Մամուլի տեսություն 20.07.2019
Պարսից Ծոցում Իրանի կողմից բրիտանական նավթային լցանավի կալանվորումը եղել է շաբաթ օրվա իրանական մեծ թվով օրաթերթերի գլխագրերում:
«Մարդոմսալարի»
ԱԹՍ-երի պատերազմը՝ Պարսից Ծոցի երկնքում
Թեհրանի կողմից Իրանի ջրային տարածքներում ԱՄՆ-ի ԱԹՍ-ի կործանումից 4 շաբաթ անց, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ամերիկյան նավը խոցել է իրանական ԱԹՍ:
Սակայն ԻՀՊԿ հասրակության հետ կապերի գլխավոր վաչությունը, հիգշաբթի օրը հրապարակեց վերոնշյալ ԱԹՍ-ի միջոցով ԱՄՆ-ի «Յու Էս Էս Բաքսեր» նավից արված լուսանկարը, որպեսզի բացահայտվի Դոնալդ Թրամփի սուտը:
«Ջոմհուրի Էսլամի»
ՌԴ.«ԱՄՆ-ն Սիրիայում օգտվուէմ վարձկաններից
ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը իր Սիրիայի հյուսիսում իր զինած ուժերին փոխարինում է վարձկաններով»:
Մարիա Զախարովան ասել է.«Ռազմական մասնավոր ընկերությունների աշխատակիցների թիվը 4000 է: Սիրիացի վարձկանների տեղափոխումը իրականացվում է մեքենաներով, 12-ից 16 հոգանոց խմբերով:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի զորայինների հիմնական առաքելությունը ԱՄՆ-ին հավատարիմ աշխարհազորայիններին վարժեցնելը և նավթային շրջանների պաշտպանությունն է:
«Խորասան»
Բրիտանական նավի կալանավորումը
Ուրբաթ գիշեր Բրիտանիայի դրոշը կրող նավթատարը, Պարսից Ծոցից Դեպի Սաուդյան Արաբիա մեկնելիս «Միջազգային օրենքներն ու օրինաչափությունները չհարգելու» պատճառով, Իրանի Հորմոզգան նահանգի նավահանգիստների ու ծովագնացության կազմակերպության պահանջով, կալանվորվել է ԻՀՊԿ ծովուժի կողմից:
«Ջավան»
Զարիֆ.«ԱՄՆ-ի հետ բանկցելուց միայն վնասվել ենք»
Իրանի ԱԳ նախարարը մի հարցազրույցի ընթցքում բացահայտորեն ասել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններից միայն վնասվել է:
«Իրան»
FBI-ը քննարկում է FaceApp-ը
Հնարավոր է, որ ռուսական FaceApp հավելվածը, չնայած իր գրավչությանն ու սոցցանցերում հատկապես ինստագրամում վայելած բարձր ժողովրդականությանը, ԱՄՆ-ի կառավարության կողմից օգտագործվի որպես լրտեսական ծրագիր, որը գողանում է օգտատերերի տվյալները:
Այս խնդիրը այնքան է լրջացել, որ ԱՄՆ-ի Սենատը, 2020թ. նախագահական ընտրությունների թեկնածուներին հորդորել է կարմիր գիծ քաշել այս հավելվածի օգտագործման շուրջ: Սենտաի ավագ անդամներից Չաք Շումերը FBI-ին կոչ է արել հնարավորինս շուտ հետաքննություն սկսել Faceapp ծրագրի կապակցությամբ: Նա շեշտել է, որ այս ծրագիրը հակասում է օգտատերերի գաղտնիության պահպանման օրենքներին:
«Համշահրի»
Հրդեհում՝ 33 անիմատորների սպանության շարժառիթով. Գողացել են իմ վեպը
Հինգշաբթի օրը ճապոնական «Քիոթո» անիմացիոն ընկերությունում բռնկված հրդեհի մեղավորը հայտարարել է .«Ընկերությունը գողացել է իմ մի վեպը և այդ պատճառով ես այն հրդեհել եմ»: Հրդեհի հետևանքով զոհվել է 33 և վիրավորվել՝ 36 մարդ:
«Քիոթո» անիմացիոն ընկերությունը գտնվում է Տոկիոյից դուրս և անիմացիոն ֆիլմերի ոլորտի առաջատարներից է: Այս ստուդիան բարձր ժողովրդականություն է ձեռք բերել անցնող 2 տասնամյակի ընթացքում:
tert.am
Սաուդյան Արաբիան համաձայնել է ամերիկյան զորք տեղակայել երկրում
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավանություն է տվել երկրում ամերիկյան զորակազմ տեղակայելուն, հայտնում է Reuters գործակալությունը: Միաժամանակ տարածաշրջան զորք ուղարկելու ծրագրերի մասին հայտնել է Պենտագոնը:
ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է Սաուդյան Արաբիա զորակազմ ուղարկելու մտադրության մասին, ինչը բացատրվում է «ի հայտ եկած նոր սպառնալիքների ֆոնին անվտանգության հավելյալ միջոցների ապահովման անհրաժեշտությամբ»:
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիա կարող է ուղարկվել 500 զինծառայող: Նման որոշումը բացատրվում է այդ թվում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացմամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները «Պահապան» անվանումով ռազմական գործողություն է մշակում, որը միտված է լինելու Մերձավոր Արևելքում ծովային ուղիներն անվտանգ դարձնելուն:
Պարսից ծոցում գործողության նախապատրաստումը սկսվել է ուրբաթ միջազգային նորմերի խախտման պատճառով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից բրիտանական լցանավի կալանման ֆոնին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռիչարդ Սփենսերը հավանություն է տվել զորակազմի՝ Սաուդյան Արաբիա ուղարկմանը՝ մերձարևելյան տարածաշրջանում «ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար»:
Միացյալ Նահանգների ու Իրանի՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի էին սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցի շրջանում իրանական անօդաչու սարք է խոցել: Նրա խոսքով՝ անօդաչու սարքը սպառնացել է և՛ ԱՄՆ նավի, և՛ նրա անձնակազմի անվտանգությանը, այդ պատճառով էլ ոչնչացվել է: Թրամփը կոչ է արել մյուս երկրներին դատապարտել Իրանի գործողությունները և պաշտպանել իրենց նավերը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
armenpress.am
ՀՀ-ն պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. Վարչապետը հայտարարել է Գյումրիում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համաժողովի շրջանակում բացված էքսպո-ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներում ներկայացված Շիրակի մարզի ընկերությունների արտադրություններին` գյուղմթերք, վերամշակող արդյունաբերություն, տեքստիլ, կոշիկի արտադրություն և այլն: Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:
Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա միջոցառումը հարմար է հայտնի իրադարձություններից մեկ տարի անց խոսելու կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային մոտեցումների մասին: «Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը և տնտեսական կառուցվածքը: Այս փուլում արդեն կարողացել ենք կարևոր քայլ անել, խոսքը Հարկային օրենսգրքի բարեփոխումների մասին է: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաև հարկային փոփոխությունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին և մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով որ մակրո բիզնեսը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
armenpress.am
«Իմ քայլը» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջնական քննարկում չի անցկացրել
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջնական քննարկում չի անցկացրել: Սակայն խմբակցության առանձին պատգամավորներ ուսումնասիրում են կոնվենցիան, հատկապես խնդրահարույց կետերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Խմբակցությունում վերջնական քննարկում չենք ունեցել, ուսումնասիրման փուլում է: Մենք հիմա ուսումնասիրում ենք այն կետերը, որոնք որոշ անձինք համարում ենք հակասահմանադրական կամ վտանգավոր: Խնդրահարույց կետերն ուսումնասիրում ենք, որպեսզի վերջում քննարկենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,-ասաց Բադալյանը։
Նա շեշտեց՝ կոնվենցիայի վերաբերյալ հնչող բոլոր մտահոգությունները պետք է քննարկվեն: Սակայն պատգամավորը նկատեց նաև, որ կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է:
Պատգամավորի կարծիքով՝ չպետք է հետևեն որևէ երկրի օրինակի: «Չնայած, որ պետք է աշխարհին համընթաց քայլենք, սակայն ունենք մեր ուրույն ճանապարհը: Մենք պետք է ինքնուրույն նայենք,տեսնենք, թե Ստամբուլյան կոնվենցիայում ինչ կետեր կան: Կան կետեր, որոնք իսկապես շատ լավն են, կան կետեր, որոնք խնդրահարույց են: Հիմա մենք պետք է ծանր ու թեթև անենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է հասկանան՝ կոնվենցիան երկրի առաջընթացի, հասարակության կայացման հարցում կօգնի, թե կխանգարի:
Պատգամավորը նշեց՝ չի լինի այնպես, որ կոնվենցիան վավերացնելու համար ինչ-որ բան զիջեն, հետքայլ անեն:
Վերջին օրերին սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր շրջանառության մեջ դնելու և ընդունելու հարցը: Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ: Խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը: