Մամուլի տեսություն 19.07.2019
ԱՄՆ-ում կա մի տարածք որ կոչվում է «51-րդ շրջան», որտեղ տարբեր լուրերի համաձայն, այցելում են այլմոլորակայիններ: Եվ հիմա մարդիկ ցանկանում են գնալ այնտեղ, սակայն բանակը զգուշացրել է, որ այնտեղ մուտքն արգելված է
«Իրան» օրաթերթ
Թրամփը կրկին հարձակվել է սևամորթ կոնգրեսականների վրա
Դոնալդ Թրամփը մեկ անգամ ևս վիրավորել է Կոնգրեսի մուսուլման անդամ Իլհան Օմարին, իսկ Թրամփի կոմնակիցները, նրա դեմ ուղղված կոչեր են հնչեցրել: ԱՄՆ Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքում, նախագահի մասնակցությամբ կայացած նախընտրական հանդիպման ընթացքում, Թրամփի կողմնակիցները բացականչել են. «Նրան իր երկիրր վերադարձրեք»: Ներկայացուցիչների պալատի ծագումով ոչ ամերիկացի կին ներկայացուցիչների դեմ ուղղված այս կոչը, վերջինսի դեմ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական հայտարարությունների շարունակությունն էր:
Կիրակի օրը, Թուիթերում արած գրառման մեջ, խոսքն ուղղելով Ներկայացուցիչների պալատի ծագումով ոչ ամերիկացի կին ներկայացուցիչներին, Թրամփն ասել էր. «Ինչո՞ւ նրանք չեն վերադառնում հայրենիք ու չեն օգնում իրենց սնանկացած ու հանցագործությամբ լի երկրներին»:
«Ջամե Ջամ» օրաթերթ
ՌԴ ԱԳՆ. Եվրոպացիները կարող են ԱՄՆ-ի նկատմամբ ավելի վճռական դիրքորոշում որդեգրել
Հինգշաբթի օրը, Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՀԳՀԾ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել ջանքեր գործադրել այն պահպանելու ուղղությամբ: Հանդիպումից հետո, Լավրովը հայտարարել է. «Մենք համագործակցում ենք Իրանի հետ և այնում ենք նույնն ինչ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը: Մենք կոչ ենք անում համատեղ ջաքներ գործադրել՝ միջուկային համաձայնությունը պահպանելու ուղղությամբ»:
«Համշահրի» օրաթերթ
Թռչող ափսեներ, այլմոլորակայաիններ և ԱՄՆ-ի բանակի նախազգուշացումը
Մոտավորապես 1.5 միլիոն մարդ է արձագանքել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված կոչին, որտեղ մարդկանց առաջարկվում է այցելել ԱՄՆ-ի բանակին պատկանող «51-րդ շրջան» անունը կրող տարածք: Հրապարակման հեղինակները մարդկանց հրավիրում են սեպտեմբերի 20-ի առավոտյան հավաքվել նշված վայրում և մուտք գործել այդ շրջան: Արձագանքելով այս հրապարակմանը, ԱՄՆ-ի ԶՈՒ օդուժի խոսնակը հայտարարել է, որ չի կարող խոսել հատուկ և անվտանգության վերաբերյալ ծրագրերի մասին և դիմելով բոլոր նրանց, ովքեր մտադիր են մուտք գործել վերոնշյալ տարաքծ, զգուշացրել է, որ այն գտնվում է ԱՄՆ օդուժի վերահսկողության տակ և այնտեղ անցկացվում են հատուկ վարժանքներ այն ուժերի համար, որոնք պետք է պաշտպանեն ԱՄՆ-ի սահմանները:
«Էթեմադ» օրաթերթ
Արգենտինայում կալանավորներին չի հաջողվել փաչխել բանտից. Նրաքն հայտնվել են բանտի մեջտեղում
Բուենոս Այրեսում գտնվող «Ֆլյուրանջիաս Ֆարիլա» բանտի կալանավորները, երկու անշօր անընդմեջ թունել են փորել և հայտնվելով բանտի ամենաուժեղ վերահսկվող հատվածի բանտարկյալների հետ դեմ առ դեմ, հասկացել են, որ իրենց հաշվարկներում սխալվել են:
Նրանք նշել են, որ 3 ոտնաչափ լայնությամբ ու 5 ոտնաչափ երկարությամբ թունելը, նրանց բանտից դուսր բերելու փոխարեն, տեղափոխել է ամենաուժեղ վերահսկվող հատված: 7 հոգուց բաղկացած խմբի անդամները, որ պետք է ազատ արձակվեին 2021 և 2022թթ., բանտում կանցկացնեն ավելի շատ ժամանակ՝ փախուստի փորձ կատարելու պատճառով:
/armenpress.am
Մերկելը հայտարարել Է, որ Եվրոպան պետք Է գործունակ լինի
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լավ որոշում Է Եվրոպայի համար: Հուլիսի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս կարծիքն Է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա լավ որոշում Է Եվրոպայի համար»,- ասել Է նա: «Մենք, Գերանիայի տեսակետով, կարող ենք հպարտ լինել, որ Եվրահանձնաժողովը վերստին գերմանացի կգլխավորի, այսինքն՝ գրմանուհի, եւ որ հաջողվեց խուսափել Եվրամիության ինստիտուտների միջեւ կոնֆլիկտից»,- ընդգծել Է Մերկելը: Միաժամանակ նա վստահություն Է հայտնել, որ Գերմանիան ի դեմս Աննեգրետ Քրամպ Կարենբաուերի «կունենա պաշտպանության լավ նախարար»: «Նա փորձառու քաղաքական գործիչ Է»,- կարծում Է Մերկելը:
Կանցլերն ընդգծել Է, որ Եվրամիության հանդեպ կանգնած են բազմաթիվ մարտահրավերներ: Դրանց թվում նա նշել Է Իրանի, Ուկրաինայի շուրջն իրադրությունը, միգրացիայի հիմնախնդիրը: «Եվրոպան պետք Է գործունակ լինի»,- նշել Է Մերկելը:
/armenpress.am
ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ
ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների սենատորները շարունակում են նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը Սենատ են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Euronews» լրատվամիջոցը:
Առաջարկում նշված է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հաստատել է ավտորիտար ռեժիմ, ինչի հետևանքով ոտնահարվում են մարդկանց իրավունքները: Ուստի, օրենքների շրջանակներում, Անկարայի դեմ պետք է կիրառվեն բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները»:
Իսկ դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բոբ Մենենդեսը հայտնել է, որ միայն Ֆ-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս բերելը բավարար պատժամիջոց չէ Թուրքիայի համար:
Ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, ինչի հետևանքով լարվել են այս երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:
panorama.am
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը կշարունակվի
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող նոր՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկին ու իրականացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ծրագրի շարունակականության ապահովումը:Նշված ծրագիրը Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացված «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, աջակցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը:
panorama.am
Գերմանիայում գնահատել են ցնցումների պատճառով Մերկելի հեռանալու հնարավորությունը
Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունը հայտարարել է, որ ցնցումների պատճառով երկրի կանցլեր Անգելա Մերկելը չի թողնի իր պաշտոնը: Հաղորդվում է Gazeta-ն:
Բրաունն ասել է, որ Մերկելն այժ միրեն հիանալի է զգում, և նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։
Կանցլերը կմնա իր պաշտոնում՝ մինչև նրա ժամկետի լրանալը, այսինքն մինչև 2021 թվականը:
«Մենք պետք է այս ժամկետը տանենք մինչև վերջ», - ասել է Բրաունը: