայքի համաձայն, ընդունելությանը հրավիրված հյուրերն անմիջականորեն կապ չեն ունեցել քաղաքականության ու դե Ռյուժեի աշխատանքին, այլ հիմնականում եղել են նրա կնոջ՝ ֆրանսիական Gala ամսագրի լրագրող Սևերին դը Ռյուժեի ընկերները։
Բացի այդ, ինչպես հաղորդել է Mediapart-ը, նախարարը վերանորոգել է իր ծառայողական բնակարանը՝ ծախսելով ընդհանուր առմամբ 63 հազար եվրո, որից 18 հազար եվրոն հագուստների սենյակի վերափոխման վրա։
Ավելին, ԶԼՄ-ները հայտնաբերել են Նանտում նախարարի չհայտարարագրված բնակարանը։
Այս փաստերի բացահայտումից հետո դե Ռյուժին խոստացել է վերադարձնել հարկատուների հաշվին ծախսած գումարները, սակայն նշել, որ ճաշերը ի պաշտոնե են եղել, իսկ բնակարանի վերանորոգումն անհրաժեշտ է եղել։
Հրաժարական տված նախարարն ասել է, որ հայց է ներկայացրել «Mediapart»-ի դեմ՝ զրպարտության մեղադրանքով:
panorama.am
Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները
Ռուսաստանը քննարկում է Վրաստանի դեմ ընդունված սահմանափակումների չեղարկման հնարավորությունները, մասնավորապես ավիաչվերթների արգելքի վերացումը, եթե վերացվի ռուսների անվտանգության սպառնալիքները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք հուսով ենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը և կվերացնեն ռուսների անվտանգության սպառնալիքները։ Եթե դա տեղի ունենա, ապա անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն միջոցները չեղյալ հայտարարելու հնարավորության համար։ Մենք ցանկանում ենք լինել բարեկամ Վրաստանի հետ ու համագործակցել՝ հանուն Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների», - ասել է Լավրովը:
Նախարարի խոսքերով, Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հարաբերություններն իրենց ներքին գործն են, Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին, սակայն իրենց չի կարող չանհանգստացնել որոշ շրջանակների կողմից հակառուսական տրամադրությունների հրահրումը։